Դանիական շպից, շան ցեղատեսակ, ծագում է Դանիայից։ Այս ցեղատեսակը հայտնի է նրանով, որ լավ ընտանի կենդանի է․ համբերատար է երեխաների հետ։ Երկար ժամանակ նրանք հայտնի էին տարբեր անուններով, այդ թվում՝ սամոյեդ շպից, վոլֆշպից, գրենլանդական շպից և սպիտակ շպից, ինչը դժվարացնում էր ցեղատեսակի բուծման գործընթացը։ Այսօր այս ցեղատեսակը հայտնի է «Դանիական շպից» անվանումով։

Դանիական շպից
Տեսակշան ցեղատեսակ
Բնաշխարհ Դանիա
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

2013 թվականի հունվարի 1-ից հնարավոր դարձավ գրանցել այս ցեղատեսակի շներին Դանիայի կինոլոգիական ակումբում, որը գրանցված է միջազգային կինոլոգիական ֆեդերացիայում։ Այն դեռ չի ճանաչվում FCI-ի կողմից, բայց ներկայումս գրանցված է դանիական Kennel Club-ում։ Ցեղատեսակը կարելի է հանդիպել Դանիայում և սկանդինավյան երկրներում։ Քանի որ դանիական շպիցը դեռ պաշտոնական ճանաչում չի ստացել, այն դեռ լայն ճանաչում չունի ոչ Դանիայում, ոչ էլ այլ երկրներում։

Այն պատկանում է շպից ցեղատեսակի շների խմբին։

Ծագում և պատմություն խմբագրել

 
Ռայբերգների ընտանեկան լուսանկար (1797), հեղինակ՝ Ենս Յուել, պատկերված է դանիական շպից

Դանիական շպիցերին պահել են որպես ուղեկից շներ գյուղական վայրերում, հատկապես Յուտլանդիայում, բայց հեռավոր անցյալում նրանք հիմնականում պատկանում էին բուրժուազիային։ Այս ցեղի ծաղկումը տեղի է ունեցել 1930-ականներին, երբ շատ էին հանդիպում շրջանի ֆերմերային տնտեսություններում։ Այս ցեղատեսակի հիմնական նպատակը երեխաների խնամքն էր, ուստի այն լայնորեն հայտնի էր որպես մանկական շուն։ Այդ ժամանակից ի վեր Դանիական շպիցի թիվը զգալիորեն նվազել է, և ցեղատեսակը գործնականում վերացել է։ Բայց 1980-ականների վերջից ոմանք հսկայական ջանքեր են գործադրել ցեղատեսակը վերստեղծելու համար։ Այսօր այս ցեղատեսակի ներկայացուցիչների թիվն աճում է, և նրանք բոլորը ղեկավարվում են FCI-ի DKK ակումբի կողմից[1]։

Մորթի և գույն խմբագրել

Նրանց մորթին սպիտակ կամ կաթնային գույնի է։ Վերին շերտը հավասար է և քիչ քանակությամբ նվազում է ամբողջ տարվա ընթացքում։ Մորթին փափուկ է և ամռանը զով է պահում, իսկ ձմռանը՝ տաք։ Գարնանը և աշնանը այն թափվում է։ Դանիական շպիցի մորթին միջին երկարության է։ Այն ականջների մոտ մի փոքր ավելի երկար է՝ ազդրերի և սրունքների հետևի մասում՝ փետրավոր։ Պոչը փափուկ է և տեղակայված մեջքի վրայով։ Այն կախ է, երբ շունը հանգիստ է[2]։

Խառնվածք խմբագրել

Դանիական շպիցի խառնվածքը ցեղի առանձնահատկությունն է և նկարագրվում է որպես աշխույժ, ընկերասեր, հետաքրքրասեր և համարձակ[2]։

Պատկերասրահ խմբագրել

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Danish Spitz - an ancient danish dog breed"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.
  2. 2,0 2,1 «Danish Spitz - an ancient danish dog breed"». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 5-ին.

Արտաքին հղումներ խմբագրել