Գերմանական շպից (գերմ.՝ Deutscher Spitz), գերմանական ցեղատեսակի շուն։ Ենթադրվում է, որ սա այն եզակի ցեղատեսակն է, որն ունի 5 տեսակ՝ տարբեր չափերի և գույների․ կիշոնդ, հսկա շպից, միջին շպից, փոքրամարմին շպից և պոմերանյան։

Գերմանական շպից
Տեսակշան ցեղատեսակ
Բնաշխարհ Գերմանիա
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Պատմություն խմբագրել

Ենթադրվում է, որ գերմանական շպիցը առաջացել է սկանդինավյան շպից տեսակի հովիվ շներից, որոնց ընդհանուր ցեղատեսակներից են սամոյեդը, ֆիննական շպիցը և շվեդական լաֆունդը։ Ենթադրվում է, որ այս սկանդինավյան շները միջնադարում տարածվել են ամբողջ Հյուսիսային Եվրոպայում և նույնիսկ մինչև Բրիտանիա։ Գերմանական գրականության մեջ պոմերանյան շների մասին ամենավաղ հիշատակումները թվագրվում են մ.թ. 1450 թվականին։ 1750 թվականին Կոմս Օբերհանդ ցու Սայրե Բուֆոնը իր «Չորքոտանիների ազգային պատմություն» գրքում գրել է, որ շպիցները գերմանական բոլոր ցեղատեսակների նախնիներն են։ Գերմանական շպիցերը պահվում էին ֆերմաներում տարբեր նշանակությունների համար, որպես հովիվ շներ և պահապաններ։ Դարերի ընթացքում բուծվելով՝ նրանք ավելի փոքր չափեր են ձեռք բերել և, ի վերջո, վերածվել են փոքրամարմին շների։

Նկարագրություն խմբագրել

Գերմանական շպիցը երկար մազերով, հաստ մորթիով շների ցեղատեսակ է։ Ցեղատեսակի նկարագրություններում նշվում է, որ բոլոր տեսակները ունեն խիտ մազածածկույթ, երկար, ուղիղ մորթի։

Կիշոնդ (գայլաշպից) խմբագրել

Կիշոնդը գերմանական Շպիցի ամենամեծ տեսակն է։ Մորթին արծաթափայլ մոխրագույն է՝ սև երանգով։ Որոշ անգլախոս երկրներում, ներառյալ Կանադայում, Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում, կիշոնդըը և գերմանական գայլաշպիցը դասակարգվում են որպես երկու առանձին ցեղատեսակներ. գայլաշպիցի քաշը կարող է լինել 27-32կգ, իսկ կիշոնդինը՝ 25-30կգ։

Հսկա շպից խմբագրել

Հսկա շպիցը միջին չափի շուն է։ Այն սովորաբար կշռում է 17-18կգ17 to 18 kg (37 to 40 lb)։ Մորթին կարող է լինել սպիտակ, սև կամ շագանակագույն՝ սպիտակ բծեր կրծքավանդակի, ոտքերի և պոչի ծայրի վրա[1][2]։

Միջին շպից խմբագրել

Այս տեսակի շպիցը միջին չափի է։ Սովորոբար կշռում է 10․5-11․5կգ, հասակը՝ 30-40սմ, մորթին կարող է լինել սպիտակ, սև, շագանակագույն, մեղրագույն, մոխրագույն կամ այլ երանգներով[3][2]։

Փոքրամարմին շպից խմբագրել

Այս տեսակի շունը փոքր չափի է։ Այն սովորոբար կշռում է 3-5կգ, հասակը՝ 24-30սմ։ Մորթին կարող է լինել սպիտակ, սև, շագանակագույն, մեղրագույն, մոխրագույն կամ այլ երանգներով[4][2]։

Պոմերանյան խմբագրել

Պոմերանյանը փոքր չափի շուն է։ Այն սովորաբար կշռում է 1․4-3կգ, հասակը՝ 18-24սմ։ Մորթին կարող է լինել սպիտակ, սև, շագանակագույն, մեղրագույն, մոխրագույն կամ այլ երանգներով[5][2]։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Alderton, David (2008). The encyclopedia of dogs. Bath: Parragon Books Ltd. էջեր 116, 130 & 345. ISBN 978-1-4454-0853-8.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «FCI-Standard No 97: Deutsche Spitze» (PDF). 2019 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 12-ին.
  3. Fogle, Bruce (2009). The encyclopedia of the dog. New York: DK Publishing. էջեր 124& 134–135. ISBN 978-0-7566-6004-8.
  4. Morris, Desmond (2001). Dogs: the ultimate dictionary of over 1,000 dog breeds. North Pomfret, VT: Trafalgar Square Publishing. էջեր 428–439, 521-523 & 525-526. ISBN 1-57076-219-8.
  5. Wilcox, Bonnie; Walkowicz, Chris (1995). Atlas of dog breeds of the world. Neptune City, N.J.: TFH Publications. էջեր 436–438.

Արտաքին հղումներ խմբագրել