Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գոմեր (այլ կիրառումներ)

Գոմեր, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կամախի գավառակում[1]։ Գտնվում էր Կամախ քաղաքից 6-7 կմ հյուսիս-արևելք, մի գետակի ափին։

Գյուղ
Գոմեր
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառակԿամախի գավառակ
Այլ անվանումներՔյոմուր
Պաշտոնական լեզուՀայերեն
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Գոմեր (Կամախի գավառ) (Աշխարհ)##
Գոմեր (Կամախի գավառ) (Աշխարհ)

Անվան ստուգաբանություն խմբագրել

Թուրքերը գյուղը կոչում էին Քյոմուր, որը թարգմանաբար նշանակում է ածուխ։

Ավանդապատում խմբագրել

Գյուղի բնակիչները եղել են պարզամիտ մարդիկ։ Ավանդության համաձայն ինչ-որ ժամանակ նրանք աղ են ցանել, որը չի բուսնել։ Իսկ հետո մտածել են, որ միգուցե ավազակները բերքը գողացել են և դրա համար աղի ցանքին պահակներ են նշանակել հսկելու համար։

Պատմություն խմբագրել

Միջին դարերում բնակավայրն ավելի մեծ է եղել։ Գրիգոր Դարանաղեցին (XVII դար) Գոմերը նկարագրում էր որպես ավան։

Հայ բնակչության մեծ մասը զոհվեց 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։

Բնակչություն խմբագրել

1872-1873 թվականներին ուներ 40 տուն հայ և թուրք, 1909 թվականին՝ 54 տուն խառը բնակիչ։

Տնտեսություն խմբագրել

Բնակչության հիմնական զբաղմունքը երկրագործությունն էր։ Բնակիչները նաև գյուղի մոտակայքում գտնվող աղի լճերից պարզ եղանակով աղ էին ստանում։ Նույն կերպ էլ ածուխ էին ստանում մոտակա քարածքի հանքից։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գոմերն ուներ Ս. Աստվածածին անունով եկեղեցի։

Կրթություն խմբագրել

Ս. Աստվածածին եկեղեցուն կից գործում էր Արամյան վարժարանը, որը 1872-1873 թվականներին ուներ 50 սան[2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Էրզրումի նահանգ». Վերցված է 2015 ապրիլի 14-ին.
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 938

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 153