Գերդինա Հենդրիկա Կուրց

հոլանդացի պատմաբան, գրող և արխիվագետ

Գերդինա Հենդրիկա Կուրց (նոյեմբերի 15, 1899(1899-11-15)[1], Ամստերդամ, Նիդերլանդներ - դեկտեմբերի 17, 1989(1989-12-17) կամ դեկտեմբերի 19, 1989(1989-12-19)[1], Հաառլեմ, Նիդերլանդներ), հոլանդացի պատմաբան, գրող և արխիվագետ։ Հրապարակվել է Գ.Հ.Կուրց անվան տակ։

Գերդինա Հենդրիկա Կուրց
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 15, 1899(1899-11-15)[1]
ԾննդավայրԱմստերդամ, Նիդերլանդներ
Մահացել էդեկտեմբերի 17, 1989(1989-12-17) (90 տարեկան) կամ դեկտեմբերի 19, 1989(1989-12-19)[1] (90 տարեկան)
Մահվան վայրՀաառլեմ, Նիդերլանդներ
ԳերեզմանՎեսթրվելդ[1]
Քաղաքացիություն Նիդերլանդների Թագավորություն
Մասնագիտությունգրադարանավար, գրող և պատմաբան
 Gerda Kurtz Վիքիպահեստում

Վաղ տարիներ խմբագրել

Գերդա Կուրցը ծնվել է Ամստերդամում, յոթ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Հաառլեմ։ Սովորել է տեղի աղջիկների դպրոցում, բայց մայրը մահացավ, երբ նա ընդամենը 13 տարեկան էր, և նա կենտրոնացավ դպրոցական աշխատանքի վրա։ Ավարտել է Հաառլեմի գիմնազիան և ընդունվել Ուտրեխտի համալսարան՝ պատմություն ուսումնասիրելու։ Ուսումնառության ընթացքում նա հաճախ վերադառնում էր Հաառլեմ` գիմնազիայում պատմության ու աշխարհագրության փոխարինող ուսուցիչ աշխատելու։ Նա հաճույքով էր դասավանդում, բայց անհանդուրժող էր իր ուսանողներից շատերի նկատմաբ։ Նա ինքն էլ շնորհալի ուսանող էր և 1929 թվականին գերազանցությամբ և պատվով (cum laude) է ավարտել պատմության (նա 5-րդ կինն էր, որը գերազանցությամբ է ավարտել Նիդեռլանդների համալսարանը)։ Նա սկսել է աշխատել որպես կամավոր Ուտրեխտի արխիվներում, իսկ 1930 թվականին հանձնեց հավաստագրման քննություն՝ որպես պաշտոնական արխիվագետ։ Նա շարունակել է իր կամավորական աշխատանքը և դասավանդում էր այս կողմերում, մինչև գտավ Գելդերսե Վալլեիի օգնականի պաշտոնը։ Միևնույն ժամանակ նա շարունակում էր փնտրել արխիվագետի պաշտոն։

Նշանակում Հաառլեմի արխիվիստի պաշտոնում խմբագրել

Միս Կուրցը գերազանցությամբ ավարտեց դասընթացը, սակայն շատ դժվար էր հարմար աշխատանք գտնելը։ 1913 թվականին ամուսնությունից հետո կանանց ազատելու հոլանդական օրենքը չեղյալ հայտարարվեց, բայց 1924 թվականին Թագավորական որոշում ընդունվեց՝ աշխատանքից հեռացնել 45 տարեկանից ցածր դաշնային կառավարության բոլոր աշխատողներին, ովքեր ամուսնացած էին։ 1933 թվականին, երբ միս Կուրցը աշխատանք էր փնտրում, այդ որոշումը տարածվեց տեղական իշխանությունների աշխատակիցների վրա։ Արխիվագետները աշխատել են տեղական կամ դաշնային կառավարման գործակալություններում, ուստի նրա հեռանկարները բավականին մռայլ էին։ Այս քաղաքական որոշումների պատճառները հետևյալն էին.

  • Միջպատերազմական ճգնաժամի պատճառով առաջացած բարձր գործազրկության պայմաններում կանայք ստիպված էին «տղամարդկանց ճանապարհ տալ» աշխատաշուկայում։
  • Աշխատող կանայք, ամուսնացած լինելով, պետք է օգտագործեին հակաբեղմնավորիչներ, որպեսզի կարողանան պահպանել իրենց եկամուտները, իսկ այդպիսի վարքագիծը պարզապես չէր ընդունվում եկեղեցական հայրերի կողմից բարձր իշխանական շրջանակներում։

Այս երկրորդ կետը քաղաքական օրակարգ մտցվեց միայն այն բանից հետո, երբ ավելի շատ կանայք սկսեցին աշխատել պետական պաշտոններում։ Դրանից առաջ այս կետը օրենսդիր մարմնում երբեք չէր քննարկվում՝ կապված ֆերմերային տնտեսության կամ արտադրության երիտասարդ կին աշխատողների հետ[2]։ Ամեն դեպքում այս օրենքները հուսալք էին ցանկացած աշխատանքի վայրում կանանց նշանակումները, քանի որ սպասվում էր, որ նրանք վաղ թե ուշ ամուսնանալու են[3]։

Երբ Հաառլեմի քաղաքային արխիվագետը մահացավ, քաղաքային խորհուրդը նախ փորձեց պաշտոնը ամբողջությամբ լուծարել՝ այն միացնելով քաղաքի գրադարանին։ Զանազան խմբերի բողոքները ստիպեցին նրանց վերանայել, և այնպես էր ստացվել, որ միսիս Կուրցը այդ պաշտոնի 9 թեկնածուներից մեկն էր։ Որպես կին նա ցածր դիրք ուներ առաջնահերթությունների շարքում, բայց նա Հաառլեմում գիտեր մի քանի ազդեցիկ մարդկանց, և նա միակն էր, որն ուներ համապատասխան որակավորում։ Քաղաքային գանձապահին ուղղված նամակ գրելուց հետո, վստահեցնելով, որ նրան հարկավոր է վճարել ոչ ավելի, քան տարեկան 2500 գիլդիա, նրան վերցրեցին ածխատանքի։ Նա այդ պաշտոնը զբաղեցնում էր 1938 թվականից մինչև 1967 թվականը։

Տիրուհի խմբագրել

Նրա նշանակումից վեց ամիս անց արխիվները տեղափոխվել են իրենց ներկայիս վայրը՝ Հաառլեմի Յանստրաատ նահանգի Սուրբ Յանսկերկ հին եկեղեցին։ Այս քայլը ինքնին արխիվները վերակազմավորելու և վերադասավորելու հնարավորություն էր, և դրա համար միս Կուրցը մշակեց իր սեփական կատալոգային համակարգը։ Միս Կուրցը հայտնի դարձավ Juffrouw կամ տիրուհի անունով։ Նա երբեք չի ամուսնացել, բայց օգնել է քաղաքի արխիվների հարյուրավոր այցելուներին իրենց հետազոտական ծրագրերում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նա գիրք է գրել Հաառլեմի արխիվների պատմության մասին, որոնցում Հաառլեմի պաշարման և ֆրանսիական օկուպացիայի կործանարար հետևանքները արխիվների վրա նրա համար շատ պարզ դարձան։ Այս աշխատությունը, հավանաբար, ազդել է նրա վրա, որ գերմանական օկուպացիայի տարիներին Հաառլեմի շատ լուսանկարներ անի, որոնցից շատերն օգտագործվել են գիտական հրապարակումներում՝ պատերազմի տարբեր կողմերը փաստաթղթավորելու համար։ Նա ոչ միայն շատ լուսանկարներ արեց, այլև թաքցրեց Հաառլեմի զանազան հրեական կազմակերպությունների արխիվները Սուրբ Յանսկերկի թաքստոցում՝ պաշտպանելով դրանք պատերազմական տարիներին։ Հյուսիսային Հոլանդիայի արխիվների մասին ասվել է, որ սա Հաառլեմում գործող միակ պետական հաստատությունն էր, առանց «հրեաներին թույլ չի տրվում» ծանուցման։

Հրապարակումներ խմբագրել

Նշանակման պահից նա դարձել է Հաառլեմ պատմական ընկերության անդամ և մասնակցել է տարբեր հրապարակումներ գրելու գորխընթացին։ Առաջին չորս տարիներին նա գրել է տասը գիրք։ Ահա նրա առավել հանրաճանաչ գրքերից մի քանիսը.

  • Willem III en Amsterdam 1683–1685, 1928 (PhD thesis)
  • Beknopte geschiedenis van Haarlem, 1946[4]
  • Geschiedenis en beschrijving der Haarlemse hofjes, 1951
  • Honderd jaar Gemeentelijke Archiefdienst Haarlem, 1957
  • Kenu Symonsdochter van Haerlem, 1956
  • Het Proveniershuis te Haarlem, 1979
  • De straat waarin wij in Haarlem wonen ; geschiedenis en verklaring der Haarlemse straatnamen, 1965

Ուշ տարիներ խմբագրել

Միս Կուրցը իր վերջին գիրքը հրապարակել է 80 տարեկան հասակում, մահացել է 90 տարեկան հասակում՝ Հաառլեմում երկարատև հիվանդության պատճառով։ Թաղված է Վեստերֆելդի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Online Begraafplaatsen (նիդերլ.)
  2. "Positieve veranderingen voor de vrouw in de wetgeving" Արխիվացված 2007-09-23 Wayback Machine, Tineke Schilthuis, 1989 (published 2007)
  3. Gefascineerd door het verleden : Gerdina Hendrika Kurtz (1899–1989), archivaresse der gemeente Haarlem Արխիվացված 2011-07-24 Wayback Machine, by Jannie Poelstra, published in Strijd om seksualiteit : Jaarboek voor Vrouwengeschiedenis, dl.20 (2000), p.185-199
  4. Beknopte geschiedenis van Haarlem, 1946 in the DBNL
  • Jaarboek Vereniging Haarlem 1989, Jaap Temminck

Արտաքին հղումներ խմբագրել