Այն, ինչը կա, և այն, ինչը երբեք չի լինի

«Այն ինչը կա և այն ինչը երբեք չի լինի» (անգլ.՝ What Is and What Should Never Be), ամերիկյան Գերբնական հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանի քսաներորդ սերիան։

Այն, ինչը կա, և այն, ինչը երբեք չի լինի
Համար20
ՍերիալԳերբնականը
ՌեժիսորԷրիկ Կրիպկե
Լեզուանգլերեն
ՍցենարիստRaelle Tucker?
Folsom Prison Blues? All Hell Breaks Loose: Part 1?

Դերերում խմբագրել

Սյուժե խմբագրել

Դինը և Սեմը մարդկանց տարօրինակ անհետացումներն են քննում։ Սեմը պարզում է, որ հնարավոր է այդ մարդկանց անհետացման պատճառը ջինն է, և կարծում է, որ նա քանդված շենքում է ապրում։ Դինը գնում է մի քանդված տեղ ուսումնասիրելու այն ժամանակ, երբ Սեմը խնդրել էր իրեն նույնպես վերցնել։ Այնտեղ ջինը Դինի վրա է հարձակվում, և նա գիտակցությունը կորցնում է։

Դինն արթնանում է և տեսնում է, որ անկողնում է մի կնոջ հետ ում ընդհանրապես չի ճանաչում, և գտնվում է ամբողջովին անծանոթ տան մեջ։ Նա Սեմին է զանգում և ասում է, որ իր վրա ջին է հարձակվել, սակայն վերջինս ոչինչ չի հասկանում, կարծելով որ եղբայրը ջին է խմել և հարբել է։ Դինը պարզում է, որ ինքը Լոուրենսում (Կանզաս) է և տուն է գնում, որտեղ հանդիպում է իր մորը` Մերիին։ Նա իմանում է, որ հրդեհ երբեք չի եղել, իսկ իր հայրը` Ջոն, կաթվածի պատճառով է մահացել։ Ընդ որում Դինին դուր է գալիս իր նոր կյանքը. նա աշխատանք ունի, սիրելի ընկերուհի, մայրը ողջ է, իսկ Սեմը պատրաստվում է ամուսնանալ։

Դինը համալսարան է գնում պրոֆեսորի հետ խոսելու համար, և պարզում է, որ ջիներն աստվածային ուժ ունեն։ Վերադառնալով մեքենայի մոտ, Դինը սպիտակ հագուստով աղջկա է տեսնում, սակայն երբ մոտենում է, նա անհետանում է։

Սեմը քոլեջից տուն է վերադառնում իր ընկերուհու` Ջեսսիկա Մուռի հետ։ Ընտանիքը ռեստորան է գնում Մերիի ծնունդը նշելու համար, որտեղ Սեմը հայտարարում է, որ ցանկանում է ամուսնանալ Ջեսսիկայի հետ։ Ընթրիքի ժամանակ Դինը կրկին տեսնում է սպիտակ հագուստով կնոջը, որն արագ անհետանում է։ Ընթրիքից հետո` տանը, Սեմը Դինին հարցնում է թե ինչ է տեղի ունեցել նրա հետ, ինչու է նա ամեն ինչից զարմանում և ամեն անգամ իրեն տեսնելիս ինչու է Սեմմի անվանում, երբ նրանք միայն տոների ժամանակ են հանդիպում։ Դինի կատարյալ կյանքը ջարդվում է, և նա հասկանում է, որ այս նոր և կատարյալ կյանքում ինքը և Սեմը համատեղ ոչինչ չունեն և ընդհանրապես միմյանց հետ չեն շփվում։

Ուշ երեկոյան հեռուստաալիքները փոխելով Դինը տեսնում է, որ այդ օրն այն ինքնաթիռի պայթյունի մեկ ամյակն է, որը ինքը և Սեմը փրկել են։ Փորփրելով համացանցը, Դինը հասկանում է, որ բոլոր այն մարդիկ ում իրենք փրկել են այն կյանքում, հիմա մահացած են, քանի որ այս կյանքում իրենք որսորդ չեն դարձել։

Սպիտակ հագուստով կինը կրկին Դինի մոտ է գալիս, և Դինին տանում է ննջասենյակի պահարանի մոտ։ Բացելով այն, Դինը մարդկանց է տեսնում, որոնք ձեռքերի վրայից կախված են, սակայն այդ տեսիլքը միանգամից անհետանում է։

Դինը գնում է հոր գերեզմանի մոտ և հարցնում, թե ինչու ինքը պետք է զոհաբերի իր երջանկությունը, Մերիի կյանքը և եղբոր ամուսնությունն այլ մարդկանց կյանքերի փրկության համար։ Պատասխան չստանալով Դինը որոշում է գտնել ջինին և ամեն ինչ ուղղել։ Երեկոյան նա մոր տուն է մտնում, որպեսզի արծաթե դանակներ վերցնի, սակայն Սեմը տեսնում է նրան։ Եղբայրները կռվում են, և Դինը հեշտությամբ հաղթում է Սեմին, ով այս հարմարավետ կյանքում երբեք պաշտպանողական հնարքների չի տիրապետել։ Ցանկանալով ուղղել իր կյանքը, Դինը հրաժեշտ է տալիս եղբորը, սակայն Սեմը Դինի հետ միասին մեքենա է նստում, կարծելով, որ եթե Դինը ինչ որ բան է մտածել, ապա ինքը պետք է միշտ նրա կողքին լինի։ Սակայն երբ Դինը Սեմին ամեն ինչ պատմում է, Սեմը չի հավատում եղբորը և կարծում է, որ նա խելագարվել է։

Վերջ ի վերջո եղբայրները փլատակներին են մոտենում, որտեղ Դինը հանդիպել է ջինին, և նրանք ներս են մտնում։ Այնտեղ նրանք ջինի զոհերին են տեսնում, որոնց վրայից արյունը կաթում էր դեպի ամանները, և որոնք կախված էին ձեռքերից, ինչպես Դինի տեսիլում։ Աղջիկը` որին տեսել էր Դինը, նույնպես զոհերից մեկն է։ Այդտեղ հայտնվում է ջինը, և եղբայրները թաքնվում են։ Աղջիկն արթնանում է, սակայն ջինը նրան նորից քնեցնում է, և հետո խմում է նրա արյունը։ Աղջկա վիճակը և ուշքի գալը Դինին բերում են այն մտքին, որ իր երջանիկ կյանքը ընդամենը հալյուցինացիա է, որը ստեղծել է ջինը, որպեսզի պահպանի Դինի կյանքն այնքան, մինչև նրա արյունն ամբողջությամբ կխմի։ Ջինը երազանքներ չի իրականացնում, այլ ընդամենն այնպես է անում, որ մարդիկ այդպես մտածեն, իսկ այդ ժամանակ բոլոր զոհերը կոմայի մեջ են։

Սեմը համոզում է Դինին տուն վերադառնալ, քանի դեռ Ջինը չի գտել իրենց, և Դինը հասկանում է, որ Սեմը նույնպես իրական չէ։ Կարծելով որ քնած է, Դինը մտածում է, որ եթե սպանի իրեն երազում, ապա անպայման կարթնանա։ Հասկանալով ինչ է ցանկանում անել եղբայրը, Սեմը սկսում է անհանգստանալ և համոզել Դինին հետ մնալ այդ մտքից։ Դինը հրաժարվում է, և այդ ժամանակ հայտնվում են Մերին, Ջեսսիկան և Կառմենը` Դինի ընկերուհին։ Նրանք նույնպես խնդրում են Դինին գցել դանակը և վայելել ֆանտազիան, ասելով որ այն երազները որոնց մեջ ինքը երջանիկ է, իրական կյանքից ավելի լավն են, որտեղ նրան միայն ցավ ու տառապանք են սպասվում։ Դինը չի հավատում նրանց, և դանակը իր սրտի մեջ է խրում, և այդ նույն պահին նա ետ է վերադառնում երևակայական աշխարհից։

Իրականում Դինը ջինի բոլոր զոհերի նման կախված էր ձեռքերից։ Սեմը գտնում է եղբորը կիսաուշաթափ վիճակում` քանի որ նա շատ արյուն էր կորցրել, և փորձում է օգնել եղբորը։ Այստեղ հայտնվում է ջինը, խփում է Սեմին, և ցանկանում է նրան նույնպես բոլոր զոհերի նման կախել ձեռքերից և օգտագործել նրա արյունը։ Դինը կարողանում է ազատվել կապանքներից, և նա սպանում է ջինին ճիշտ ժամանակին, և փրկում է Սեմին։ Այն աղջիկը` որ տեսիլներում գալիս էր Դինի մոտ, դեռ ողջ է և եղբայրները նրան ազտելով հիվանդանոց են տանում։

Ավելի ուշ հյուրանոցային համարում Սեմը և Դինը մտածում են այն կյանքի մասին, որը կլիներ, եթե դեմոնը չհայտնվեր։ Սեմը ուրախ է, որ դա ընդամենը երևակայություն է, քանի որ ինքը շատ է գնահատում եղբոր հետ ունեցած իր ընկերությունը, որը չէր լինի, եթե իրենք չսկսեին որսորդություն անել։ Դինը հարցնում է Սեմին, արդյոք այն գործը որ իրենք անում են, իրենց երջանկություն է բերում։ Սեմը պատասխանում է, որ արժե, քանի որ իրենք այդքան մարդու կյանք են փրկել։ Դինը համաձայնվում է, սակայն հոգու խորքում նա գիտի, որ ցանկանում էր մնալ այդ երևակայական աշխարհում։

Սաունդթրեք խմբագրել

Փաստեր խմբագրել

  • Սերիայի անվանումը համընկնում է բրիտանական Led Zeppelin ռոք խմբի What Is and What Should Never Be երգի անվանման հետ։
  • Սեմի և Դինի մանկական որոշ նկարներ` որոնք դրված են Մերիի տանը, իրականում դերասաններ Ջարեդ Պադաեկիի և Ջենսեն Էքլզի մանկական նկարներն են։
  • Վինչեստերների տան համարը Դինի երևակայությունում համար 1841-ն է, իսկ «Տուն» սերիայում համար 1481-ը։

Արտաքին հղումներ խմբագրել