Գոմքի Սուրբ Գևորգ վանք, հայկական վանական համալիր էր պատմական Վասպուրական նահանգում։ Կառուցվել է 905 թ-ին և գործել մինչ Մեծ Եղեռնը։ Ոչնչացվել է տեղի քրդերի և թուրքերի կողմից։ Տեղի հայ գյուղացիներն այն անվանել են Ջոջգլուխ վանք։ Վանքն իր անունը ստացել է ամենամոտ գյուղի՝ Գոմսի անունից, որն այժմ քուրդ բնակիչները կոչում են Կումուս (Kümüs), իսկ թուրքերեն անվանումը Չանաքդյուզու (Çanakdüzü) է։

Սուրբ Գևորգ վանք (Գոմք)
Վանքային համալիր
ՏեղադրությունԱրևմտյան Հայաստան, Վասպուրական
ԱշխարհՎասպուրական
Պատմական երկիրԲագրատունյաց Հայաստան Բագրատունյաց Հայաստան, Վասպուրականի թագավորություն
ԿրոնադավանանքՀայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ)Գագիկ Ա Արծրունի
Ճարտարապետություն
Կարգավիճակկիսավեր
Ակտիվ էՈչ
Ճարտարապ. ոճՀայկական
Կառուցման սկիզբ10-րդ դար
Կառուցման ավարտ905
Ավերում1915
Սուրբ Գևորգ վանք (Գոմք) (Թուրքիա)##
Սուրբ Գևորգ վանք (Գոմք) (Թուրքիա)
Սուրբ Գևորգ վանք (Գոմք) (Մեծ Հայք)##
Սուրբ Գևորգ վանք (Գոմք) (Մեծ Հայք)
38°29′32″ հս․ լ. 42°32′37″ ավ. ե.HGЯO

Վանքը գտնվում է Վանա լճի ափին և շուրջն ունի քառակուսի ամրացված պարիսպ։ Պարիսպը կապված չէ եկեղեցու կառուցվածքին, ինչը ենթադրում է, որ այն ավելի ուշ շրջանի շինություն է, և եկեղեցին սկզբում եղել է անկախ։ Պարսպի հարավ-արևելյան և հյուսիս-արևելյան անկյուններում կան օվալաձև պաշտպանական աշտարակներ։ Պատի որմնագրությունը ցույց է տալիս երկու հստակ շերտեր. ներքևի երեք քառորդը կառուցվել է անտաշ, բայց կանոնավոր շարված քարերի միջոցով, իսկ վերին մեկ քառորդը՝ ավելի մեծ և ավելի քիչ կանոնավոր շարված քարերով: