Գերասիմ Մարտիրոսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գերասիմ Արամայիսի Մարտիրոսյան (հունիսի 7, 1926[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - 1993), խորհրդային կուսակցական և պետական աշխատող, ԽՄԿԿ անդամ (1949)։
Գերասիմ Մարտիրոսյան | |
---|---|
Ծնվել է | հունիսի 7, 1926[1] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Մահացել է | 1993 |
Կրթություն | Վրաստանի տեխնիկական համալսարան (1948)[1] և Higher party school? (1948)[1] |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող և պետական ծառայող |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Կենսագրություն
խմբագրելԱվարտել է Թբիլիսի երկաթուղային տրանսպորտի ինժեներների ինստիտուտ (1948), ԽՄԿԿ ԿԿ-ին կից բարձրագույն կուսակցական դպրոցը (1971)։ 1950-1965 թվականներին աշխատել է ԽՍՀՄ հաղորդակցության ճանապարհների նախարարության Հյուսիսային երկաթուղու բաժանմունքներում (1961 թվականներից Վորկուտայի բաժանմունքի պետ)։ 1965 թվականներից՝ ԽՄԿԿ Վորկուտայի քաղկոմի առաջին քարտուղար։ 1973 թվականի փետըրվարից աշխատել է ԽՄԿԿ ԿԿ-ի ապարատում որպես տեսուչ։ 1973 թվականներից՝ ՀԽՍՀ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղակալ։ 1977 թվականից Մարտիրոսյանը եղել է ՀԽՍՀ ժողովրդական վերահսկողության կոմիտեի նախագահը։ Ընտրվել է ԽՄԿԿ Կոմի մարզկոմի բյուրոյի անդամ, 1976 թվականներից՝ ՀԿԿ ԿԿ և նրա բյուրոյի անդամ, 1981 թվականներից՝ անդամության թեկնածու։ Եղել է Կոմի ԻԽՍՀ 6-8-րդ, ԽՍՀՄ՝ 7-9-րդ, ՀԽՍՀ X գումարումների Գերագույն խորհրդի պատգամավոր։ ԽՄԿԿ XXIV, ՀԿԿ XXVI և XXVII րդ համագումարների պատվիրակ է։
Պարգևներ
խմբագրելՊարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Ծանոթագրություններ
խմբագրելԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 348)։ |