Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոմք (այլ կիրառումներ)

Գոմք, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Խարբերդի գավառում[1]։ Գտնվում էր Խարբերդ քաղաքից 16 կմ հարավ։

Գյուղ
Գոմք
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԽարբերդի վիլայեթ
ԳավառԽարբերդի գավառ
Այլ անվանումներԳյոմք, Կունք, Քունկ
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Փոստային ինդեքսներ23250
Գոմք (Խարբերդի գավառ) (Աշխարհ)##
Գոմք (Խարբերդի գավառ) (Աշխարհ)

Պատմություն

խմբագրել

1896 թվականի կոտորածի ժամանակ գյուղի դպրոցն ու եկեղեցին հրդեհվեցին, բնակչության մեծ մասը կոտորվեց։ 1915 թվականի հունիսին գյուղի բնակիչները քշվեցին Դիարբեքիրի կողմերը և զանգվածաբար ոչնչացվեցին։ Հրաշքով փրկված 80 երեխաներ հետագայում ապաստան են գտել Արևելյան Հայաստանում։

Բնակչություն

խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 130, իսկ XX դարի սկզբին ավելի քան 200 տուն հայ բնակիչ։

Տնտեսություն

խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործություն, արհեստներն ու շերամապահությունն էր։ Հայտնի էր գյուղի գինին։

Պատմամշակութային կառույցներ

խմբագրել

Գոմքն ուներ Ս. Կարապետ անունով եկեղեցի։ Այն հրդեհվել է 1896 թվականին։ 1897 թվականին կառուցվեց Ս. Նշան եկեղեցին։ Գյուղի մոտակայքում կան հին բերդի ավերակներ։

Կրթություն

խմբագրել

1870-ական թվականներից մինչև 1915 թվականը գյուղում գործում էր հայկական վարժարան։ 1897 թվականին կառուցվեց նոր վարժարան։ 1910 թվականին այդ վարժարանն ուենր 150 աշակերտ, որից 25-ը՝ աղջիկ[2]։

Տես նաև

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Խարբերդի նահանգի Խարբերդի գավառ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 943

Աղբյուրներ

խմբագրել
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 154