Ծնվել է Ասբեստ քաղաքում։ Մայրը՝ Իրինա Վլադիմիրովնա Սամոյլովան, բժիշկ-ռեանիմատոլոգ է, հայրը՝ Ռուդոլֆ Պետրովիչը՝ ինժեներ[1]։
Վաղ տարիքից Սամոյլովը սիրեց Փինք Ֆլոյդխմբի, Վլադիմիր Վիսոցկու, Ալֆրեդ Շնիտկեի երաժշտությունը։ Այդ հոբբիները մեծ ազդեցություն թողեցին նրա ապագա ստեղծագործության վրա։ Սամոյլովը տասնչորս տարեկանում գրել է իր առաջին «Дворник»[2][3] երգը։
Չնայած սեփական խումբ ունենալու երազանքներին[2][3]՝ 1987 թվականին Գլեբ Սամոյլովը միանում է Պետր Մային, Ալեքսանդր Կոզլովին և իր ավագ եղբայր Վադիմ Սամոյլովին։ «Ագաթա Քրիստիի» պաշտոնական ծնունդը համարվում է 1988 թվականի փետրվարի 20-ին, այդ ժամանակ անց կացվեց խմբի առաջին համերգը այդ անվանումով Ուրալի Պոլիտեխնիկական համալսարանի դահլիճում։
Սկսելով 1991 թվականից մինչ խմբի գոյության ավարտը՝ 2010 թվականին նա համարվել է խմբի երաժշտության և տեքստերի հիմնական հեղինակ։ Երգերի մեծ մասը, այդ թվում՝ ամենահայտնիները գրել է նա[4]։
Նվագել է «Gibson Les Paul Standard», «Ibanez Roadstar II Bass», «Rickenbacker Bass 4001JG», «Schecter» կիթառներ։
2010 թվականի հունվարից ստեղծագործական մտքերը կատարելու համար Գլեբ Սամոյլովը, դուրս գալով «Ագաթա Քրիստիի» շրջանակներից, ստեղծել է «Գլեբ Սամոյլff & The Matrixx» խումբը[5]։
The Matrixx-ը նման է հետաձգված պատմության։ Սա այն է, ինչ ես պետք է անեի 17 տարեկանում, եթե Ագաթան չլիներ։ «Ագաթա Քրիստին» իմ խումբը չէր, ինձ հրավիրեցին... Սեփական ստեղծագործությամբ կարողացա զբաղվել միայն 2010 թվականին։ Այս ընթացքում կուտակվեցին բազմաթիվ մարդկային ու բարոյական պարտքեր, որոնք փակեցի վերջին ալբոմում։ Մի հիմարի երազանքը կատարվեց, ուշ, բայց կատարվեց։
Առաջին ալբոմները անսպասելի էին քննադատների և երկրպագուների համար[7], տեքտերը[8], երաժիշտների իմիջը[9], «Ագաթա Քրիստիին նման չլինելը» շոկի էին ենթարկել նրանց, խմբի անվան մեջ «хх» պարունակելը նույնպես որոշների մոտ դժգոհություն առաջացրեց[10]։ The Matrixx-ի լեյտմոտիվ կոմպոզիցիաները դարձան դաժան սիրո թեմաները, հակամարտություն ներքին մարդու և արտաքին աշխարհի և Աստծո միջև[11]։
The Matrixx պրոեկտում (…) շատ այլ բաղադրիչներ են հայտնվում։ Հիմնականը ինտեգրալ թատերական ներկայացումն է, որտեղ շքեղ լուսային շոուն, երաժիշտների ժեստերը, նրանց զգեստները, երգերի կարգը, բանաստեղծական ներդիրները, պարային համարները ա-լյա «Ласковый май», ինչպես նաև տեխնիկական «հնարքներ», ինչպես «տիկնիկային» հնչյունները հավասար նշանակություն ունեն որոշ երգերի ձայների համար։
—Դենիս Ստուպնիկով, km.ru , 2010 թվականի մայիսի 4[12]
2018 թվական
The Matrixx-ի երաժշտական ձեռագիրը էլեկտրական է, խումբը օգտագործում է ամենատարբեր ոճերը և նրանց համադրությունը։ Քննադատները նրա ոճերը դիտում են մոտավորապես մետալի, տեխնո-դենսի[13] կամ էլեկտրոկլեշի[14] երանգներով, ինչպես նաև Գլեբ Սամոյլովի թեթև ձեռքի շնորհիվ «նեոպոստգոթական»[15][16]։ Խումբը ձայնագրել է վեց ալբոմ, և նրանց յուրաքանչյուրը հանրության և քննադատների կողմից հակասական արձագանք ստացավ։ Օրինակ «Треш» ալբոմի մասին գրել են, որ երաժշտությունը ծամծմված է, երգերը չեն գրավում, ալբոմի անվանումը ասես որակի պակասի խոստովանությունն է[17], կրկներգը «мудацкий фильм — ужастик, мудацкий фильм — порнуха» կարելի է ընդունել ալբոմի հիմնական երգերի համառոտ վերապատում։ Լիրիկայի թեմատիկան հասնում է պեդոֆիլիզմից և հոմոսեքսուալիզմից մինչև պարզապես անհեթեթ բառերի շարք[17], և, որ ալբոմի ձայնը համեմատելի է արևմտյան լավագույն նմուշների հետ[18], շատ բազմազան և խորը ստեղծագործություն է[14], ռուսական ռոք երաժշտության ամենահետաքրքիր և հակասական ձայնագրություններից մեկը[19]։
Սամոյլովի իրերը ավելին են, քան պարզապես էներգիայի գնդակը, շատ ավելի մոտ է արվեստի կատեգորիային, քան պարզապես շարժման մեջ մտնելը։ Գլեբ Սամոյլովը իսկապես հանդես է գալիս ռոք-հերոսի կարգավիճակով (…) կա երաժշտություն զանգվածների համար, կան երգեր զգացմունքների համար, և կան երգեր խելքի համար։ Իսկ ռոքի իդեալական հերոսը նա է, ով համատեղում է այս ամենը։
—Պավել Սուրկով, Իզվեստիա, 2019 թվականի հուլիսի 22[20]
Բացառությամբ «Ագաթա Քրիստիին» և The Matrixx-ին, Գլեբ Սամոյլովը ձայնագրել է երկու անհատական ալբոմ՝ «Маленький Фриц» և «Свистопляска»։ 2005-իվ 2018 թվականները համագործակցել է տարբեր ինչպես սկսնակ, այնպես էլ հայտնի արտիստների և խմբերի հետ։ 2017-ից 2018 թվականներին զբաղվել է iPhone-ով և iPad-ով երաժշտության մշակմամբ։ Այս կոմպոզիցիաները նա անվանում է «էլեկտրոնային փորձեր»[21] կամ «կոլաժներ»[22]։
2018 թվականի ապրիլին «Էքսմո» հրատարակչությունը թողարկեց «Живые поэты» բանաստեղծությունների ժողովածու[23], որտեղ ներառվեց Գլեբ Սամոյլկովի «Մեկ։ Ինը։ Յոթ։ Երկու»[24]։
2018 թվականի նոյեմբերի 20-ին կայացավ պրես-կոնֆերանս, որի ժամանակ Սամոյլովը մի շարք հակասական մեկնաբանություններ է արել[25][26] «Ագաթա Քրիստի» խմբի պատմության վերաբերյալ[27]։ Պրես-կոնֆերանսը նվիրված էր «Агата Кристи 30: Тёмная сторона» հոբելյանական ծրագրին, որի պրեմիերան կայացավ դեկտեմբերի 2-ին «Известия-hall»[28][29] մոսկովյան ակումբում Անդրեյ Կոտովի և Գոշա Կուցենկոյի մասնակցությամբ[30]։ Ծրագրում ընդգրկված էին Ագաթա Քրիստիի հազվագյուտ երգեր, որոնք բաժանվել էին ինը տարի առաջ, որոնք չեն հնչել համերգների ժամանակ[30]։
2019 թվականի հունվարի 30-ին Գլեբ Սամոյլովը մասնակցեց Լինդայի ստեղծագործությանը նվիրված «Квартирника НТВ у Маргулиса» ձայնագրությանը[31]։ Երաժիշտները համատեղ կատարեցին «Добрая песня» երգը The Matrixx խմբի ռեպերտուարից։ Նախագիծը թողարկվեց եթեր մարտի 23-ի և 24-ի գիշերը ՆՏՎ ալիքով[32]։
2019 թվականի մայիսի 14-ին Սամոյլովը մասնակցեց «Փանկ-լիրիկա» փառատոնին, որտեղ կայացավ «Поезда» սինգլի համերգային պրեմիերան[33]։
2019 թվականի նոյեմբերի 15-ին Մոսկվայում Գորբունովի անվան Մշակույթի Պալատում կայացավ համերգ[34]։ Արիտիստները և ռոք-երաժիշտները բեմում միավորվեցին «Գլոբալիս» սինֆոնիկ նվագախմբի հետ և երգեցին Վլադիմիր Վիսոցկու երգերը։ Համերգի մասնակիցներից մեկը Գլեբ Սամոյլովն էր, ով կատարեց «Балладу об уходе в рай» երգը[35]։ Այն հնչել է նաև Առաջին ալիքով 2020 թվականի հունվարի 21-ին՝ «Սեփական ուղու» մրցանակաբաշխության համերգային հատվածի ժամանակ[36]։
Մասնակիցներ
Անվանում
1990
—
Մենաալբոմ «Маленький Фриц»
1992
—
Մենաալբոմ «Сви100пляска»
2001
Total խմբի հետ միասին
Total-ի «Я не дышу» և «Алая-талая» երգերի հեղինակ։ 1
2005
—
Քաղաքապետի դերի հնչյունավորում (կենսուրախ դեմք) «Մղձավանջ Սուրբ Ծննդից առաջ» մուլտֆիլմ-մյուզիքլի ռուսերեն կրկնօրինակում։
2015 թվականի փետրվարին Վադիմ Սամոյլովի[61] խնդրանքով Գլեբ Սամոյլովը մասնակցեց[62] «Ագաթա Քրիստիի» «Նոստալգիկ համերգներին», ինչից հետո վեճ սկսեց նրան չվճարված հոնոնարի շուրջ[61][63]։ Վադիմը մեկնեց «Ագաթա Քրիստի. Բոլոր երգեր» շրջագայությանը[64], ինչպես նաև սկսեց Գլեբի գրած երգերը կատարել «Ագաթա Քրիստիի» կազմում, որոնց կատարում էր միայն Գլեբը։
Երկու հայց ներկայացվեց՝ հեղինակային իրավունքի խախտման[65] և փողի համար[66], ինչը դարձավ դատական հայցերի և մամուլում ակտիվ քննարկման սկիզբ[67][68][69]։ Հեղինակային իրավունքի վերաբերյալ հայցը մերժվեց[63][65][70][71], սակայն դրամական պահանջը հիմնավորված ճանաչվեց, և գործը վճռվեց ի օգուտ Գլեբի[72][73]։
Դրանից հետո Վադիմ Սամոյլովը գումարի համար վճռաբեկ դատարան բողոք է ներկայացրել, և գործը վերադարձվել է Սավելովսկի դատարան[74]՝ նոր քննության։ Սավելովսկի շրջանային դատարանի 2018 թվականի նոյեմբերի 13-ի որոշմամբ դրամական միջոցների վերականգնման հայցը մերժվել է։ Այս որոշումը ուժի մեջ է մտել Մոսկվայի քաղաքային դատարանի 2019 թվականի մայիսի 24-ի վերաքննիչ վճռով[75]։
Доманский, Ю. В. Рок-поэзия: филологический ракурс. — М.: Intrada, 2015. — 273 с. — ISBN 978-5-8125-2133-2.
Карасюк, Д. Ю. Агата Кристи. Черные сказки белой зимы. — М.: АСТ, 2018. — 304 с. — ISBN 978-5-17-108320-5.
Козырев, М. Н. Мой Rock-n-Roll. Трилогия. Том 1. Black Book. — М.: Гаятри/Livebook, 2007. — 192 с. — ISBN 978-5-9689-0077-7, ISBN 5-9689-0077-6.
Май, П. В. «Агата Кристи» — как всё начиналось —Журнал «Урал» № 9, 2015
Русская рок-поэзия: текст и контекст. Сборник. Научный журнал. — Е.: Федеральное государственное бюджетное образовательное учреждение высшего профессионального образования «Уральский государственный педагогический университет», 1998—2017 гг. — ISBN 2413-8703
Стогов, И. Ю. Агата Кристи. Песни Веры и Отчаяния. — М.: Амфора, 2007. — 200 с. — ISBN 978-5-367-00422-9.
Чернин, А. А. Наша музыка. Полная история русского рока, рассказанная им самим.. — М.: «РИПОЛ Классик», 2017. — 224 с. — ISBN 978-5-521-00289-4.
↑«Сайт РАО». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
↑«Большое интервью с Глебом Самойловым». Журнал RockOracle №5, 2011 (1 ноября 2011). Текст статьи на сайте группы "Агата Кристи". Արխիվացված օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 7-ին.
↑«НСН – Тёмная сторона». Официальный сайт группы "Агата Кристи". 2018 թ․ նոյեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 20-ին.
↑«Кавер Би-2». nsn. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 10-ին.
↑ 41,041,1«The Soviet Wizard». Официальный сайт группы «Агата Кристи». Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 15-ին.
↑«Ёлочка, гори». Официальный сайт группы «Агата Кристи». 2019 թ․ հունվարի 16. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 20-ին.
↑«Детка-Конфетка». Официальный сайт группы «Агата Кристи». 2019 թ․ ապրիլի 21. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
↑«Советский Волшебник». Официальный сайт группы «Агата Кристи». 2019 թ․ հունիսի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 14-ին.
↑«No comment». Официальный сайт группы «Агата Кристи». 2019 թ․ հունիսի 21. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
↑«Andy Kaufman». Официальный сайт группы «Агата Кристи». 2019 թ․ հուլիսի 25. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
↑«LADOГА Летом Девятнадцатого». Официальный сайт группы «Агата Кристи». 2019 թ․ սեպտեմբերի 29. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
↑ 49,049,1«Chanson Radio НУАРЪ». Официальный сайт группы «Агата Кристи». 2019 թ․ նոյեմբերի 5. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
↑ 50,050,1«Hitchpop». Официальный сайт группы «Агата Кристи». 2019 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
↑ 51,051,1««Also Sprach недотыкомка»». Официальный сайт группы «Агата Кристи». 2019 թ․ դեկտեմբերի 9. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 18-ին.
↑«Pœzdenž & Brainløøp». Официальный сайт группы «Агата Кристи». 2019 թ․ մայիսի 8. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ մայիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 12-ին.
↑ 57,057,1«БольшеТрёхНеСобираться». Официальный сайт группы «Агата Кристи». 2020 թ․ փետրվարի 20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
↑ 58,058,1«СПоследнимДнёмПобеды!». Официальный сайт группы «Агата Кристи». 2020 թ․ ապրիլի 13. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 3-ին.
↑ 59,059,1«Чёрный ящик». Официальный сайт группы «Агата Кристи». 2020 թ․ հունիսի 22. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 2-ին.
↑«Всё знать». Официальный сайт группы «Агата Кристи». 2020 թ․ հուլիսի 20. Արխիվացված օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 14-ին.