Գիգանոտոզավր
Գիգանոտոզավր
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Սողուններ
Կարգ Մողեսներ
Ընտանիք Կարխարոդոնտոզավրեր
Ցեղ Գիգանոտոզավր
Լատիներեն անվանում
Giganotosaurus



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Գիգանոտոզավր[1] (լատին․՝ Giganotosaurus, հին հունարեն՝ γίγας- գիգանտ, հսկա νότος-հարավ, σαῦρος- հսկա մողես բառերից, բառացի հսկա հարավային մողես), խոշոր մսակեր դինոզավր՝ Վերին կավճի դարաշրջանի կարխարոդոնտոզավրերի ընտանիքի ալլազավրերի վերնաընտանիքից։ Նկարագրված է արգենտինացի պալեոնտոլոգ Ռոդոլֆո Կորիայի կողմից 1995 թվականին՝ Կանդելերոս (Ռիո Լիմա) ֆորմացիայի Սենոմական աստիճանի գրեթե ամբողջական կմախքից (99.6-93.5 մլն տարի առաջ[2]), Նեուկեն (Արգենտինա) նահանգի մերձակայքում։ Մարմնի երկարության առումով (հոլոտիպը 12,2–12,5 մ[3][4] է, ամենամեծ հայտնի նմուշը `13,2 մ[5]) պատկանում է տերոպոդների խոշորագույն ներկայացուցիչներին, որը հավանաբար չափսերով զիջում էր միայն սպինոզավրին[6]։

Նկարագրություն խմբագրել

 
Հինգ խոշոր տերոպոդների չափի համեմատություն (գիգանոտոզավրը նշված է կանաչ գույնով)
 
Կավճի ժամանակաշրջանի խոշոր սողունների գանգերի չափսի համեմատություն: Վերևից հեցեգոպտերիքսի գանգն է (3 մ), ձախ կողմի ներքևից` գիգանոտոզավրի գանգը (1,5 մ), իսկ աջից` սպինոզավրի գանգը (1.5 մ):

Ազդրոսկրը և մեծ սրունքոսկրը ունեն մոտավորապես նույն երկարությունը։ Սա նշանակում է, որ գիգանոտոզավրը հաճախ վազող կենդանի չէր։ Քանի որ նրա հիմնական որսը խոշոր զաուրոպոդներն էին, ինչպիսիք են տիտանոզավրերը, նրան որսի համար մեծ արագություն պետք չէր։ Այն կշռում էր մոտ 7-8 տոննա[7], չնայած կան հաշվարկներ, որոնք ցույց են տալիս ամենամեծ հայտնի գիգանոտոզավրի նմուշի քաշը՝ 13,8 տոննա[8]։ Գիգանոտոզավրի գանգը տարբերվում էր կարխարոդոնտոզավրի գանգից, առաջին հերթին նրա երկարությամբ։

Նախաակնակապճային խցիկը ավելի երկար էր, իսկ կողմնային քանքային խցիկները` ավելի լայն։ Գանգի զարդանախշերը նույնպես զարգացած էին` քերծվածքներ քթի ոսկորների վրա, աչքերի վերևում։ Սա մեծացրեց գանգի ուժը և նվազեցրեց նրա խոցելիությունը մենամարտում։ Գիգանոտոզավրի մարմինը փոքր-ինչ ավելի զանգվածային է, քան կարխարոդոնտոզավրինը։ Ընդհանուր առմամբ, այս կենդանիները բավականին նման են միմյանց։ Հարկ է նշել, որ ի տարբերություն տիրանոզավրի, կարխարոդոնտոզավրերը չունեին բավականաչափ զարգացած բինոկուլյար տեսողություն, նրանց ուղեղի ծավալի փոքր էր, նրանց մարմինը փոքր-ինչ թեթև էր, իսկ ատամները ավելի շատ պիտանի էին մարմնի կտորները կտրելու համար։ Այս եղանակով, տերոպոդների այս խումբերը ունեին այնպիսի հատկություններ, որոնք ենթադրում էին մի փոքր այլ ապրելակերպ` համեմատած տիրանոզավրերի հետ։

Գիգանոտոզավրերը ունեին ամենաերկար գանգերից մեկը՝ բոլոր հայտնի տերոպոդների մեջ։ Հոլոտիպի գանգի հաշվարկված չափը 1.8 մ է, երկրորդ նմուշինը` 2 մ[9], որը 30-50 սմ-ով ավելի մեծ է, քան տիրանոզավրի ամենամեծ գանգը (տիրանոզավրի հայտնի գանգերից ամենամեծը ունի մոտ 1,5 մ երկարություն, չնայած այն միևնույն ժամանակ որոշ չափով ավելի բարձր էր)։ Թեև, մյուս կողմից, կա կարծիք, որը հիմնված է այլ կարխարոդոնտոզավրերի հետ համեմատության վրա, որ իրականում գիգանոտորների գանգերը փոքր-ինչ կարճ էին` հոլոտիպում մինչև 1.6 մ[10]։

Գիգանոտոզավրերը, կարխարոնոդոնտազավրերը և տիրանոզավրերը երկրային ամենախոշոր եղջերավոր դինոզավրերն էին, որոնք գիտությանը հայտնի էին։ 1999 թվականին Հյուսիսային Կարոլինայի համալսարանում (ԱՄՆ) կատարված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ գիգանոտոզավրերը և տիրանոզավրերը ունեցել են տաքարյուն կենդանիներին բնորոշ նյութափոխանակության ձև[11]։


 
Հոլոտիպի պեղումների վերակառուցում

Ուսումնասիրման պատմություն խմբագրել

 
Հոլլոտիպի գանգը

Giganotosaurus carolinii տեսակը անվանվել է «հանածոների որսորդ» Ռուբեն Կարոլինիի անունով, ով 1993 թվականին Ռիո Լիմայի (Պատագոնիա) կազմավորման մեջ գտել է բրածոներ (նմուշը MUCPv-Ch1 ցուցիչով)։ 1995 թվականին նոր տեսակը նկարագրվեց պալեոնտոլոգներ Ռոդոլֆո Կորիայի և Լեոնարդո Սալգադոի կողմից[12]։ Կմախքի շուրջ 70% -ը պահպանվել է, ներառյալ գանգի, տազի, հետևի վերջույթների և ողերի մեծ մասերը։ Առանձնյակի գնահատված չափը՝ մոտ 12,2-12,5 մ երկարությամբ[13][14]։ Նմուշը պահվում է Նեուկեն քաղաքի Museo Carmen Funes[en] թանգարանում։

 
MUCPv-95- ի (մուգ կանաչ) և MUCPv-Ch1- ի (բաց կանաչ) նմուշների չափերի համեմատություն

Երկրորդ նմուշի (MUCPv-95) ստորին ծնոտի մի կտոր հայտնաբերվել է պալեոնտոլոգ Խորխե Կալվոյի կողմից 1987 թվականին և նկարագրվել է 2 տարի անց[15]։ Այն 8% -ով ավելի մեծ է, քան հոլոտիպի ծնոտի մասը, և այս նմուշի ընդհանուր երկարության գնահատումը տալիս է հետևյալ թվերը՝ մոտ 13,2 մ երկարությամբ, ավելի քան 10 տոննա քաշով[16]։ Ուսումնասիրելով գիգանոտոզավրերի համեմատաբար ոչ մեծ հատուկ նմուշներին, նրանք, հավանաբար, կարող էին ավելի մեծանալ։

Պալեբիոլոգիա և պալեէկոլոգիա խմբագրել

 
Գիգանոտոզավրի և արգենտինոզավրի բրածո կմախքներ
 
Գիգանոտոզավրի և լիմայզավրի կմախքներ

Գիգանոտոզավրը հայտնաբերվել է Կանդելերոս ֆորմացիայում, որը պատկանում է Նեուկեն խմբի Ռիո Լիմայի ենթախմբին։ Այդ ֆորմացիայում հայտնաբերվել են նաև օձերի, կրիաների, ձկների, երկկենցաղների, դինոզավրերի և պտերոզավրերի բրածոներ։ Զաուրոպոդների շարքում կարելի է ներառել 15 մետրանոց Andesaurus, Nopcsaspondylus, Limaysaurus որոնք, ամենայն հավանականությամբ, կեր են հանդիսացել գիգանոտոզավրերի համար, քանի որ նրանց որսը այդքան էլ դժվար չէր այդ մեծ գիշատիչի համար (այդպիսի խոցելի որսորդության գոյատևումն ապահովված էր մեծահասակ գիգանոտոզավրերի կողմից այդ տեսակների ձագերին որսալու անհնարինությամբ)։ Բացի զաուրոպոդներից, Կանդելերոսում հայտնաբերվել են Bicentenaria, Buitreraptor, Alnashetri ցելուրոզավրեր և մեծ (6.6–8,2 մ) աբելիզավր Ekrixinatosaurus: Այսպիսով, գիգանոտոզավրը խիստ արտահայտված գիշատիչ էր և գտնվում էր իր կենսամիջավայրում գտնվող սննդային շղթայի հենց գագաթում։

Բլանկոն և Մասետտան (2001) հաշվարկել են, որ գիգանոտոզավրի համար աճող անհավասարակշռության վերին սահմանը նրա վազքի արագության մեծացման հետ հասնում է 14 մ / վ (50 կմ / ժամ), որից հետո կկորցվեր նվազագույն կայունությունը[17]։

Դասակարգում խմբագրել

 
Բրածո կմախք

2006 թվականին Ռիո Լիմայում նկարագրվեց մեկ այլ կարխարոդոնտոզավր-մապուզավր՝ (Mapusaurus roseae), որը նկարագրվել է Huincul-ի կազմավորման ուշ սենոմում։ Հայտնաբերվել են տարբեր տարիքային խմբերի մի քանի առանձնյակների կմախքների կուտակումներ՝ 5-ից 12 մետր երկարությամբ։ Այս կենդանին շատ նման էր գիգանոտոզավրին՝ դրանից տարբերվելով ավելի բարձր և նեղ գանգով։ Երկու դինոզավրերը, ինչպես տիրանոտիտանը, մտնում են գիգանոտոզավրի խմբի կազմի մեջ։

 
Բրածո կմախքներ

2005 թվականին Արգենտինայի Չուբուտ նահանգի ավելի հին (ապտական) հանքավայրերից Ֆ. Նովասը և իր գործընկերները նկարագրեցին տիրանոտիտանին (Tyrannotitan chubutensis)՝ պրիմիտիվ կարխարոդոնտոզավրիդ, որը ուներ մոտ 12 մետր երկարության։ Այն իր հարազատներից տարբերվում է գանգի կառուցվածքի ավելի զանգվածային մասով և գանգի կառուցավծքի մանրամասներով։

Ստորև բերված կլադոգրամման արտացոլում է գիգանոտոզավրի դիրքը այլ Carcharodontosauria-ների մեջ.

Allosaurus

Carcharodontosauria

Neovenatoridae

Carcharodontosauridae

Concavenator

Acrocanthosaurus

Eocarcharia

Shaochilong

Carcharodontosaurinae

Carcharodontosaurus saharicus

Carcharodontosaurus iguidensis

Giganotosaurini

Tyrannotitan

Mapusaurus

Giganotosaurus

Համաշխարհային մշակույթում խմբագրել

  • Առաջին անգամ (նկարագրությունից հետո, երկու տարի անց) գիգանոտոզավրը հայտնվեց մուլտֆիլմում ՝ «Երկիրը մինչ V-րդ ժամանակը։ Առեղծվածային կղզին», «Զոլավոր սրատամ» անվան տակ։ Նա ապրում էր մի կղզու վրա, որը ժամանակի մեծ մասը կտրված է մայրցամաքից և վտանգ էր ներկայացնում ինչպես խոտակեր հերոսների, այնպես էլ մրցակիցների՝ տիրանոզավրերի ընտանիքի համար։
  • Գիգանոտոզավրը համարվում էր ամենավտանգավորը Dino Crisis 2 խաղում, որտեղ այն ներկայացվեց որպես Tyrannosaurus Rex-ից ավելի մեծ չափերով տերոպոդի տարբերակ՝ հասնելով 20 մետր երկարության։ Գիգանոտոզավրը խաղի մեջ ճիշտ չի պատկերված։
  • Գագանոտոզավրը ներկայացվել է բրիտանական «Զբոսանք դինոզավրի հետ» սերիալի հեռարձակումներից մեկում, որտեղ ներկայացված էր, որպես սոցիալական կենդանի, որը որսվում էր տիտանոզավրերի շրջանում։
  • Գիգանոտոզավրը բավականին իրատեսորեն ցուցադրվեց հանրաճանաչ գիտական «Դինոզավրեր։ Պատագոնիայի հսկաներ» ֆիլմում։
  • Zoids շարքի խաղալիքներից մեկը զինվորական գիգանոտոզավրն էր, որը կոչվում էր Gojulas Giga:
  • Գիգանոտոզավրը նկարագրվել է «Dinotopia» գրքային շարքից «The World Beneath» գրքում։
  • Գիգանոտոզավրը համարվում է 2008 թվականի «Ճանապարհորդություն Երկրի շուրջ» կինոնկարի գլխավոր հրեշը։
  • Գիգանոտոզավրը հայտնվել է «Յուրայի շրջանի պորտալ» սերիալում։ Սերիայում գիգանոտոզավրը ավելի իրական է։
  • Գիգանոտոզավրը համարվում է Warpath: Jurassic Park խաղի մարզիկներից մեկը։ Թանգարանում խաղը սխալմամբ անվանվել է գիգանոտազավր։
  • Գիգանոտոզավրը հայտնվել է Turok խաղում։ Խաղի ընթացքում Գիգանոտոզավրը գործնականում անհաղթ է[18]։
  • ARK Survival Evolved խաղում գիգանոտոզավրը համարվում է կղզու ամենամեծ և վտանգավոր գիշատիչը, որը զգալիորեն գերազանցում էր տիրանոզավրի և սպինոզավրի չափսերին։
  • Կան գիգանոտոզավրի տարատեսակ քանդակներ և անիմատիկ մոդելներ։

Ծանոթագրություններ խմբագրել

  1.   Կողմ. Немного о динозаврах // До и после динозавров. — М. : Вече, 2006. — 352 с. — (Великие тайны). — ISBN 5-9533-1258-X.
  2. «Giganotosaurus». Paleobiology Database Classic (անգլերեն).(Ստուգված է 24 Հունիսի 2016).
  3. name="coria2006"
  4. name="seebacher2001"
  5. name="theropoddatabase"
  6. François Therrien, Donald M. Henderson My theropod is bigger than yours … or not: estimating body size from skull length in theropods(անգլ.) // Journal of Vertebrate Paleontology. — 2007-03-12. — В. 1. — Т. 27. — С. 108–115. — ISSN 1937-2809 0272-4634, 1937-2809. — doi:10.1671/0272-4634(2007)27[108:MTIBTY]2.0.CO;2
  7. «Mass estimates: North vs South redux». Վերցված է 2016 թ․ հունիսի 23-ին.
  8. Therrien, F.; Henderson, D.M. (2007). "My theropod is bigger than yours...or not: estimating body size from skull length in theropods". Journal of Vertebrate Paleontology27 (1): 108–115. doi:10.1671/0272-4634(2007)27[108:MTIBTY]2.0.CO;2. ISSN 0272-4634.
  9. Calvo, J. O., and Coria, R .A. (1998). «New specimen of Giganotosaurus carolinii (CORIA & SALGADO, 1995), supports it as the as the largest theropod ever found.» Արխիվացված 2008-02-16 Wayback Machine Gaia, 15: 117—122.
  10. Coria, R.A. and Currie, P.J. (2002). "Braincase ofGiganotosaurus carolinii (Dinosauria: Theropoda) from the Upper Cretaceous of Argentina." Journal of Vertebrate Paleontology22(4): 802—811.
  11. Barrick, R.E.; Showers, W.J. THERMOPHYSIOLOGY AND BIOLOGY OF GIGANOTOSAURUS: COMPARISON WITH TYRANNOSAURUS. — 1999. Архивировано из первоисточника 17 Մայիսի 2011.
  12. Coria RA & Salgado L (1995). A new giant carnivorous dinosaur from the Cretaceous of Patagonia. Nature 377: 225—226
  13. Coria RA & Currie PJ. 2006. A new carcharodontosaurid (Dinosauria, Theropoda) from the Upper Cretaceous of Argentina Արխիվացված 2009-03-26 Wayback Machine. Geodiversitas: Vol. 28, #1, pp. 71—118
  14. Seebacher, F. 2001. A new method to calculate allometric length-mass relationships of dinosaurs. Journal of Vertebrate Paleontology 21(1): 51—60.
  15. J.O. Calvo "Un gigantesco theropodo del Miembro Candeleros (Albiano–Cenomaniano) del la Formación Río Limay, Patagonia, Argentina". — 1990.
  16. Mortimer, M. (2004). «Carnosauria», The Theropod Database, viewed August 14, 2008.
  17. «A new approach to evaluate the cursorial ability of the giant theropod Giganotosaurus carolinii - Acta Palaeontologica Polonica». www.app.pan.pl. Վերցված է 2016 թ․ հունիսի 22-ին.
  18. {{Cite web|url=http://dinopedia.wikia.com/wiki/Giganotosaurus%7Ctitle=dinopedia.wikia.com/wiki/Giganotosaurus%7Cauthor=%7Cwork=%7Cdate=%7Cpublisher=}}

Գրականություն խմբագրել

  • Нэйш Д., Барретт П. Динозавры: 150 000 000 лет господства на Земле / Переводчик Рыбаков К. Научный редактор Аверьянов А., д-р биол. наук. — 1. — ООО «Альпина нон-фикшн», 2018. — 223 с. — ISBN 978-5-0013-9010-7
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիգանոտոզավր» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիգանոտոզավր» հոդվածին։