Գյոթեի հուշարձան (Բեռլին)

Գյոթեի հուշարձան (գերմ.՝ Goethe-Denkmal), քանդակագործ Ֆրից Շապերի ստեղծագործությունը Բեռլինում՝ Մեծ Տիրգարդեն արևելյան հատվածում, Էբերտշտրասսեի երկայնքով՝ Բրանդենբուրգյան դարպասների և Լեննեշտրասե փողոցի միջև։ Կարարայի մարմարից հուշարձանը բացվել է 1880 թվականին։ 20-րդ դարի վերջում բնական ազդեցությունից պաշտպանելու համար հուշարձանը ժամանակավորապես փոխարինվել է բետոնե օրինակով։

Գյոթեի հուշարձան (Բեռլին)
Քարտեզ
Քարտեզ
Տեսակհուշարձան և արձան
ՔանդակագործFritz Schaper?[1]
Ստեղծում1880[1]
Բացում1880
Բարձրություն600 սանտիմետր[1]
Երկիր Գերմանիա
ՔաղաքGroßer Tiergarten?[1]
ԲնակավայրՄիտտե[1]
ՓողոցEbertstraße?[1]
ՆյութԿարարայի մարմար և գրանիտ[1]
ՄակագրությունGOETHE / ERRICHTET / IM JAHRE / MDCCCLXXX.[1] և F. SCHAPER.1880.[1]
 Goethe memorial (Berlin-Tiergarten) Վիքիպահեստում

Բեռլինի Գյոթեի անվան կոմիտեն կոչ է արել Բեռլինում Գյոթեի հուշարձան տեղադրել դեռևս 1860 թվականին, սակայն արձագանք չի ստացել։ 1861 թվականին որոշվել է Բեռլինում տեղադրել Գյոթեի, Շիլլերի և Լեսինգի հուշարձանները։ 1868-1871 թվականներին Ժանդարմենմարկտ հրապարակում կանգնեցվել է Շիլլերի հուշարձանը, Գյոթեի հուշարձանը տեղադրվել է 1880 թվականին, Լեսինգի հուշարձանը` 1890 թվականին։

1872 թվականի մայիսին Գյոթեի հուշարձանի նախագծի համար հայտարարվեց մրցույթ, որին մասնակցեցին հիսուն քանդակագործ։ Հասարակության աջակցությունը ստացավ քանդակագործ Ֆրից Շապերը։ Այնուամենայնիվ, հանձնաժողովը վերջնական որոշում չկայացրեց և առաջարկեց, որ չորս լավագույն նախագծերը ավարտեն աշխատանքը։ 1873 թվականին Գյոթեի հուշարձանի ստեղծման հնարավորությունը տրվեց ստացվել է Ֆրից Շապերին, որը հուշարձանի վրա աշխատել է 1876-1880 թվականներին։ Շապերը նախ բանաստեղծին կերտեց երիտասարդ հասակում, սակայն վերջնական տարբերակով Գյոթեն արդեն հասուն տարիքում էր՝ մոտ քառասուն տարեկան։ Հուշարձանի պաշտոնական բացումը տեղի է ունեցել 1880 թվականի հունիսի 2-ին մշակույթի և քաղաքականության բազմաթիվ հեղինակավոր ներկայացուցիչների մասնակցությամբ։

Պատկերասրահ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

Գրականություն խմբագրել

  • Otto Brahm: Goethe in Berlin. Festschrift zur Enthüllung des Berliner Goethe-Denkmals. Berlin 1880.
  • Adolph Schulze: Das Goethe-Denkmal im Thiergarten zu Berlin. Berlin 1880.
  • Brigitte Schmitz: Dichterdenkmäler in Berlin. In: Literarisches Leben in Berlin 1871–1933. Studien. Hrsg. von P. Wruck, Berlin 1987, S. 334–366.
  • Knut Brehm: Das Goethe-Denkmal in Berlin. In: Fritz Schaper. Die Wiederentdeckung des Denkmals. Ausstellungskatalog. Goch 2000, S. 38–53.

Արտաքին հղումներ խմբագրել