Գերման Ավագյան

հայ լուսանկարիչ, ֆոտոլրագրող
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավագյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գերման Ասլանի Ավագյան (դեկտեմբերի 12, 1962(1962-12-12), Խոնի, Իմերեթի մարզ, Վրաստան - փետրվարի 16, 2020(2020-02-16), Երևան, Հայաստան), հայ լուսանկարիչ, վավերագիր, ֆոտոլրագրող[1]։

Գերման Ավագյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 12, 1962(1962-12-12)
ԾննդավայրԽոնի, Իմերեթի մարզ, Վրաստան
Մահացել էփետրվարի 16, 2020(2020-02-16) (57 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Կարողությունինժեներ-էներգետիկ
Մասնագիտությունլուսանկարիչ
ֆոտոլրագրող

Կենսագրություն խմբագրել

Գերման Ավագյանը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 12-ին Վրաստանում[1]։ 1974-1978 թվականներին բնակվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում[1]։ 1979-1980 թվականներին սովորել է Բելառուսիայի Շուչին քաղաքում, 1980-1985 թվականներին՝ Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում[1]։ 1989 թվականից որպես ազատ լուսանկարիչ համագործակցել է տարբեր պարբերականների հետ[1]։

Հրապարակվել է հայկական և արտասահմանյան պարբերականներում[1]։ Լուսանկարներ է ստեղծել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի օրացույցի համար, Բաց հասարակության ինստիտուտի Վերսուս ստուդիայի հետ համատեղ ստեղծել «Արվեստը հայկական կալանավայրերում» օրացույցը[2]։

Լուսանկարներում Գերման Ավագյանն անդրադառնում էր սոցիալական հարցերին, մտավոր առողջության խնդիրներին, հանքարդյունաբերության հարցերին, հաշմանդամության ու աղքատության խնդիրներին։

Հանկարծամահ է եղել սրտի կաթվածից 2020 թվականի փետրվարի 16-ին[1]։

Մրցանակներ խմբագրել

Ստացել է բազմաթիվ մրցանակներ և պարգևներ լուսանկարչական ու լրագրողական գործունեության համար[1]։

  • «Ֆիֆտի Քրոուզ» միջազգային ֆոնդի մրցանակը փաստագրական լուսանկարչության համար, 2002, Սան Ֆրանցիսկո, ԱՄՆ

Ցուցահանդեսներ խմբագրել

  • Միութենական ցուցահանդես, Մոսկվա (1986 թ., բրոնզե մեդալ)
  • «Ղարաբաղ 92», Երևանի պատմության թանգարան, 1992 թ.
  • «Ծանոթ դեմքերի քաղաքը», մասնավոր շոու, Երևան, 1994 թ.
  • «Վաղվա օրվա տունը», ՅՈՒՆԻՍԵՖ, 1995 թ.
  • «Կատակողների դպրոցը», Երևան
  • Հայկական արվեստի ցուցադրում, Բոխում, Գերմանիա
  • «SOS-ի կանչ» բանականության թագավորությունից անդին, մասնավոր շոու, Երևան, 1997 թ.
  • «Իմիջիայլոց» մասնավոր ցուցահանդես - շոու, Երևան, 1998 թ.
  • Միջազգային բիեննալե, Գյումրի
  • ՅՈՒՆԵՍԿՕ, «Մի լքեք տարիքավորներին», 1999 թ.
  • «SOS-ի կանչ» բանականության թագավորությունից անդին, մասնավոր շոու, Տորոնտո, Կանադա
  • «Չհայտարարված պատերազմի ուղիներով», Ղարաբաղի հակամարտություն
  • «Լույսը թունելի վերջում», ՅՈՒՆԻՍԵՖ, ՄԱԿ-ի գլխավոր գրասենյակ, Երևան, 2000 թ.
  • Անհատական 30 շրջիկ ցուցահանդեսներ սահմանամերձ գյուղերում, 2006 թ.
  • «Մահից հետո ծնվածները» շարք, ֆոտոփառատոն, Ֆրանսիա[3]

Մեջբերումներ Գերման Ավագյանից խմբագրել

  Լուսանկարը բացիկ չէ, այլ պատմություն է, և այդ սկզբունքով էլ աշխատում եմ տարիներ շարունակ[4]։  

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 «Հանկարծամահ է եղել լուսանկարիչ Գերման Ավագյանը». armeniasputnik.am. Վերցված է 2023 թ․ ապրիլի 4-ին.
  2. «Ավագյան Գերման Ասլանի». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 9-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  3. «Գերման Ավագյան` պատմության վավերագրողը». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 6-ին.
  4. Գերման Ավագյան. «Դեմքը մարդու սեփականությունն է, և նույնիսկ մահից հետո ոչ ոք իրավունք չունի այն օգտագործել»

Արտաքին հղումներ խմբագրել