Ժամադրություն Սամարայում

«Ժամադրություն Սամարայում» (անգլ.՝ Appointment in Samarra), Ամերիկյան Գերբնական հեռուստասերիալի 6-րդ եթերաշրջանի 11-րդ սերիան։ Սերիայի անվանումը հղում է դեպի 1934 թվականի ամերիկացի գրող Ջոն Օ'Հարաի համանուն նովելը։ Սերիայի պրեմիերան տեղի է ունեցել 2010 թվականի դեկտեմբերի 10-ին։

Ժամադրություն Սամարայում
ՍերիալԳերբնականը
Լեզուանգլերեն
Կիրք վանդակների ետևում Կարծես կույս

Սյուժե խմբագրել

Ցանկանալով վերադարձնել Սմեի հոգին Դինը Մահի հետ պայման է կապում։ Նա պետք է հագնի Մահի մատանին, չհանի այն մեկ օրով և վերցնի այն մարդկանց հոգիները, ում ժամանակն արդեն եկել է։ Մահը խոստանում է, որ Սեմի հիշողությոան մեջ պատ կդնի, որը չի թողնի որ Սեմը դժոխքի մասին ինչ որ բան հիշի։ Այդ ժամանակ Սեմը իմանում է, թե ինչ պետք է անի, որպեսզի հոգին չվերադառնա, պետք է հայրասպան դառնալ։ Անպայման չէ որ հայրը արյունակից լինի։ Սեմը գնում է Բոբբիի մոտ, ով իր համար հոր պես է։

Դինը վերցնում է կողոպտիչի հոգին, ում վրա կրակել էին գողության փորձ կատարելու ժամանակ, և մի չաղլիկի հոգի, ում ինֆարկտ էր խփել։ 12-ամյա աղջնակի մահանալու ժամը եկել է, ում սիրտը հիվանդ է։ Նա միակն է, ով կա իր հոր համար։ Դինը հրաժարվում է, աղջիկա ապաքինվում է, սակայն իրերի հաջորդականությունը փոխվում է, և այն բուժքույրը, ով պետք է աղջկա վիրահատությունը աներ, ավտովթարի զոհ է դառնում։ Որպեսզի ավելի վատ չլինի, Դինը վերցնում է նրա հոգին։ Բուժքույրի ամուսոինը հասկանալով որ կինը մահացել է, հարբում է և մեքենայով արագ սլանում է փողոցներով։ Որպեսզի փրկի նրա կյանքը, Դինը պետք է հաներ մատանին։ Վերջ ի վերջո Դինը վերցնում է աղջնակի հոգին։

Սեմը կարողանում է հարձակվել Բաբբիի վրա։ Բոբբին պահարանում է թաքնվում։ Սեմը կացնով կտռում է դուռը, սակայն Բոբբին բացում է գետնի տակ գտնվող դուռը, և Սեմը խորանոց է ընկնում։ Ընկնելու ժամանակ նա վնասել էր ոտքը, և հիմա նրա մոտ արյունահոսություն է։ Նա չոր կարող ջարդել խորդանոցի դուռը, և այդ պատճառով այլ միջոցի է դիմում։ Բոբբին նկատում է դա, գնում է նրա ետևից և նկատում է, որ Սեմը արյան հետքեր է թողել։ Երբ Բոբբին բացում է դարպասները, Սեմը հարվածում է նրան։ Սակայն երբ Սեմը պատրաստ էր սպանել Բոբբիին, հայըտնվում է Դինը և կանգնեցնում է նրան։ Սեմին կապում և փակում են։

Մահը Դինին հարցնում, արդյոք նա կարող էր սպանել այն աղջկան, եթե կարողանար ամեն ինչ նորից սկսել։ Դինը պատասխանում է, որ իմանալով այն ինչ հիմա գիտի, կկարողանար։ Հետո Մահը ասում է, որ գնում է դժոխք հոգու ետևից։ Դինի հարցին Մահը պատասխանում է, որ ամեն ինչ հոգիների մեջ է։ Դու կհասկանաս ամեն-ինչ երբ գա ճիշտ ժամանակը։ Սեմը վերադարփնում է Սեմի հոգին։

Դերերում խմբագրել

Կարշիքներ խմբագրել

IGN-ը սերիան 10 բալային համակարգից 7 է գնահատել։ Ընդգծվել է սյուժեի գիծը, որը կապված էր Մահի հետ, և այն, թե ինչպես էր Դինը ցանկանում պայման կապել նրա հետ։ Ինչպես նաև Սեմ հոգու վերադարձնելը դժոխքից[1]։ TV equals-ը ընդգծել է Դինի պայմանը ՄԱհի հետ և նրա առաջին քայլերը, երբ նա վերցնում է գողի և չաղլիկի հոգիները, և նրա ներքին վիճակը կապված աղջնակի մահի հետ[2]։ TV Fanatic-ը սերիան 5 բալային համակարգից 3,5 է գնահատել և նշել է, որ չնայած Դինի և Մահի գիշը հետաքրքրաշարժ էր, բայց միևնույն է Բոբբիի և Սեմի պայքարը ավելի հետաքրքիր էր[3]։ The A.V. Club-ը նշել է Մահի վերադարձը այս սերիայում, ինչպես նաև նշել է այն, որ Սեմի և Բոբբիի գիծը ավելի հետաքրքիր էր քան Դինի գիծը[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Diana Steenbergen (2010 թ․ դեկտեմբերի 11). «Supernatural: «Appointment in Samarra» Review». IGN. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
  2. Michelle Carlbert (2010 թ․ դեկտեմբերի 10). «SUPERNATURAL «Appointment in Samarra» Review». TV equals. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
  3. Sean McKenna (2010 թ․ դեկտեմբերի 11). «Supernatural Review: «Appointment In Samarra»». TV Fanatic. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
  4. Zack Handlen (2010 թ․ դեկտեմբերի 10). «Supernatural «Appointment in Samarra»». The A.V. Club. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 12-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 25-ին.