Գիրշ Գլիկ (իդիշ՝ הירש גליק՝ Հիրշ Գլիկ, ապրիլի 24, 1922(1922-04-24)[1], Վիլնյուս, Wilno Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[2] - 1944[3][4][5][…], Էստոնիայի Հանրապետություն[2]), հրեա բանաստեղծ, լեգենդար «Պարտիզանական հիմնի» հեղինակը, «Յունգ Վիլնե» գրական խմբակի անդամ։

Գիրշ Գլիկ
իդիշ՝ הירש גליק
Ծնվել էապրիլի 24, 1922(1922-04-24)[1]
ԾննդավայրՎիլնյուս, Wilno Voivodeship, Լեհաստանի Երկրորդ Հանրապետություն[2]
Վախճանվել է1944[3][4][5][…]
Վախճանի վայրԷստոնիայի Հանրապետություն[2]
Մասնագիտությունբանաստեղծ և գրող
Լեզուիդիշ
ՔաղաքացիությունFlag of Lithuania (1918–1940).svg Լիտվա[6], Flag of the Soviet Union (1924–1955).svg ԽՍՀՄ և Flag of Poland (1928–1980).svg Լեհաստան
ԱնդամակցությունFareynikte Partizaner Organizatsye?
Hirsh Glick Վիքիպահեստում

ԿենսագրությունԽմբագրել

Ծնվել է աղքատ ընտանիքում, 1938 թվականին նա ստիպված դադարեցրել է դպրոցական ուսումը ֆինանսական դժվարությունների պատճառով։ Նա աշխատել է որպես գործակատար, ապա բանվոր ստվարաթղթի գործարանում։ Նա 1935 թվականից ստեղծագործել է եբրայերեն, ապա գրել է իդիշով «Յունգ Վիլնե» գրական խմբակի ազդեցությամբ[7]։ 1940-1941 թվականներին նրա բանաստեղծությունները տպագրվել են «Վիլներ Էմես» թերթում, Վիլնյուսի «Շտալ» («Շողեր») ամսագրում և Կաունասի «Նայե Բլետեր» («Նոր էջեր») պարբերականում։ Մի խումբ գործընկերների հետ հիմնել է «Յունգվալդ» ամսագիրը («Շիվ»)։

1941 թվականին հայտնվել է Վիլնյուսի գետտոյում։ Այնտեղ նա ակտիվորեն մասնակցել է ընդհատակյա գործունեությանը (Պարտիզանական միացյալ կազմակերպություն) և շարունակել բանաստեղծություններ գրել։ 1942 թվականին նա գրել է «Շտիլ դը Նախտ» («Գիշերը հանգիստ է») երգի տեքստը, որ նվիրված է պարտիզան Իցիկ Մացկևիչի ու Վիտկա Կեմպների հաջող մարտական գործողությանը, որի արդյունքում պայթեցվել էր գերմանական ռազմական էշելոնը Վիլնյուսի մոտ։ Գետտոյում Գլիկը գրել է իր ամենահայտնի երգը՝ «Զոտ նիտ կեյնմոլ» («Երբեք մի ասա»), որը դարձել է Պարտիզանական միացյալ կազմակերպության հիմնը։

1943 թվականի հոկտեմբերին գետտոյի լուծարման ժամանակ նա փորձել է փախչել, սակայն բռնվել է և ուղարկվել Էստոնիայի Գոթֆիլդ ճամբար։ 1944 թվականի ամռանը նա փախել է ճամբարից, և հավանաբար բռնվել է ու սպանվել։

Պարտիզանական հիմնԽմբագրել

«Մի՛ ասա, որ դու գնում ես վերջին ճանապարհը» (իդիշ՝ זאָג ניט קיינמאל, אז דו גייסט דעם לעצטן וועג) պարտիզանական հիմնը,որը հայտնի է նաև որպես «Հրեա պարտիզանների օրհներգ», գրվել է 1942 թվականին Պոկրաս եղբայրների գրած մեղեդու հիման վրա։ ԽՍՀՄ-ում հրեա պարտիզանների հիմն առաջին անգամ տպագրվել է 1946 թվականին Ա. Սուցկևերի «Ֆուն Վիլներ գետտո» («Վիլենի գետտո») գրքում («Դեր Էմես» հրատարակչություն)։ Այն թարգմանվել է տասնյակ լեզուներով։ Օրհներգի կատարողների շարքում եղել է Պոլ Ռոբսոնը, որն իդիշով կատարել է այն 1946 թվականին Մոսկվայում տեղի ունեցած իր հայտնի համերգի ժամանակ, որ անցկացվել է «կոսմոպոլիտիզմի դեմ պայքարի» ընթացքում[8]։

Օրհներգի տեքստը փորագրված է Բաթ Յամում հրեա պարտիզաններին նվիրված հուշարձանի վրա։

Ամեն տարի Վարշավայի գետտոյում տեղի ունեցած ապստամբության օրը նշելիս Լեհաստանի բանակի երգչախումբն այն կատարում է իդիշով[9]։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել