Գլի (թուրքերեն՝ Gli, մոտավորապես 2004 - 2020 նոյեմբերի 7)[4][5], Ստամբուլում բնակված եվրոպական կարճ մազերով կատու, որը ծնվել և ամբողջ կյանքն ապրել է Այա Սոֆիայում, և գրավել է զբոսաշրջիկների ուշադրությունը։

Գլի
Տեսակկատու
Սեռիգական[1]
Ծնվել էմոտ 2004[2][3]
ԾննդավայրՍուրբ Սոֆիայի տաճար
Սատկել էնոյեմբերի 7, 2020(2020-11-07)[3][2][1]
Սատկելու վայրԼևենտ[2]
Թաղվել էՍտամբուլ
Երկիր Թուրքիա
 Gli (cat) Վիքիպահեստում
Գլին Սուրբ Սոֆիայում, 2019 թվական

Գլին մահացել է 2020 թվականի նոյեմբերի 7-ին՝ Լևենտի (Ստամբուլ) անասնաբուժական կլինիկայում բուժում անցնելուց հետո (սեպտեմբերի 24-ից)։ Որոշում է կայացվել, որ նա թաղվելու է Սուրբ Սոֆիայի տաճարի տարածքում։ Նրան նվիրված Instagram-ի հաշիվը նրա մահվան պահին ուներ ավելի քան 118,000 հետևորդ։

Կյանք խմբագրել

Գլին ծնվել է Սուրբ Սոֆիայի տաճարի տարածքում 2004 թվականին, ունեցել է եղբայր և քույր՝ Փաթի և Կիզիմ մականուններով։ Գլիին հաջողվել է դառնալ Այա Սոֆիա այցելող զբոսաշրջիկների սիրելին, որն այդ ժամանակ թանգարան էր, շուտով կատուն դարձավ տաճարի խորհրդանիշներից մեկը։ Գլին համաշխարհային համբավ ձեռք բերեց 2009 թվականին Բարաք Օբամայի Սուրբ Սոֆիայի տաճար այցելության ժամանակ։ ԱՄՆ նախագահը և Թուրքիայի այն ժամանակվա վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շոյել են Գլիին։ Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Այա Սոֆիայի տաճարը վերաբացվում է որպես մզկիթ, Գլիի պատկերը լցրել է սոցիալական ցանցերը։ Նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընն այս առիթով ասել է. «այս կատուն շատ հայտնի է դարձել, կան նաև ուրիշներ, որոնք դեռ այդքան էլ սիրված չեն։ Այս կատուն կմնա այնտեղ, և բոլոր կատուները ողջունվում են մեր մզկիթներում»[6]։

Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիքայի հայտարարության համաձայն, Գլին մահացել է 2020 թվականին Լևենտեի անասնաբուժական կլինիկայում այն բանից հետո, երբ նրան այնտեղ են ուղարկել բուժման նույն թվականի սեպտեմբերի 24-ին[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 https://www.sozcu.com.tr/2020/gundem/ayasofyanin-sembol-kedisi-gli-oldu-6116125/
  2. 2,0 2,1 2,2 https://www.middleeasteye.net/news/hagia-sophia-gli-cat-dies
  3. 3,0 3,1 https://www.dhakatribune.com/world/2020/11/08/hagia-sophia-s-famous-cat-gli-dies-at-age-16
  4. «Hagiasophiacat». Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  5. 5,0 5,1 «Famous Hagia Sophia cat Gli dies at age 16». Daily Sabah (անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 7. Արխիվացված օրիգինալից 2021 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
  6. Usta, Bülent; Küçükgöçmen, Ali (2020 թ․ հուլիսի 24). «Gli the cat can stay even as Istanbul's Hagia Sophia changes». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 31-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գլի» հոդվածին։