Գեորգի Սարգիսով

հայ իրավաբան

Գեորգի Ստեփանի Սարգիսով (օգոստոսի 8, 1924(1924-08-08), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - հունվարի 18, 1992(1992-01-18), Երևան, Հայաստան), հայ իրավաբան։ Իրավաբանական գիտությունների դոկտոր (1986), պրոֆեսոր (1991):

Գեորգի Սարգիսով
Ծնվել էօգոստոսի 8, 1924(1924-08-08)
ԾննդավայրԲաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհունվարի 18, 1992(1992-01-18) (67 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԲաքվի պետական համալսարան
Գիտական աստիճանԻրավաբանական գիտությունների դոկտոր (1986)
Մասնագիտությունիրավաբան
ԱշխատավայրՀայաստանի դատախազություն և ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտ

Կենսագրություն խմբագրել

Գեորգի Սարգիսովը ծնվել է 1924 թվականի օգոստոսի 8-ին, Բաքու քաղաքում։ 1951 թվականին ավարտել է Բաքվի պետական համալսարանը։ 1952-1972 թվականներին աշխատել է ՀԽՍՀ դատախազությունում, 1972-1992 թվականներին՝ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտում (1982 թվականից՝ խմբի ղեկավար)[1]։

Աշխատությունները վերաբերում են հանցագործությունների պատճառների ուսումնասիրմանը և դրանց կանխարգելման ուղիների գիտական մշակմանը։ ՀՀ-ում քրեագիտության հիմնադիրներից է։

Մահացել է 1992 թվականի հունվարի 18-ին, Երևան քաղաքում։

Երկեր խմբագրել

  • Անաշխատ եկամուտների դեմ պայքարի և անհատական աշխատանքային գործունեության վերաբերյալ նոր օրենսդրությունը / Գ. Ս. Սարգիսով, խմբագիր՝ Գ. Վ. Ջհանգիրյան, ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, 1988[2]։
  • Հանցավորության պրոբլեմները / Գ. Ս. Սարգիսով, Օ. Ա. Գալիկյան, խմբագիր՝ Մ. Ի. Ուզունյան, ՀՍՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ, Երևան, Հայաստան, 1982[3]։
  • Նոր օրենսդրություն, պատժական քաղաքականությունն առավել մարդասիրական դարձնելու մասին/ Գ. Ս. Սարգիսով, ՀԽՍՀ «Գիտելիք» ընկերություն, Երևան, 1978։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007, էջ 384։
  2. Սարգիսով, Գեորգի Ստեփանի (1988). Ջհանգիրյան, Գագիկ Վրեժի (ed.). Անաշխատ եկամուտների դեմ պայքարի և անհատական աշխատանքային գործունեության վերաբերյալ նոր օրենսդրությունը. Դասախոսի գրադարան. "Գիտելիք" ընկերություն ՀՍՍՀ. Երևան: Գիտելիք.
  3. Սարգիսով, Գեորգի Ստեփանի; Գալիկյան, Օնիկ Արտաշեսի (1982). Ուզունյան, Մակիչ Իվանովիչ (ed.). Հանցավորության պրոբլեմը. Փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտ ՀՍՍՀ ԳԱ. Երևան.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)(չաշխատող հղում)