Գիշեր (Մինաս Ավետիսյան)

որմնանկար

«Գիշեր», հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի որմնանկարը, որը նա նկարել է 1973 թվականին, Գյումրու «Օմեգա» գործարանի պատին[1]։

Գիշեր
տեսակորմնանկար
նկարիչՄինաս Ավետիսյան
տարի1973
ստեղծման վայրԳյումրի
գտնվում էՄեգամոլ Արմենիա
սեփականատերՀայաստան
Ծանոթագրություններ

Պատմություն խմբագրել

1973 թվականին Գյումրիի գործարաններից մեկի պատին «Գիշեր» որմնանկարի դիմացի պատին հեղինակը ստեղծել է նաև «Ցերեկ» որմնանկարը։ Երկու որմնանկարն էլ լրջորեն վնասվել էին 1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ։

2019 թվականին իտալացի վերականգնող Ֆաբրիցիո Իակոպինիի գլխավորությամբ «Գիշեր» որմնանկարն ապամոնտաժվել է և ենթարկվել վերականգման[2]։ Վերականգնման աշխատանքներին մասնակցել են նաև Ֆաբրիցիո Իակոպինիի ուսանողները։ Որմնանկարի վերականգնման աշխատանքներն իրականացվել են գործարար Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքսանյանների ընտանիք» ՀԿ֊ի միջոցներով[3]։

Վերականգնումից հետո Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը տեղադրվել է Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Մեգամոլ Արմենիա առևտրի և ժամանցի կենտրոնում, որտեղ որմնանկարի համար առանձին տարածք է հատկացվել[4]։

Որմնանկարը համարվում է պատմամշակութային հուշարձան և պատկանում է Հայաստանի Հանրապետությանը[5]։

Ծանոթագրություններ խմբագրել

Արտաքին հղումներ խմբագրել