Գիտեգայի ազգային թանգարան

Գիտեգայի ազգային թանգարան (ֆր.՝ Musée National de Gitega, կիռունդիIratiro ry'akaranga k'Uburundi), ազգային թանգարան Բուրունդիի մայրաքաղաք Գիտեգայում[1]։ Ամենամեծ հանրային թանգարանն է Բուրունդիում, թեև նրա հավաքածուն ցուցադրվում է ընդամենը մեկ սենյակում[2]։ Հիմնադրվել է 1955 թվականին, երբ Բուրունդին դեռևս գտնվում էր Բելգիայի գաղութային լծի ներքո[3]։ Թանգարանի հիմնական խնդիրն ու նպատակն է պահպանել բուրունդիական ժողովրդական, բանահյուսական մշակույթի արտեֆակտները, մշակույթ, որն անկում է ապրում և վերանալու ճանապարհին է՝ մոդեռնիզացիայի ու հասարակական վերափոխումների պատճառով։

Գիտեգայի ազգային թանգարան
Տեսակազգային թանգարան
Երկիր Բուրունդի
ՏեղագրությունԳիտեգա
ՎայրԳիտեգա
Հիմնադրվել է1955
Քարտեզ
Քարտեզ

Հավաքածուում ընդգրկված են Բուրունդիում ստեղծված, պատմական և ազգագրական արժեք ներկայացնող առարկաներ,(այդ թվում՝ արտեֆակտներ Բուրունդիի միապետների պալատներից)[4]՝ լուսանկարներ, ցեղասպանության մասին վկայող փաստաթղթեր, արվեստի գործեր, թմբուկներ, երաժշտական, պարային գործիքներ, տարազ, կենցաղային իրեր, զարդեր, զինատեսակներ, կահկարասի[5][6]... Ֆինանսական միջոցների սղության պատճառով թանգարանը վերջին շրջանում սակավաթիվ ցուցանմուշներ է ձեռք բերել[4], և հավաքածուն հարստացնելու գործընթացը գրեթե կանգ է առել։

2015 թվականին Բուրունդիում Գերմանիայի դեսպանատան աջակցությամբ լույս է ընծայվել թանգարանի հավաքածուի կատալոգը՝ Le Patrimoine Burundais: le Musée de Gitega խորագրով[7]։

Թանգարանային համալիրում, նրա բուն շինությունից զատ, ընդգրկված է թմբկահարների՝ ոչ հեռու գտնվող սրբավայրը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Museums in Burundi» (անգլերեն). Africa.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  2. «Musée national de Gitega». Lonely Planet. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  3. Burundi - Libraries and museums( Արխիվացված Հոկտեմբեր 2, 2013 Wayback Machine)
  4. 4,0 4,1 Irambona, Yvette. «Musée national de Gitega: Etat des lieux». Publication de Presse Burundaise. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  5. Jean Marie Vianney. «National Museum of Gitega» (PDF) (անգլերեն). American Alliance of Museums. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  6. «National Museum in Gitega» (անգլերեն). [ENJOY] BURUNDI. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 8-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 17-ին.
  7. «Un livre pour immortaliser la richesse du Musée national de Gitega». IWACU: Voix du Burundi. 2015 թ․ հունվարի 25. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.

Գրականություն

խմբագրել
  • Mapfarakora, Jacques (1992). «Le musée national de Gitega, coopération bilatérale et genèse du musée». Quels musées pour l'Afrique? Patrimoine en devenir: actes des rencontres, Bénin, Ghana, Togo, 18 - 23 novembre 1991. Paris: ICOM.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիտեգայի ազգային թանգարան» հոդվածին։