Գլուտելիններ (լատին․՝ gluten- սոսինձ), պարզ սպիտակուցներ, որոնք պարունակվում են դաշտավլուկազգիների սերմերում և բույսերի կանաչ մասերում։ Հարուստ են գլուտամինաթթվի մնացորդներով և լիզինով։ Գլուտելինները պահեստային սպիտակուցներ են, կուտակվում են սերմերի էնդոսպերմում և կազմում են դաշտավլուկազգիների սերմերի սպիտակուցների նշանակալի մասը (օրինակ՝ ցորենի սերմերում՝ 30-40% գլուտելին, բրնձի սերմերում՝ 85-90% օրիզենին, եգիպտացորենի սերմերում՝ մինչև 45% գլուտելիններ)։

Բաղադրություն խմբագրել

Գլուտելինները հարուստ են հիդրոֆոբ ամինաթթուներով․ դրանցում ֆենիլալանինի, վալինի, թիրոզինի, պրոլինի և լեյցինի պարունակությունը հասնում է 45% -ի։ Ենթադրվում է, որ ոչ բոլոր գլյուտելինները են բնութագրվում ամինաթթուների հատուկ պրոֆիլով[1]։

Տարածվածություն խմբագրել

Ցորենի սերմերից առանձնացվել է գլուտենին, գարուց և աշորայից՝ այլ գլյուտելիններ[2]։

Գլյուտելինները բրնձի էնդոսպերմի հիմնական պահեստային սպիտակուցներն են։

Բրինձում հայտնի է գլյուտելինների երկու բնորոշ խումբ՝ բարձր մոլեկուլային քաշի գլուտելիններ և ցածր մոլեկուլային քաշի գլուտելիններ։ Հաց թխելու ընթացքում գլյուտելինները դիսուլֆիդային կապերի միջոցով միավորվում են միմյանց և այլ սպիտակուցների հետ՝ կազմելով բարդ եռաչափ սպիտակուցային ցանց։

Տես նաև խմբագրել

Սպիտակուցներ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Elwart, J. A. D. Amino acid analysis of glutenins and gliadins : [անգլ.] // Journal of the Science of Food and Agriculture. — 1967. — Vol. 18, no. 3. — P. 111–117. — doi:10.1002/jsfa.2740180307. — PubMed.
  2. Shang, H. Identification of LMW glutenin-like genes from Secale sylvestre host : [անգլ.] / H Shang, Y. Wei, H. Long … [et al.] // Genetika. — 2005. — Vol. 41, no. 12. — P. 1656–1664. — PubMed.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։