Գեորգի Եղիազարով
խորհրդային հայ դերասան, ռեժիսոր
Գեորգի Սմբատի Եղիազարով (սեպտեմբերի 9, 1902, Թիֆլիս, Ռուսական կայսրություն - ապրիլի 6, 1983, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային հայ դերասան, ռեժիսոր։ ԲԻԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1944), ԲԻԽՍՀ վաստակավոր արտիստ (1941)։
![]() | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 9, 1902 |
Ծննդավայր | Թիֆլիս, Ռուսական կայսրություն |
Մահացել է | ապրիլի 6, 1983 (80 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | թատրոնի դերասան և թատերական ռեժիսոր |
Պարգևներ և մրցանակներ | |
Կենսագրություն Խմբագրել
Գեորգի Եղիազարովը ծնվել է 1902 թվականի սեպտեմբերի 9-ին Թիֆլիսում։ 1923 թվականից աշխատել է Անդրկովկասի, Միջին Ասիայի, Հեռավոր Արևելքի թատրոններում։ 1937 թվականից Ուֆայի ռուսական դրամատիկական թատրոնի դերասան, 1943-1946 թվականներին՝ նույն թատրոնի գեղարվեստական ղեկավար, գլխավոր ռեժիսոր[1]։
Եղել է Բաշկորտոստանի թատերական գործիչների միության առաջին նախագահը (1940-1946)։ Խաղացել է քնարական-ռոմանտիկ դերեր[1]։
Դերերը թատրոնում Խմբագրել
Հեղինակ | Ներկայացում | Դեր |
---|---|---|
Ֆրիդրիխ Շիլլեր | Սեր և խարդավանք | Ֆերդինանդ |
Պիեռ Բոմարշե | Ֆիգարոյի ամուսնությունը | Ֆիգարո |
Էդմոն Ռոստան | Սիրանո դե Բերժերակ | Սիրանո |
Ալեքսանդր Օստրովսկի | Ձյունանուշ | Միզգիր |
Ռեժիսոր Խմբագրել
Հեղինակ | Ներկայացում |
---|---|
Վ․ Սոլովյով | Մեծն տեր |
Մ․ Մեյո, Մ․ Էննեկեն | Որդյակ |
Բ․ Բիկբայ | Սալավատ |
Ծանոթագրություններ Խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 Саитов С․ С․։ «Башкирская энциклопедия»(չաշխատող հղում)
Գրականություն Խմբագրել
- Волков-Кривуш С․ В․ (1959)։ Русский театр драмы в Уфе։ Уфа