Գերգեյ Յանոշի Չիկի (Գրիգոր Չիքիյան) (հունգ.՝ Csiky Gergely, 1842, դեկտեմբերի 8, Պանկոտա, Հունգարիա - 1891, նոյեմբերի 19, Բուդապեշտ), ծագումով հայ հունգարացի գրող։ Աստվածաբանության դոկտոր։ Հունգարիայի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ։ Ստեղծագործել է հունգարերեն։

Գերգեյ Յանոշի Չիկի
Csiky Gergely
Ծննդյան անունԳրիգոր Չիքիյան
Ծնվել էդեկտեմբերի 8, 1842(1842-12-08)[1]
ԾննդավայրՀունգարիա Հունգարիա Պանկոտա
Վախճանվել էնոյեմբերի 19, 1891(1891-11-19) (տարիքը 48)
Վախճանի վայրՀունգարիա Հունգարիա Բուդապեշտ
ԳերեզմանՖիումեի փողոցի գերեզմանոց
ՄասնագիտությունԳրող
Լեզուհունգարերեն
ԱզգությունՀայ
ՔաղաքացիությունՀունգարիա Հունգարիա
ԱնդամակցությունՀունգարիայի գիտությունների ակադեմիա, Կիշֆալուդիի միություն և Q1106795?
 Gergely Csiky Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1870-1873 թվականներին խմբագրել և հրատարակել է «Չանատ» թեմական պաշտոնաթերթը։

Չիկին ճանաչում է ձեռք բերել «Կանխազգացում» (1875, Հունգարիայի ԳԱ մրցանակ) չափածո դրամայով։

Նրա «Սեսիլի հարսանիքը» պիեսը պատկերում է հունգարահայերի կյանքը։

Հեղինակ է մի շարք աստվածաբանական աշխատությունների, դրամատուրգիական և բանաստեղծական երկերի։

Կատարել է թարգմանություններ հունարենից։

Հիշատակ

խմբագրել
 
Գրողի գերեզմանը Բուդապեշտում

Գերգեյ Չիկիի անունով են կոչվել փողոց Բուդապեշտում և Կապոշվար քաղաքի թատրոնը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.

Աղբյուրներ

խմբագրել
  • «Ով ով է։ Հայեր» հանրագիտարան, 2-րդ հատոր, «Հայկական հանրագիտարան» հրատարակչություն, Երևան, 2007, էջ 289։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գերգեյ Չիկի» հոդվածին։