Գիլբերտ Ռայլ
Գիլբերտ Ռայլ (օգոստոսի 19, 1900[1][2][3][…], Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[4] - հոկտեմբերի 6, 1976[1][2][3][…], Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4]), անգլիացի փիլիսոփա։ Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր, «Մայնդ» «Mind» ամսագրի գլխավոր խմբագիրը։
Ծնվել է | օգոստոսի 19, 1900[1][2][3][…] Բրայթոն, Բրայթոն և Հոուֆ, Արևելյան Սասիքս, Միացյալ Թագավորություն[4] |
---|---|
Մահացել է | հոկտեմբերի 6, 1976[1][2][3][…] (76 տարեկան) Օքսֆորդ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[4] |
Քաղաքացիություն | Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | փիլիսոփա |
Հաստատություն(ներ) | Մագդալեն քոլիջ |
Գործունեության ոլորտ | ordinary language philosophy? |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Թագավորական քոլեջ |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[1][5] |
Եղել է գիտական ղեկավար | Դենիել Դենեթ |
Աշակերտներ | Geoffrey Midgley? |
Gilbert Ryle Վիքիպահեստում |
Ռայլը «ուշ» Վիտգենշտայնի հետ համարվում է առօրյա լեզվի փիլիսոփայության՝ վերլուծական փիլիսոփայության երրորդ փուլի, հիմնադիրը։ Ռայլը փիլիսոփայության հիմնական խնդիրը համարում է նրա «թերապևտիկական» ֆունկցիան, որի էությունը փիլիսոփայի պրոբլեմների այնպիսի «լուծումն» է, երբ բացառվում է այդ պրոբլեմները դնելու հնարավորությունը (անհեթեթության հանգեցնելու մեթոդ)։ Ըստ Ռայլի, փիլիսոփայի պրոբլեմները «կատեգորիկ սխալների» (օրինակ, ի՞նչ է ճշմարտությունը, գիտակցությունը, պատճառը և այլ հարցերի) արդյունք են, երբ փնտրվում է գոյություն չունեցող վերացարկված նաև սուբստանցի վերածած ընդհանուր հասկացությունների սեռային էությունը։ Այս իմաստով, Ռայլը փիլիսոփաներին նմանեցնում է երեխայի, որը տեսնելով դիվիզիայի հեծելավաշտերը, հրետանային մարտկոցները և գնդերը, հարցնում է․ «Իսկ որտե՞ղ է դիվիզիան»։ Նման ձևով ըմբռնված փիլիսոփայությունը վերածվում է «հակափիլիսոփայության»՝ մոլորության հանգեցնող խոսքերի օգտագործումը բացահայտող հատուկ տրամաբանական տեխնիկայի, որը ծնում է փիլիսոփայի պրոբլեմներ և կասկածի ենթարկում փիլիսոփայության գոյությունը։
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118793845 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ CONOR.Sl
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլբերտ Ռայլ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |