Գլենդորա (Կալիֆոռնիա)

Քաղաք ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելեսի շրջանում

Գլենդորա (անգլ.՝ Glendora), քաղաք Կալիֆոռնիա նահանգի Լոս Անջելես շրջանում, գտնվում է Լոս Անջելեսից 37 կմ արևելք։ 2000 թվականի մարդահամարի արդյունքում բնակչության թիվը կազմել է 49 415 մարդ[2]։ 2006 թվականի արդյունքներով՝ այդ թիվը հասել է 51 608-ի[3]։ Քաղաքը գտնվում է Սան Գաբրիել հովտում և սահմանակից է Արևմուտքում Ազուսա և արևելքում Սան Դիմաս քաղաքներին։ Գլենդորան ունի իր ոստիկանական ուժերը, իսկ քաղաքի հանցավորության մակարդակը շատ ցածր է։

Բնակավայր
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մակերես50,654917 կմ², 50,654929 կմ²
ԲԾՄ236±1 մետր
Բնակչություն52 558 մարդ (ապրիլի 1, 2020)[1]
Հեռախոսային կոդ626
Փոստային դասիչ91740–91741 և 91740
Պաշտոնական կայքci.glendora.ca.us(անգլ.)
Գլենդորա (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)##
Գլենդորա (Կալիֆոռնիա) (ԱՄՆ)

Պատմություն խմբագրել

 
Գլենդորա քաղաքը 1920 թվականին

Իգնացիո Պալոմարեսը ստացել էր 22,340 ակր (90,4 կմ²) Սան Խոսե Ռանչոյի մրցանակ 1837 թվականին նահանգապետ Խուան Բատիստա Ալվարադոյից։ Ռանչո Սան Խոսեն ներառում էր Պոմոնա, Կլարեմոնտ, Լա Վերն, Սան Դիմաս և Գլենդորա քաղաքների ներկայիս տարածքները։

Սան Գաբրիելի լեռների ստորոտում գտնվող ժամանակակից Գլենդորը հիմնադրվել է 1887 թվականի ապրիլի 1-ին Ջորջ Ուիթկոմբի կողմից (1834-1914), որը Կալիֆոռնիա է ժամանել Իլինոյսից 1880-ականների սկզբին։ Ուիթքոմբը նաև Չիկագոյում և Իլինոյսի Ռոշել Whitcomb Locomotive Works ընկերության հիմնադիրն էր։ Նա նաև հորինել է ապագա քաղաքի անունը՝ իր կնոջ՝ Լեադորա Բեննետ Ուիթքոմբի (անգլ.՝ Leadora Bennett Whitcomb) անունը միավորելով «Գլեն» (անգլ.՝ Glen) բառի հետ, որը հայերեն թարգմանաբար նշանակում է «նեղ լեռնային հովիտ»։ Հենց այդ հովտում էր գտնվում Ուիթքոմբի տունը Սան Գաբրիելի ստորոտին։ 1911 թվականի նոյեմբերի 13-ին Գլենդորը ստացել է քաղաքի կարգավիճակ[4]։

Աշխարհագրական դիրք խմբագրել

 
Գլենդորա դաունթաունը 2009-ին Կալիֆոռնիայում բնական հրդեհներից ծուխի ֆոնին

Քաղաքի ընդհանուր մակերեսը 49.91 կմ² է (49.58 կմ² ցամաք, 0.33 կմ² ջուր)։ Բնակավայրի կենտրոնի բարձրությունը ծովի մակարդակից 236 մետր է։

Գլենդորան արևմուտքում սահմանակից է Ազուսային, իսկ արևելքում՝ Սան Դիմասին։

Բնակչություն խմբագրել

Ըստ ԱՄՆ-ի 2000 թվականի մարդահամարի տվյալների՝ Գլենդորայի բնակչությունը 49 415 մարդ է[2], բնակչության խտությունը՝ 996,7 մարդ / կմ²։ Ռասայական կազմում ընդգրկված են՝ 80,3% սպիտակ, 6,2% ասիացի, 1,5% աֆրոամերիկացի, 0,6% բնիկ ամերիկացի, 0,1% Խաղաղօվկիանոսյան կղզիաբնակ, 7,2% այլ ցեղերից[5]։

Տարիքային կառուցվածքը հետևյալն էր. 27.6%՝ մինչև 18 տարեկան, 7.6%՝ 18-24 տարեկան, 29.1%՝ 25-44 տարեկան, 23.2%՝ 45-64 տարեկան, 12.5%՝ 65 տարեկան և ավելի բարձր։ Միջին տարիքը 37 տարին է։ Յուրաքանչյուր 100 կնոջը բաժին է ընկնում 93,2 տղամարդ։ 18 և բարձր տարիքի յուրաքանչյուր 100 կնոջ համար կար 89,6 տղամարդ[2]։

Քույր քաղաքներ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / United States Census Bureau
  2. 2,0 2,1 2,2 «Итоги переписи населения США 2000 года»։ Արխիվացված է օրիգինալից 2020-02-12-ին։ Վերցված է 2010-11-21 
  3. Money Magazine: Best places to live 2006: Glendora, CA snapshot
  4. «О городе Глендора»։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-16-ին։ Վերցված է 2021-09-29 
  5. «Демографические данные города Глендора на официальном сайте»։ Արխիվացված է օրիգինալից 2010-11-16-ին։ Վերցված է 2021-09-29 
  6. «City of Glendora: About Glendora»։ Արխիվացված է օրիգինալից 2012-05-05-ին։ Վերցված է 2010-11-21