Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գետամեջ (այլ կիրառումներ)

«Գետամեջի թռչնաբուծական ֆաբրիկա» (նախկին անվանում՝ Գետամեջի թռչնաբուծական տոհմային գործարան), տոհմային տնտեսություն ՀՀ Կոտայքի մարզի Գետամեջ գյուղում։

Գետամեջի թռչնաֆաբրիկան

Զբաղվում է ձվի, մսի արտադրությամբ և տոհմային ճտերի բուծմամբ։

Հիմադրվել է խորհրդային շրջանում, 1958 թվականին։ 1976 թվականին ուներ 116 հազար թռչուն, 283 հա հողատարածություն (209 հա վարելահող և 25 հա այգի)։ Արտադրել է 5 միլիոն 400 հազար ձու, 1,52 հազար ց միս և ՀԽՍՀ թռչնաբուծական ֆաբրիկաների համար բուծել է 62 հազար տոհմային ճուտ։ Աշխատատար պրոցեսները հիմնականում մեքենայացված են եղել։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 22