Գիտնականի տուն (Երևան)
Գիտնականի տուն, պատմական նշանակություն ունեցող շենք Երևանի Կենտրոն վարչական շրջանումում՝ Մոսկովյան 22 հասցեում։
![]() Գիտնականի տան ճակատային մասը | |
![]() | |
![]() | |
Կոորդինատներ | 40°11′18″ հս․ լ. 44°30′46″ ավ. ե.HGЯO |
Գտնվում է | Երևան, Մոսկովյան փողոց 22 |
Կառուցվել է | 1950-ական թթ |
Շինության ձևը | Շենք |
Ներկա վիճակը | Կանգուն է |
ՊատմությունԽմբագրել
Շենքը կառուցվել է 1950-ականներին[1]։ Այն պատկանել է Գիտությունների ազգային ակադեմիային։ Սկզբում այդտեղ է գործել 1955-1956 թթ հիմնադրված Արմենակ Մնջոյանի լաբորատորիան, որի հիման վրա ստեղծվել էր Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը։
1962-1981 թվականներին շենքում է գործել Քիմիական ֆիզիկայի լաբորատորիան, որը 1975 թվականից կոչվել է Քիմիական ֆիզիկայի ինստիտուտ։ Սակայն 1981 թ. Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի համար կառուցվեց նոր շենքը, և ինստիտուտը տեղափոխվեց։ Շենքը հանձնվեց Գիտությունների ազգային ակադեմիայի կիրառական պրոբլեմների բաժնին, որը հետագայում դարձավ ինստիտուտ։ 1982-1983 թվականներին ինստիտուտի մի մասը տեղափոխվեց այլ շենք, մյուս մասն էլ մնաց տեղում։ Ինստիտուտին կից գործել է նաև փորձարարական գործարան, որն աշխատել է մինչև 1992 թ.։
Ակադեմիկոս Սերգեյ Մերգելյանը ծրագրում էր շենքը դարձնել գիտնականի տուն, որտեղ պետք է հավաքվեին գիտնականներ աշխարհի տարբեր երկրներից, անցկացվեին գիտաժողովներ, հանդիպումներ և քննարկումներ։ 1981 թ. շենքի մուտքի մոտ փակցվեց «Գիտնականի տուն» գրությամբ ցուցանակ։
1995 թ. շենքն օտարվեց է և հանձնվեց Հունաստանի այդ ժամանակ նորաստեղծ դեսպանությանը[2]։
ՇենքըԽմբագրել
Շենքը կառուցված է ռուսական կլասիցիզմի ոճով։ Ունի երեք հարկ։ Երկրորդ և երրորդ հարկի լուսամուտները եզերված են դեպի երրորդ հարկի քիվերի հարթակները ձգվող սյուներով, որոնք վերևում զարդարված են խոյակներով։ Աջ և ձախ կողմի քիվերի հարթակները վերևում միանում են կամարով։ Երրորդ հարկի լուսամուտն ունի պատշգամբային լուծում։
Շենքի ընդհանուր մակերեսը 1156.7 ք/մ է։ Շենքին կից կան չորս օժանդակ շինություններ, որոնց ընդհանուր մակերեսը 361.7 ք/մ է, հողատարածքը կազմում է 1985.95 ք/մ։
Ներկայիս կարգավիճակըԽմբագրել
Ներկայումս շենքը գտնվում է խիստ անմխիթար վիճակում։ Շենքի պատերը տեղ-տեղ քանդված են, ապակիները՝ կոտրված։ Շենքի բակն աղտոտված է։
2016 թ. տարածքը մաքրվեց աղբից և տարածքում տեղադրվեցին տեսախցիկներ։
2016 թ. ապրիլին պարզ դարձավ, որ Հունաստանի Հանրապետության ակտիվների զարգացման հիմնադրամը (HRADF) շենքի վաճառքի միջազգային բաց մրցույթ է հայտարարել, որին դիմելու վերջնաժամկետն էր 2016 թ. հունիսի 24-ը։ Մրցույթի մասին հայտարարվել էր «Բարս» անշարժ գույքի գործակալությունը, որը հանդես է գալիս որպես Հունաստանի Հանրապետության ակտիվների զարգացման հիմնադրամի պաշտոնական ներկայացուցիչ և խորհրդատու/գործակալ[3]։
ՊատկերասրահԽմբագրել
ԾանոթագրություններԽմբագրել
Արտաքին հղումներԽմբագրել
- Տիրայր Մուրադյան Արթուր Ջանիբեկյանը գնել է Երևանի ամենագեղեցիկ և հին շենքերից մեկը (լուսանկարներ) 30/01/2018 Հայկական ժամանակ