Գնունի Կոստիկյան

անասնաբույծ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Կոստիկյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գնունի Կյուրեղի Կոստիկյան (1912, Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն - 1989, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ անասնաբույծ։ Գյուղտնտեսական գիտությունների դոկտոր (1972)[1], պրոֆեսոր (1973)։

Գնունի Կոստիկյան
Ծնվել է1912
Ախալքալաք, Թիֆլիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1989
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԳերեզմանԹոխմախի գերեզմանատուն
Մասնագիտությունանասնաբույծ
Ալմա մատերԵրևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Գնունի Կոստիկյանը ծնվել է 1912 թվականին Ախալքալաքում։ 1936 թվակնաին ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը։ 1974-1982 թվականներին եղել է գյուղտնտեսական կենդանիների կերակրման ամբիոնի վարիչ։

Գնունի Կոստիկյանի աշխատանքները վերաբերում են գյուղտնտեսական կենդանիների կերակրման և արոտավայրերի արդյունավետ օգտագործման հարցերին։ Նա համահեղինակ է «Գյուղատնտեսական կենդանիների կերակրման դասընթացի պրակտիկում» (1965) ուսումնական ձեռնարկի (1965)։

Գնունի Կոստիկյանը մահացել է 1989 թվականին Երևանում, հուղարկավորվել է Թոխմախի գերեզմանատանը[2]

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։