Գոբի անապատ
Գոբին (մոնղ.՝ Говь ջրազուրկ վայր; չինարեն՝ 戈壁), ընդարձակ շրջան է Կենտրոնական Ասիայում (Մոնղոլիայի և Չինաստանի տարածքում), որտեղ գերակշռող մասը կազմում են անապատները և կիսաանապատային լանդշաֆտները։
Գոբի անապատ | |
---|---|
Տեսակ | անապատ |
Մայրցամաք | Ասիա |
Երկիր | Չինաստան և Մոնղոլիա |
Երկարություն | 1500 կմ |
Ամենաբարձր կետ | Բոգդ Խան Ուուլ |
ԲԾՄ | 1547 մետր |
Ամենացածր կետ | Nemegt Basin? |
Մակերես | 2 354 460 կմ²[1] |
Անապատի լայնացման կանխման նպատակներով Չինաստանը ռեալիզացնում է «Կանաչ չինական պատ» նախագիծը։ Կլիման խիստ ցամաքային է, ջերմաստիճանների տարեկան տատանումները հասնում են 85 °C (հունվարինը՝ — 40 °C, հուլիսինը՝ 45 °C), տեղումները՝ 68—200 մմ։ Գերակշռում են մոխրագորշ և գորշ հողերը։ Բուսականությունը աղքատ է, բնորոշ են գոբիական սեզը, օշանը, դեղին ակացիան, սաքսաուլը, կարմրանը, ելաբույսը, զուգատերևազգիները, բազմամյա և միամյա խոտաբույսերը։ Լեռներում և օազիսներում աճում են խեժափիճի, կեչի, բարդի, ուռենի։ Կենդանական աշխարհը բազմատեսակ է դեռևս պահպանվել են վայրի ուղտը, կուլանը, Պրժևալսկու ձիերի մի քանի տեսակներ։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Sternberg T., Rueff H., Middleton N. Contraction of the Gobi Desert, 2000–2012 // Rem. Sens. — MDPI, 2015. — Vol. 7, Iss. 2. — P. 1346—1358. — ISSN 2072-4292 — doi:10.3390/RS70201346
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոբի անապատ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 3, էջ 141)։ |