Գնարբուկ սովորական
Գնարբուկ Կոմարովի | |
Գնարբուկ Կոմարովի | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophytes) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Հավամրգածաղկավորներ (Ericales) |
Ընտանիք | Գնարբուկազգիներ (Primulaceae) |
Ցեղ | Գնարբուկ (Primula) |
Տեսակ | Գնարբուկ Կոմարովի (P. vulgaris) |
Միջազգային անվանում | |
Primula vulgaris |
Գնարբուկ սովորական (լատին․՝ Primula vulgaris), նաև՝ Կոմարովի կամ Վորոնցովի, գնարբուկազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս, որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։
Նկարագրություն
խմբագրել6-10 սմ բարձրությամբ բազմամյա գեղազարդային խոտաբույս է։ Ծաղկասլաքը զարգացած չէ, 3-4 սմ տրամագծով միայնակ ծաղիկները սպիտակ են։ Բաժակը հավասար է պսակի խողովակին[1]։ 10-15սմ բարձրությամբ ծածկասերմ ծաղկաբույս է, որի ծաղիկները վարդագույն են, իսկ չորանալիս ձեռք են բերում մանուշակագույն կամ կապտավուն գունավորում։ Ծաղկակիրները ուղղաձիգ են՝ 5—6 սմ երկարությամբ, խիտ մազմզուկապատ։ Ծաղկման շրջանում տերևները գրեթե երկու անգամ կարճ են ծաղկակիրաններից։ Հակառակ ձվաձև են, սեպաձև սեղմված հիմքով, եզրերից փոսիկաատամնավոր, վերևի կողմից ցրված մազմզուկապատ, ներքևի կողմից ծածկված ավելի խիտ մազմզուկներով։ Բույսին բնորոշ է նուրբ, դուրեկան բուրմունքը։
Տարածվածություն
խմբագրելՀայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում («Շիկահող» պետական արգելոց, Ճակատեն գյուղի շրջակայք)։ Աճում է նաև Արևմտյան Կովկասում[1]։ Հանդիպում է միայն վայրի վիճակում, սակայն մեծ հեռանկար ունի որպես վաղ ժամկետում ծաղկող դեկորատիվ ծաղկային կուլտուրա։ Արդեն փորձեր են արվում այս տեսակը մշակության մեջ մտցնելու ուղղությամբ։ Հայտնի է ու բավականին լուսասեր, խոնավասեր ու ջերմասեր, պահանջկոտ է հողի բերրիության և ստրուկտուրայի նկատմամբ։ Խորհուրդ է տրվում դաշտից հավաքած սերմերը մայիսին ցանել հատուկ արկղերի մեջ։ Երբ սերմնաբույսերը ունենում են 2—3 իսկական տերևներ, անհրաժեշտ է վերատնկել արկղերի մեջ։ Օգոստոսին բույսերը կարելի է բաց գրունտ տեղափոխել։
Հայաստանում հանդիպում է ներքին և միջին լեռնային գոտիներում, Զանգեզուրի անտառներում (Շիկահողի արգելանոցում, Ղափանի շրջանում)։ Հայկական ՍՍՀ–ից դուրս հանդիպում է Վրաստանում (Կախեթիա, Թելավի)[2]։
Էկոլոգիա
խմբագրելԱճում է ստորին և միջին լեռնային գոտիներում, անտառներում, ծովի մակարդակից 800-1600 մ բարձրությունների վրա։ Ծաղկում է ապրիլ-մայիսին, պտղաբերում՝ մայիս ամսին[1]։
Պահպանություն
խմբագրելՎտանգված տեսակ է և Կոավկասի էնդեմիկ։ Հայաստանում հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Ընդգրկված չէ CITES–ի և Բեռնի կոնվենցիայի հավելվածներում[1]։
Պոպուլյացիայի մի մասը պահպանվում է «Շիկահող» պետական արգելոցի տարածքում[1]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
- ↑ Լ․ Վ․ Հարությունյան, Քո շրջապատի ծաղիկները, Արևիկ հրատարակչություն, Երևան, 1987
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնարբուկ սովորական» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գնարբուկ սովորական» հոդվածին։ |