Բացել գլխավոր ցանկը

Մեծ Բրիտանիայի զինված ուժեր, կազմված են ցամաքային զորքերից՝ բանակից, ռազմաօդային և ռազմածովային ուժերից, ինչպես նաև տերիտորիալ և պահեստային զորամասերից։ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը Մեծ Բրիտանիայի սահմանադրական միապետն է՝ թագուհին կամ թագավորը։ Նրա ղեկավարությունը ձևական է։ Փաստորեն զինված ուժերի համար պատասպանատու են վարչապետը և նախարարությունները։ Բարձրագույն ղեկավարությունն իրականացնում է պաշտպանության կոմիտեն՝ վարչապետի գլխավորությամբ։ Պաշտպանության նախարարությունը զինված ուժերի անմիջական ղեկավարությունն իրականացնում է բանակի, ՌՕՈՒ-ի և ՌԾՈՒ-ի գծով տեղակալների և պաշտպանության շտաբի միջոցով։

Մեծ Բրիտանիայի զինված ուժեր
MinistryofDefence.svg
ՏեսակԶինված ուժեր
ԵրկիրFlag of the United Kingdom.svg Միացյալ Թագավորություն
Հիմնադրված է1707
Կայքarmedforces.co.uk
Military of the United Kingdom Վիքիպահեստում
Մեծ Բրիտանիայի ռազմաօդային կործանիչ «Avro Vulcan» ինքնաթիռ
Ատոմային «UGM-133 Տրիդենտ II» հրթիռ
Մեծ Բրիտանիայի ռազմածովային մարտական նավ

Բովանդակություն

Զինված ուժերԽմբագրել

Խաղաղ պայմաններում զինված ուժերը սովորաբար համալրվում են զինվորագրված կամավորներով. սովորական պայմանագիրը կնքվում է 22 տարի, կարճատև է՝ 6 ամսից մինչև 12 տարի ժամկետով։ Ցամաքային զորքերը բաժանվում են կանոնավոր ու տարածքային բանակների և պահեստների։ Կանոնավոր բանակի միավորումները ու զորամասերը տեղաբաշխված են Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Մերձավոր և Միջին Արևելքում, Մալայզիայում, Սինգապուրում, Սյանհանում, Ջիբրալթարում և այլ շրջաններում։ Բանակը զինված է անգլիական և ամերիկյան ռազմական տեխնիկայով։

Մեծ Բրիտանիայի ԶՈՒ կազմըԽմբագրել

 
Ուելսի գվարդիայի զինվորներ

Ռազմաօդային ուժերը կազմված են կանոնավոր ՌՕՈՒ-ից և պահեստից։ ՌՕՈՒ-ի գլխավոր հարվածող ուժն են կազմում ռմբակոծիչ, կործանիչ, հետախուզական ավիացիայի միավորներ ու զորամասերը, պարեկային ինքնաթիռներն ու ուղղաթիռներն։ Ռազմածովային ուժերը կազմված են ռազմածովային նավատորմից (շուրջ 200 նավ), ՌԾՈՒ-ի ավիացիայից և ծովային հետևակից։ Իր մարտական հնարավորություններով անգլիական նավատորմը 2-րդ տեղն է գրավում կապիտալիստական աշխարհում։ Մեծ Բրիտանիայի զինված ուժերի և ՌԾՈՒ-ի հիմնական միջուկային հարկածող ուժը ատոմային հրթիռակիր սուզանավերն են, որոնցից յուրաքանչյուրը զինված է Պոլորիս Ա-3 տիպի 16 բալիստիկ հրթիռներով։ Հիմնական բազաներն են մետրոպոլիայում՝ Ռոսայթ, Ֆասլեյն, Չաթմ, Միջերկրական ծովում` Ջիբրալթար, Մալթա, Հնդկական օվկիանոսում` Բահրեննյան և Մալդիվյան կղզիներ, Խաղաղ օվկիանոսում` Հոնկոնգ և Սինգապուր: Մեծ Բրիտանին ՆԱՏՕ, ՍԵԱՏՕ և այլ ագրեսիվ ռազմական խմբավորումների անդամ է:

Մեծ Բրիտանիայի կողմից նախկինում և ներկայումս վերահսկվող երկրներԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել