Գորգորա
Գորգորա (ամհարերեն՝ ጎርጎራ, Gōrgōrā, նախկինում՝ ጐርጐራ Gʷargʷarā, ժամանակակից արտասանություն` Gʷergʷerā), քաղաք և թերակղզի հյուսիսարևմտյան Եթովպիայում։ Գտնվում է Գոնդերից հարավ՝ Թանա լճի հյուսիսային ափին, Ամհարա շրջանի Հյուսիսային Գոնդեր գոտում։ Քաղաքի կոորդինատները՝ 12°14′ հս․ լ. 37°18′ ավ. ե.HGЯO։
Բնակավայր | ||
---|---|---|
Գորգորա | ||
ամհարերեն՝ ጎርጎራ | ||
![]() | ||
Երկիր | ![]() | |
Համայնք | Semien Gondar Zone? | |
Բնակչություն | 4783 մարդ (2005) | |
| ||
Ընդհանուր ակնարկ
խմբագրելԳորգորան գտնվում է մի փոքրիկ թերակղզու վրա, որը դուրս է գալիս Տանա լճի մեջ, ներառում է նաև մի փոքրիկ գյուղ նավահանգստի մոտ։ Նախկինում թերակղզին մեծ նշանակություն ուներ որպես ճիզվիտների նստավայրի գտնվելու վայր։ «Հին» Գորգորան գտնվում էր Մարիամ Գիմբից 5 կմ հյուսիս-արևելք, որը կոչվում էր Նոր Գորգորա, և 5 կմ դեպի արևմուտք Դեբրե Սինայից (որը չի համարվում անկախ քաղաք)[1]։ Այլ հայտնի տեսարժան վայրերից են Մանդաբա վանքը, որը գտնվում է Գորգորա թերակղզու ծայրամասում։ Ռ.Ի.Չիզմանը այցելեց Մանդաբա 1932 թվականին և նկարագրեց վանքը որպես պարսպապատ, որտեղ կանանց մուտքն արգելված է։ Վանքում ապրում են 150 վանականներ, վանքը ղեկավարում է վանահայրը, ով ունի անսահմանափակ իշխանություն վանքի ներսում և իրավունք ունի շղթայել անկարգ վանականներին։ Չիզմենին պատմել են, որ եթե արդարությունից փախչող մարդը ղողանջի վանքի զանգը և ապաստան գտնի, նա ապահով է նույնիսկ երկրի ամենահզոր մարդուց[2]։
Քաղաքը լաստանավային կապ ունի Բահր Դար նավահանգստի հետ Կունզելայի և Դեկ կղզու միջոցով։
Պատմություն
խմբագրելԳորգորան ծառայել է որպես Եթովպիայի առաջին մայրաքաղաքներից մեկը Սուսնիյոս I կայսրի և նրա որդի Ֆասիլեդեսի օրոք։ Քաղաքն ընտրվել է որպես մայրաքաղաք, քանի որ այն սկսվում էր «gʷa» տառով (Ge’ez: ጐ), որը համապատասխանում էր ժամանակի մարգարեությանը (նույն մարգարեությունը հանգեցրեց Գոնդերի վերելքին)։ Գորգորան հունական Γρηγόριος (Գրիգորիոս) անվան եթովպիական բաստարդացումն է։ Քաղաքն անվանվել է 4-րդ դարի սուրբ և եկեղեցական գործիչ Գրիգոր Լուսավորչի պատվին, ով Եթովպիայի ուղղափառ եկեղեցու նշանավոր դեմք է։ Ճիզվիտների կառուցած շենքերի ավերակները դեռևս երևում են քաղաքում, թեև դրանց մեծ մասն ավերվել է 1950-ականների երկրաշարժերի ժամանակ։ Դրանց շինարարությունը վերագրվում է միսիոներ Պեդրո Պաիսին, ում քարոզներով Սուսնիյոս կայսրը կաթոլիկություն ընդունեց[3]։ Քաղաքը հայտնի է նաև իր Դեբրե Սինա եկեղեցով (կառուցվել է 1608 թվականին), բազմաթիվ վանքերով, որոնք գտնվում են կայսր Սուսնիյոսի պալատի և Պորտուգալական տաճարի մոտ, որը լքվել է այն բանից հետո, երբ կայսր Ֆասիլեդեսը վտարել է ճիզվիտներին։
Գորգորան ընդգրկված էր Գոնդարի շուրջ կազմակերպված իտալացիների վերջին պաշտպանական գծում՝ գեներալ Գուլիելմո Նասիի հրամանատարությամբ։ 1941 թվականի հոկտեմբերին իտալացիները Գորգորում տեղակայեցին մեկ գումարտակ, մեկ ամսվա ընթացքում կայազորի թիվը կազմել է 1500 մարդ։
1960 թվականին առողջապահական ծառայությունը քաղաքում բացեց կենտրոն, որը Եթովպիայի գյուղերում առաջիներից մեկն էր։ Ընտրությունը կատարվել է Գորոգորայի՝ Գոնդարի Հանրային առողջության քոլեջի մոտ գտնվելու պատճառով[4]։
Ժողովրդագրություն
խմբագրելԸստ 2005 թվականի Կենտրոնական վիճակագրական գործակալության տվյալների՝ Գորգորայի ընդհանուր բնակչությունը կազմում է 4783 մարդ, որից 2283-ը տղամարդիկ են, 2500-ը՝ կանայք[5]։ 1994 թվականի մարդահամարի տվյալներով այս քաղաքում բնակվում էր 2768 մարդ, որից 1201-ը՝ տղամարդ, 1567-ը՝ կին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Andreu Martinez, «Gorgora», in Siegbert Uhlig, ed., Encyclopaedia Aethiopica, vol. 2, Wiesbaden: Harrasowitz, 2005, pp. 853—4.
- ↑ R.E. Cheesman, «Lake Tana and Its Islands», Geographical Journal, 85 (1935), pp. 499f
- ↑ David Buxton, Travels in Ethiopia, second edition (London: Benn, 1957), p. 115
- ↑ ««Local History in Ethiopia»» (PDF).
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link)(չաշխատող հղում) The Nordic Africa Institute website (accessed 19 March 2008) - ↑ «CSA 2005 National Statistics». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 23-ին., Table B.4
Արտաքին հղումներ
խմբագրել- «The View From Gondar: Part III, Gorgora». Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ սեպտեմբերի 4-ին. by John Graham (Addis Tribune)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գորգորա» հոդվածին։ |