Գիպսաբետոն, բետոն, որի հիմքը գիպսային կապակցանյութերն են (գլխավորապես շինարարական գիպսը)։ Գիպսաբետոնի պատրաստման համար օգտագործվում են քարամիներալային (հիմնականում ծակոտկեն ու խորդուբորդ մակերևույթով) և օրգանական (փայտի թեփ, դարման) լցանյութեր։ Գիպսաբետոնի մեջ ավելացվում են կապակցումը դանդաղեցնող, ինչպես նաև ջրա- և մթնոլորտակայունությունը բարձրացնող հավելանյութեր։ Ամրությունը կախված է նույն գործոններից, ինչ սովորական ցեմենտային բետոնին։ Կիրառվում է գիպսաբետոնային շինվածքների արտադրության մեջ։

Տես նաև խմբագրել


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 74