Գիյոմ Բիգուրդան
Գիյոմ Բիգուրդան (ֆր.՝ Guillaume Bigourdan, ապրիլի 6, 1851[1][2][3], Sistels - փետրվարի 28, 1932[1][3], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի աստղագետ, գիտության պատմաբան և օդերևութաբան։
Գիյոմ Բիգուրդան ֆր.՝ Guillaume Bigourdan | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 6, 1851[1][2][3] Sistels |
Մահացել է | փետրվարի 28, 1932[1][3] (80 տարեկան) Փարիզ, Ֆրանսիա |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն[4] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | աստղագետ |
Հաստատություն(ներ) | Փարիզյան աստղադիտարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Պաշտոն(ներ) | նախագահ |
Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[1] |
Պարգևներ | |
Guillaume Bigourdan Վիքիպահեստում |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է Թարն-է-Գարոն դեպարտամենտի Սիստել քաղաքում։ Գիյոմը եղել է գյուղացու ընտանիքում ավագ որդին։ Ծնողները ջանք են գործադրել որդուն կրթություն ապահովելու համար։ Նա ստացել է բակալավրի աստիճան 1870 թվականին և հետագայում ստացել է ֆիզիկայի և մաթեմատիկայի գիտական աստիճաններ 1874 և 1876 թվականներին համապատասխանաբար։
1877 թվականից սկսած աշխատել է Տուլուզյան աստղադիտարանում որպես Ֆրանսուա Տիսերանի օգնական, իսկ 1879 թվականից տեղափոխվել է Փարիզի աստղադիտարան։ Կատարել է մի շարք ճանապարհորդություններ, մասնավորապես 1882 թվականին դեպի Մարտինիկա կղզի դիտելու համար Վեներայի անցումը Արեգակի սկավառակով, և 1883 թվականին Սանկտ Պետերբուրգ։
1885 թ. ամսուսնացել է Փարիզյան աստղադիտարանի տնօրեն ադմիրալ Ամադեյ Մուշեի դուստր Սոֆիի հետ։ Նրանց ընտանիքում ծնվեցին ինն երեխա։
1886 թ. Բիգուրդանը պաշտպանեց իր դոկտորական դիսերտացիան, որը անվանվում էր՝ «Կրկնակի աստղերի չափումների հավասարման մասին»։ Զբաղվել է կրկնակի աստղերի, աստերոիդների, գիսաստղների, միգամածությունների միջորեականական դիտարկումներով։ Կազմել է 6380 միգամածությունների տեղաբաշխման կատալոգ։ Նրա աշխատությունների մի մասը վերաբերվում են եգիպտական և բաբելական օրացույցների ուսումնասիրություններին[5]։ 1903 թ. դարձել է Երկայնությունների բյուրոյի անդամ և Ֆրանսիական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս։ Բիգուրդանի 5 հատորյա աշխատությունը, որը նվիրված էր միգամածություններին և հրատարակվեց 1911 թ. բերեց նրան միջազգային ճանաչում։
1919 թ. Բիգուրդանին շնորհվեց Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալ[6], իսկ 1883 և 1891 թթ.՝ Փարիզյան գիտությունների ակադեմիայի Լալանդի մրցանակ։ Բիգուրդանը Պատվո Լեգիոնի շքանշանի ասպետ էր։
1920 թ. Բիգուրդանին նշանակեցի Ժամանակի միջազգային բյուրոյի տնօրեն, իսկ 1924 թ. նա դարձավ Գիտությունների ակադեմիայի և Ֆրանսիայի ինստիտուտի նախագահ։ Թոշակի է անցել 1926 թ.։
Մահացել է 1932 թ. փետրվարի 28-ին Փարիզում, հուղարկավորվել է Մոնպառնաս գերեզմանատանը կնոջ հետ միասին ընտանեկան դամբարանում։
(390) Ալմա | 24 մարտի 1894 |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ https://www.ladepeche.fr/article/2014/09/22/1956316-guillaume-bigourdan-un-astronome-a-redecouvrir.html
- ↑ Գիյոմ Կամիլ Բիգուրդան Արխիվացված 2016-03-04 Wayback Machine(ռուս.)
- ↑ Թագավորական աստղագիտական միության ոսկե մեդալի դափնեկիրներ (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիյոմ Բիգուրդան» հոդվածին։ |