Գյունտեր Բենկյո, Գյունտեր Բենկե (գերմ.՝ Günter Benkö, հուլիսի 12, 1955(1955-07-12), Oberwart, Oberwart District, Բուրգենլանդ, Ավստրիա), ավստրիացի ֆուտբոլային մրցավար։ ՖԻՖԱ-ի մրցավար 1993-2000 թվականներին[1]։

Գյունտեր Բենկյո
գերմ.՝ Günter Benkö
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 12, 1955(1955-07-12) (69 տարեկան)
ԾննդավայրOberwart, Oberwart District, Բուրգենլանդ, Ավստրիա
Քաղաքացիություն Ավստրիա
Մասնագիտությունֆուտբոլային մրցավար և ֆուտբոլիստ
 Günter Benkö Վիքիպահեստում

Կարիերա

խմբագրել

Գյունտեր Բենկեն իր մարզական կարիերան սկսել է որպես խաղացող, սակայն 25 տարեկանում՝ ծնկի վնասվածքից հետո, այն ստիպված է եղել ավարտել և 1980 թվականին որոշել է իրեն նվիրել մրցավարությանը[2]։

1991 թվականից Բենկեն սկսեց վարել ավստրիական բունդեսլիգայի հանդիպումները։ 1993 թվականին նա ստացավ ՖԻՖԱ-ի կատեգորիա և վարեց Ալբանիայի և Դանիայի երիտասարդական թիմերի խաղը, որն առաջինն էր իր միջազգային կարիերայում։ 1995 թվականին Բենկեն առաջին անգամ նշանակվեց Չեմպիոնների լիգայի խաղի վարող, որում իրար դեմ էին խաղում «Ռուսենբորգը» և «Բլաքբըրն Ռովերսը»։

1998 թվականին ընդգրկվել է Ֆրանսիայում կայանալիք Աշխարհի առաջնության խաղերը սպասարկող մրցավարների ցուցակում։ Մունդիալում անցկացրել է խմբային փուլի երկու հանդիպում՝ Հարավային Կորեա-Մեքսիկա և Ճապոնիա-Ճամայկա։

1999 թվականի մայիսի 19-ին սպասարկել է ՈՒԵՖԱ-ի Գավաթակիրների գավաթի վերջին խաղի եզրափակիչ հանդիպումը իտալական «Լացիո» և իսպանական «Մալյորկա» թիմերի միջև[3]։

2000 թվականին դարձել Է Բելգիայում և Նիդեռլանդներում կայացած Եվրոպայի առաջնության 13 մրցավարներից մեկը, որտեղ նա վարել է երկու խաղ՝ Ֆրանսիա-Դանիա՝ խմբային փուլում[4] և Ֆրանսիա-Պորտուգալիա՝ կիսաեզրափակչում[5]։ Առաջնության ավարտից հետո Բենկեն ճանաչվել է մրցաշարի լավագույն մրցավար[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Günter Benkö - Баланс всех матчей, обслуженных». Transfermarkt. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  2. 2,0 2,1 «Günter Benkö - bio». WorldReferee (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  3. «Lazio Roma - RCD Mallorca 2:1 (Cup Winners Cup 1998/1999, Final)». worldfootball.net (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  4. Гуляев, Роман. «Чемпионский старт чемпионов мира». euro2000.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.
  5. Гуляев, Роман. «Золотой пенальти Зидана». euro2000.ru. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 27-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 8-ին.