Գոհար Օգանեզովա

բուսաբան-կարգաբան

Գոհար Հրանտի Օգանեզովա (դեկտեմբերի 13, 1949(1949-12-13), Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), բուսաբան-կարգաբան։ Կենսաբանական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (2001)։

Գոհար Օգանեզովա
Ծնվել էդեկտեմբերի 13, 1949(1949-12-13) (74 տարեկան)
Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունբուսաբան
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1971)
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1989) և պրոֆեսոր (2001)

Կենսագրություն խմբագրել

Գոհար Օգանեզովան ծնվել է 1949 թվականին Թբիլիսիում, խորհրդային բանակի սպա Հրանտ Վաղարշակի Օգանեզովի և ծառայող Իրինա Գուրգենի Մկրտչյանի ընտանիքում։ 1966 թվականին ավարտել է դպրոցը, և ընտանիքը տեղափոխվել է Երևան։ 1971 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետը։ 1970-1971 թվականներին, միաժամանակ ստաժավորում է անցել Լենինգրադի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետում, որտեղ 1975 թվականի հունիսի 12-ին պաշտպանել է թեկնածուական դիսերտացիա։ 1977 թվականից աշխատանքի է անցել ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի Բուսաբանության ինստիտուտում, եղել բույսերի կարգաբանության և աշխարհագրության բաժնի առաջատար գիտաշխատող։ 1999 թվականից դասավանդում է Ռուս-հայկական համալսարանում[1]։

Աշխատանքները վերաբերում են բույսերի, մասնավորապես միաշաքիլավորների էվոլյուցիայի, կարգաբանության և անատոմիայի հարցերին։

Անդամակցություն խմբագրել

  • Երևանի հանրային էկոլոգիական խորհրդի անդամ
  • Կայուն զարգացման հանրային խորհրդի անդամ
  • Հայաստանի և Ռուսաստանի բուսաբանական ընկերությունների անդամ

Գրականություն խմբագրել

  • Элбакян, А. А. (2009) Гоар Грантовна Оганезова. Флора, растительность и растительные ресурсы Армении, № 17. p. 8. ISSN 0234-5773[2]

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007։
  2. «Элбакян, А. А. (2009) Гоар Грантовна Оганезова. Флора, растительность и растительные ресурсы Армении, № 17. p. 8. ISSN 0234-5773». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 23-ին.