Մեգամոլ Արմենիա
Մեգամոլ Արմենիա, առևտրի և ժամանցի բազմաֆունկցիոնալ կենտրոն Երևանում՝ Նոր Նորք վարչական շրջանում։ Շահագործման է հանձնվել 2019 թվականի հոկտեմբերի 23-ին։ Հայաստանի և տարածաշրջանի ամենամեծ առևտրի և ժամանցի կենտրոնն է[1]։
Տեսակ | առևտրի կենտրոն |
---|---|
Երկիր | Հայաստան |
Տեղագրություն | Երևան |
Բացված | հոկտեմբերի 23, 2019 |
Նկարագրություն
խմբագրելԶբաղեցնում է 98. 000 քառ․ մետր տարածք, ունի 6 հարկ, առևտրի կենտրոնում ներկայացված է շուրջ 100 տեղական և միջազգային բրենդ։ Առևտրի կենտրոնի ստորգետնյա երեք հարկերում գործում է շուրջ 1800 մեքենայի համար նախատեսված ավտոկայանատեղի, որն ամենամեծն է Հայաստանում և տարածաշրջանում[2]։
Բացի խանութ-սրահներից, մոլում գործում է տարածաշրջանի ամենամեծ խաղահրապարակը, կինոթատրոն, ռեստորան-սրճարաններ, ֆուդկորտ[2]։
Առևտրի կենտրոնում ներկայացված է հայ նկարիչ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը (1973 թվական), որը վերականգնվել է իտալացի մասնագետների կողմից՝ Ֆաբրիցիո Իակոբինիի գլխավորությամբ։ Որմնանկարը համարվում է պատմամշակութային հուշարձան և Հայաստանի Հանրապետության սեփականությունն է[2]։
Մեգամոլում է տեղակայված Գինեսի ռեկորդների գրքում գրանցված շատրվան[2]։
Տես նաև
խմբագրելԾանոթագրություններ
խմբագրել- ↑ ««Մեգամոլ Արմենիա»՝ մեգա ժամանցային կենտրոնով և գերժամանակակից տեխնիկայով». news.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «Բացվել է «Մեգամոլ Արմենիա»-ն. ինչ առավելություններ ունի Հայաստանի ամենամեծ մոլը». Bravo.am. Վերցված է 2020 թ․ հունվարի 9-ին.