«Գողերը» (անգլ.՝ Trinkets), ամերիկյան պատանեկան դրամա վեբ սերիալ, որը նկարահանվել է Կիրստեն Սմիթի համանուն վեպի հիման վրա։ Սերիալը ստեղծվել է Սմիթի, Էմի Անդելսոնի և Էմիլի Մեյերի կողմից։ Այն թողարկվել է Նեթֆլիքս հեռուստաալիքով, 2019 թվականի հունիսի 14-ին[1]։ 2019 թվականի հուլիսին, սերիալը երկարացվել է երկրորդ և վերջին եթերաշրջանով։

Գողեր
Изображение логотипа
Ժանրդեռահասական դրամա, ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ և վեպի հիման վրա նկարահանված հեռուստասերիալ
ՍտեղծողՔիրսթեն Սմիթ
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Բրիաննա Հիլդեբրանդ, Կիանա Մադեիրա, Լարրի Սալիվան, Odiseas Georgiadis?, Հենրիկե Զագա, Լարիսա Օլեյնիկ և Քունտեսա Սունդել
Եթերաշրջանների քանակ2
Սերիաների քանակ20
Էկրաններին էհունիսի 14, 2019-ից օգոստոսի 25, 2020
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԸնկերությունAwesomeness?
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Էլոդին (Բրիանա Հիլդեբրանդ), Մոն (Քայան Մեդիրա) և Թաբիթան (Քուինթեսա Սվինդել) դառնում են ընկերներ, երբ գտնում են միմյանց անանուն գողերի խանութում[2]։ Աղջիկները ունենում են տարբեր բնավորություններ և կերպարներ դպրոցում, պահպանելով իրենց ընկերությունը գաղտնի։ Էլոդին ինտրովերտ է, Մոն նախընտրում է փանկ ոճը, իսկ Թաբիթան հարուստ ընտանիքից է[2]։ Նրանք ավելի են մտերմանում, երբ իմանում են, որ երեքն էլ ունեն խանութներից գողանալու սովորություն[3]։ Յուրաքանչյուրը ուժ է գտնում մյուսների մեջ, և կարողանում են հաղթահարել իրենց սեփական՝ ընտանեկան և դպրոցական խնդիրները։

Դերերում խմբագրել

  • Բրիանա Հիլդեբրանդ - Էլոդի Դևիս՝ երիտասարդ կլեպտոման աղջիկ, որը մոր մահից հետո Ալբուկերկեից տեղափոխվում է Փորթլենդ՝ հոր, նրա նոր կնոջ և երկու եղբայրների հետ ապրելու համար։ Նա դժվարությամբ է համակերպվում իր նոր կյանքի հետ, բայց հետո սերտ հարաբերությունների մեջ է մտնում Մոեյի և Թաբիթայի հետ։
  • Քիանա Մադեյրա - Մոյե Թրուա՝ ուսման մեջ տաղանդավոր աղջիկկ, որի ընտանիքն ունի սուղ դրամական միջոցներ, նաև մասնակցում է SA հավաքների։ Նա խնդիրների ունի պարտականություններ կատարելու և վստահության հետ, քանի որ նրա հայրը նրանց հետ չի բնակվում, բայց նա շատ նվիրված է իր մորը և ցանկանում է սերտ հարաբերություններ ունենալ Էլոդիի և Թաբիթայի հետ։ Նա ունի գաղտնի սիրային հարաբերություններ Նոա Սիմոսի հետ։
  • Քունտեսա Սունդել - Թաբիթա Ֆոսթեր՝ կլեմպտոման է, որը սերում է հարուստ ընտանիքից։ Նա պայքարում է իր դեմ, որպեսզի գոհացնի բոլորին, իրեն երաջնիկ զգա, բայց իր, Մոյեյի և Էլոդիի կապը նրան օգնում է համաձայնության գալ։
  • Բրենդոն Բաթլեր - Բրեդի Ֆինչ՝ Թաբիթայի հետ վերամիավորված զուգընկեր, որն օգտագործում է Սթենֆորդի իր հոր կապերը իրեն և Թաբիթային օգնելու համար։ Նա և Նոան նոյն ֆուտբոլային նույն թիմում են խաղում։
  • Օդիսեաս Գերգիադիս - Նոա Սիմոս՝ Մոյեի ընկերը, նրանք իրենց հարաբերությունները գաղտնի են պահում։ Մոյեն ցանկանում է գաղտնի պահել իրենց հարաբերությունները, իսկ Նոան ցանկանում է չթաքցնել դրանք։ Նա ֆուտբոլային թիմում է խաղում Բրեդիի հետ, նաև գիտակցում է Բրեդիի վիրավորական վերաբերմունքը Թաբիթայի նկատմամբ։
  • Լարի Սալիվան - Դագ Դևիս՝ Էլոդիի հայրը, որը թողել է նրանց։
  • Դանա Գրին- Ջեննա՝ Էլոդիի խորթ մայրը։

Արտադրություն խմբագրել

Զարգացում խմբագրել

2018 թվականի հոկտեմբերի 15-ին Նեթֆլիքսը հրապարակել է, որ պրոդյուսերավորում է հեռուստասերիալը։ Նաև նշվել է, որ Լինդա Գրեյսը հանդիսանում է շոուրաններ, իսկ սցենարի հեղինակներից են Էմի Անդելսոնը, Էմիլի Մեյերը, նաև այն, որ Քրիստեն «Քիվի» Սմիթը և Սառա Օնգը հանդես են գալու որպես առաջին երկու սերիաների ռեժիսոր[4][5]։ 2019 թվականի հուլիսի 29-ին հեռուստասերիալը երկարացվել է երկրորդ եթերաշրջանով, որը դարձել է եզրափակիչ[6]։

Քասթինգ խմբագրել

Հեռուստասերիալի ստեղծողները հրապարակել են, որ Բրիանա Հիլդեբրանդը, Քիանա Մադեյրան, Քուինտեսա Սուինդելը, Լարի Սալիվանը, Բրենդոն Բաթլերը, Օդիեաս Գեորգիադիսը, Հենրի Զագան, Օքթոբեր Մուրը և Լարիսա Օլեյնիկը նկարահանվելու են հեռուստասերիալում[5]։ 2019 թվականի հոկտեմբերի 22-ին հրապարակվել է, որ Օսթին Քրյութը, Նիք Դոդանին, Էնդրյու Ջեյքոբսը, Քլոե Լիվայնը ստացել են պարբերական դերեր՝ երկրորդ եթերաշրջանի համար[7]։

Սերիաների ցանկ խմբագրել

Անվանում Ռեժիսոր Սցենարիստ Պրեմիերայի ամսաթիվ
1"Mirror Faces"Սառա ՕնգԷմի Էնդելսոն և Էմիլի Մեյեր14 հունիսի, 2019
2"Paper Tiger"Սառա ՕնգԼինդա ԳեյսՀունիսի 14, 2019 (2019-06-14)
3"P*ssy Palace"Քլերը ՔիլներՋես ՄեյերՀունիսի 14, 2019 (2019-06-14)
4"Happy F**king Birthday"Քլարա ՔիլներԷմի Էնդելսոն և Էմիլի ՄեյերՀունիսի 14, 2019 (2019-06-14)
5"Big Mistake"Շերուին ՇիլաթիՄեթ ՇայրՀունիսի 14, 2019 (2019-06-14)
6"Rearview Mirror"Շերուին ՇիլաթիՍտեֆանի ՔոգինսՀունիսի 14, 2019 (2019-06-14)
7"Truth Serum"Հաննա ՄաքֆերսոնՋես Մեյերը և Քրիսթեն «Քիվի» ՍմիթՀունիսի 14, 2019 (2019-06-14)
8"Monday I'm in Love"Հաննա ՄաքֆերսոնԷմի Էնդելսոն և Էմիլի ՄեյերՀունիսի 14, 2019 (2019-06-14)
9"Night Market"Սառա ՕնգԼինդա ԳեյսՀունիսի 14, 2019 (2019-06-14)
10"The Great Escape"Սառա ԻնգԷմի Էնդելսոն և Էմիլի Մեյեր և Քրիսթեն «Քիվի» ՍմիթՀունիսի 14, 2019 (2019-06-14)

Թողարկում խմբագրել

Մարքեթինգ խմբագրել

2019 թվականի մայիսի 30-ին հրպարակվել է պաշտոնական թրեյլերը։ Առաջին եթերաշրջանը հեռարձակվել է Նեթֆիլքսով 2019 թվականի հուլիսի 14-ին[8]։

Քննադատական արձագանք խմբագրել

Rotten Tomatoes կայքում հեռուստասերիալը ստացել է 50% վարկանիշ՝ 8/10, որը ստեղծվել է 8 արձագանքների հիման վրա[9]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Bergado, Gabe (2019 թ․ մայիսի 30). «Netflix's "Trinkets" Is a Teen Drama About Shoplifting and Friendship». Teen Vogue. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
  2. 2,0 2,1 VanArendonk, Kathryn (2019 թ․ հունիսի 13). «In Trinkets, Teen Shoplifters Form an Alliance». www.vulture.com. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  3. Sullivan, Corinne (2019 թ․ հունիսի 16). «Trinkets Is Based on a Novel, So If You've Already Binged the Show, It's Time to Get Reading». POPSUGAR Entertainment. Վերցված է 2019 թ․ հունիսի 25-ին.
  4. «NETFLIX ORDERS NEW SERIES TRINKETS BASED ON YOUNG ADULT NOVEL BY KIRSTEN SMITH». Netflix Media Center. 2018 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2019 թ․ հունիսի 9-ին.
  5. 5,0 5,1 Petski, Denise (2018 թ․ հոկտեմբերի 23). «Netflix Orders 'Trinkets' Series Based On YA Novel, Sets Cast Led By Kiana Madeira, Brianna Hildebrand & Quintessa Swindell». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ մայիսի 31-ին.
  6. Thorne, Will (2019 թ․ հուլիսի 29). «'Trinkets' Renewed for Second and Final Season at Netflix». Variety. Վերցված է 2019 թ․ հուլիսի 29-ին.
  7. Petski, Denise (2019 թ․ հոկտեմբերի 22). «'Trinkets': Austin Crute, Nik Dodani, Andrew Jacobs, Chloë Levine Join Second & Final Season Of Netflix Series». Deadline Hollywood. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.
  8. «Watch The First Trailer For Netflix's Trinkets». ScreenRant. 2019 թ․ մայիսի 30. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
  9. «Trinkets: Season 1 (2019)». Rotten Tomatoes. Fandango Media. Վերցված է 2019 թ․ հուլիսի 21-ին.

Արտաքին հղումներ խմբագրել