Գյուլշանի համայնքային մզկիթ

Գյուլշանի համայնքային մզկիթ (հայտնի է նաև որպես Գյուլշանի համայնքային Ջեյմ մասջիդ), մզկիթ Դաքքայի հարևանությամբ գտնվող Բանանի Մոդել Թաուն մասում։ Այն նախագծել էր Քաշեֆ Չոուդհուրին, իսկ կառուցումն ավարտվել է 2017 թվականին։

Գյուլշան համայնքային մզկիթ
Մզկիթը առջևից
Հիմնական տվյալներ
ՏեսակՄզկիթ
ԵրկիրԲանգլադեշ Բանգլադեշ
ՏեղագրությունBanani Model Town?
ԴավանանքԻսլամ
Ներկա վիճակկանգուն
ՃարտարապետՔաշեֆ Չոուդհուր
Կառուցման ավարտ2017
Շինանյութսպիտակ բետոն
Քարտեզ
Քարտեզ
 Gulshan Society Jame Masjid Վիքիպահեստում
gulshansociety.com/gulshan-society-jame-masjid-committee/(անգլ.)

Ճարտարապետություն խմբագրել

Յոթհարկանի ժամանակակից այս շենքը կառուցվել է այնպես, որ նայողի մոտ մոնոլոիտի տպավորություն ստեղծվի։ Այն պատրաստվախ է սպիտակաթույր բետոնից։ Շենքի կողմերի միջնորմերը ապահովում են օդափոխությունն ու լույսի ներթափանցումը։ Սա «Շահադայի»՝ իսլամում միաստվածության հավատամքի աբստրակտ պատկերումն է։ Նախատեսված էր, որ մզկիթը պետք է տեղավորեր մինչև 2500 անդամից բաղկացած միաբանություն։ Բայց քանի որ հողակտորը, որի վրա պետք էր կառուցվեր մզկիթը, բավականաչափ մեծ չէր այդ չափ բազմության համար դասական աղոթասրահով մզկիթ կառուցելու համար, ճարտարապետը գործնական մոտեցում է ցուցաբերում և և փոխում է մզկիթի ավանդական դասավորությունը այնպես, որ մուտքից աստիճաններն ուղիղ տանում էին դեպի հիմնական նախասրահ և աղոթասրահ։ Մզկիթի վերջին հարկեր կարելի է բարձր կա՛մ աստիճաններով, կա՛մ վերելակով[1][2]։

Պատմություն խմբագրել

Գյուլշանի համայնքային մզկիթը բազմաթիվ նշանավոր մարդկանց այցելության վայր է։ 2018 թվականի փետրվարին Ալ-Ակսա մզկիթի գլխավոր իմամը Բանգլադեշով անցնող իր մեկշաբաթյա երկար ուղևորության ընթացքում աղոթքներ էր կարդացել և սեմոններ էր մատուցել մզկիթում[3]։ 2019 թվականի սեպտեմբերին Բանգլադեշում Ավստրալիայի գերագույն հանձնակատար Ջուլիա Նիբլեթը և Բանգլադեշում Նոր Զելանդիայի գերագույն հանձնակատար Ջոաննա Քեմփքերսը այցելել են համայնքային այս մզկիթ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Gulshan Society Mosque / Kashef Chowdhury - URBANA». ArchDaily (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ մայիսի 19. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
  2. Snyder, Michael (2019 թ․ մայիսի 9). «In Bangladesh, Reimagining What a Mosque Might Be». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
  3. «Masjid al-Aqsa head Imam to lead jum'a prayers at Gulshan mosque». theindependentbd.com. Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.
  4. «Australian, New Zealand envoys visit Gulshan mosque | banglatribune.com». Bangla Tribune (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մայիսի 17-ին.(չաշխատող հղում)