Գիմարայնշի պալատ (պորտ.՝ Castelo de Guimarães), միջնադարյան պալատ Պորտուգալիայի Գիմարայնշ քաղաքում։ 2001 թվականին քաղաքի պատմական կենտրոնի հետ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։ Պալատն ունի ազգային հուշարձանի կարգավիճակ։ 2007 թվականից մշակույթի նախարարության կողմից ընդգրկվել է Պորտուգալիայի յոթ հրաշալիքների ցանկում։

Coa Illustration Elements Building Castle.svg
Գիմարայնշի պալատ
պորտ.՝ Castelo de Guimarães
Castelo de Guimarães Castelo da Fundação.JPG
Տեսակդղյակ և Մշակութային ժառանգություն
ՏեղագրությունԳիմարայնշ
Վարչական միավորOliveira, São Paio e São Sebastião?[1]
ԵրկիրՊորտուգալիա
Կայքpacodosduques.gov.pt
Commons-logo.svg Castelo de Guimarães Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

Տարածքը, որտեղ գտնվում է Գիմարայնշը, ռեկոնկիստայի արդյունքում արաբների կողմից նվաճվել է 9-րդ դարի վերջին։ Գիմարայնշի (այդ ժամանակ այն կազմում էր ողջ Պորտուգալիան) առաջին իշխան է հռչակվում Դիոգու Ֆերնանդեշը։ Նրա դուստրերից մեկը` Մումադոնա Դիաշը, որ ամուսնացել էր իշխան Էրմենեգիլդա Գոնսալվիշի հետ, այրիանում է 928 թվականին` դառնալով իշխանության ժառանգորդը, որը մոտ 950 թվականին բաժանվում է նրա վեց երեխաների միջև։ Մումադոնան Վիմարանեշ գյուղում (հետագայում` Գիմարայնշ) հիմնում է մենաստան, որին 959 թվականի հունվարի 26-ին փոխանցում է մեծ հողատարածք և շարժական գույք։

Պորտուգալիայի հարավային կողմից մուսուլմանների և ծովի կողմից նորմանների հարձակումներից մենաստանն ապահովագրելու համար Մումադոնա Դիաշը պատվիրում է գյուղից վերև` Մոնտե Լարգու բլրի գագաթին, պալատ կառուցել[2]։ Պահպանվել է այդ հրովարտակը, որ թվագրվում է 958 թվականի դեկտեմբերին։ Պալատը նվիրված էր սուրբ Մամանտ Կեսարացուն, և ենթադրվում է, որ նրա կառուցվածքը բավական պարզ է եղել` ուղղանկյուն պատերով շրջապատված դոնժոն։

100 տարի անց Վիմարանեշը մտել է կաստիլացի արքա Ալֆոնսո VI Քաջի կողմից Պորտուգալիայի առաջին իշխան, Բուրգունդյան դինաստիայի հիմնադիր Հենրիխ Բուրգունդացուն նվիրած տարածքի մեջ։ Հենրիխն ու իր կինը` Թերեզա Լեոնացին, գյուղն ու պալատը դարձնում են իրենց նստավայրը։ Մումադոնայի ժամանակներից մնացած շինություններն ավերվել էին, և դրանց տեղում կառուցվել էր հսկայական շինություն` դոնժոնով և արևելյան ու արևմտյան դարպասներով։ 1128 թվականին Հենրիխի ու Թերեզայի որդին` Աֆոնսու I-ը, Գիմարայնշի մոտ հաղթում է իր մոր զորքերին` ազատելով Պորտուգալիան Լեոնի և Կաստիլիայի ազդեցությունից և այն վերածելով ինքնուրույն թագավորության։

Հետագայում պալատը բազմիցս վերակառուցվել է։ Այսպես, 13-րդ դարում` Աֆոնսու III -ի օրոք, էապես ընդարձակվում են պատերը` միացնելով պալատի ու քաղաքի պաշտպանական համակարգերը։ Ֆերնանդու I-ի օրոք պատերն ամրացվում են, և հաջողվում է կանխել Էնրիկե II Կաստիլացու ներխուժումը։ Հին պատը քանդում են մոտ 1420 թվականին։

 
Գլխավոր դարպասը հարակից երկու աշտարակների հետ։ Կառուցվել է 13-րդ դարում ֆրանսիական ավանդույթներով:

1383-1385 թվականներին Գիմարայնշի ասկալդ Այրիշ Գոմեշ դա Սիլվան անցնում է Կաստիլիայի կողմը, և 1385 թվականին պալատը գրավում են Ժուան I-ի զորքերը[3]։ Դրա արդյունքում քաղաքն ու պալատը առաջին անգամ հայտնվում են միևնույն ենթակայության տակ` միավորվելով Գիմարայնշ գյուղին։ Քաղաքի շուրջ կառուցվում է մոտ 2 կմ տրամագծով պատ` ութ դարպասներով։

15-րդ դարում պալատը կորցնում է իր պաշտպանական նշանակությունը` օգտագործվելով նախ որպես բանտ, ապա, աստիճանաբար քանդվելով` գյուղատնտեսական նպատակներով։ 18-րդ դարում աշտարակներից մեկը վերջնականապես քանդվում է, իսկ քարերն օգտագործվում են Սուրբ Միխայիլի տաճարի շինարարության համար։ 19-րդ դարում քանդվում է ևս մեկ աշտարակ։ 1853 թվականին Գիմարայնշը ձեռք է բերում քաղաքի կարգավիճակ, իսկ 1881 թվականի մարտի 19-ին Լուիշ I արքայի հրամանով հռչակվում է առաջին կարգի պատմական հուշարձան։ Հետագայում պալատը հռչակվում է ազգային հուշարձան, կատարվում են վերականգնողական մի շարք աշխատանքներ։ Ներկայումս պալատն ամբողջովին վերանորոգված է և բաց է այցելությունների համար։

ԿառուցվածքԽմբագրել

Պալատն իր ձևով հիշեցնում է զինանշանային վահան։ Պահպանվել են չորս աշտարակներն ու մի քանի դարպասներ։ Արևմտյան կողմում` ներքին խրամի վրա, կա փայտե կամուրջ, որ տանում է դեպի դոնժոն։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. http://www.wikilovesmonuments.org.pt/
  2. Câmara Municipal, ed. (2013), Guimarães: City Guide (in Portuguese), Guimarães, Portugal: Câmara Municipal de Guimarães
  3. Sereno, Isabel; Dordio, Paulo; Gonçalves, Joaquim (2003), SIPA, ed., Castelo de Guimarães (IPA.00001060/PT010308340011) (in Portuguese), Lisbon, Portugal: SIPA – Sistema de Informação para o Património Arquitectónico, retrieved 16 March 2014

Արտաքին հղումներԽմբագրել