Գեորգի Ասպարուհով (մարզադաշտ)

«Գեորգի Ասպարուհով», նաև հայտնի է՝ որպես Գերենա (բուլղար․՝ Георги Аспарухов, Герена), մարզադաշտ Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում, «Լևսկի» ֆուտբոլային ակումբի տնային մարզադաշտն է։ Անվանված է ակումբի լեգենդար հարձակվող Գեորգի Ասպարուհովի պատվին։

Գեորգի Ասպարուհով
Георги Аспарухов
Տեսակֆուտբոլային մարզադաշտ
Մարզաձևֆուտբոլ
ՏեղագրությունԲուլղարիա Բուլղարիա, Սոֆիա[1]
ԵրկիրԲուլղարիա
Հիմնադրված1963
Անվանված էԳեորգի Ասպարուհով
Կառուցված1963
Բացված1963
ՍեփականատերՍոֆիա
Գործաղեկավար«Լևսկի»
Տարողություն29 200
Տնային թիմ«Լևսկի»
Դաշտի չափսեր105×68 մ
Ծածկույթի տեսակըԲնական
ԿայքՊաշտոնական կայքէջ
Քարտեզ
Քարտեզ
 Georgi Asparuhov Stadium Վիքիպահեստում

Պատմություն

խմբագրել

«Լևսկի» ակումբի նախկին մարզադաշտեր

խմբագրել

Մինչև «Գեորգի Ասպարուհով» մարզադաշտի կառուցումը «Լևսկի»-ն իր խաղերը անցկացրել է երկու այլ մարզադաշտերում։ 1936-1949 թվականներին ակումբը խաղում էր քաղաքի կենտրոնում տեղակայված «Լևսկի» ֆուտբոլային դաշտ (բուլղար․՝ игрище «Левски») կոչվող մարզադաշտում, որի տարածքում ներկայումս գտնվում է «Վասիլ Լևսկի» ազգային մարզադաշտը։ Երբ 1950-ականների սկզբին սկսվել էր նոր ազգային մարզադաշտի կառուցումը, «Լևսկի»-ն ստիպված էր սկզբից օգտագործել «Յունակ» մարզադաշտը, իսկ հետո օգտագործել Իվան Վազով սոֆիական շրջանում գտնվող ֆուտբոլային դաշտը (այդ տարածքում այժմ գտնվում է «Սպարտակ» լողի համալիրը)։

Շինարարություն և վաղ տարիներ

խմբագրել

1950-ականների վերջին ակումբին հատկացրել են նոր մարզադաշտի կառուցման համար հողամաս։ Շինարարությունը սկսվել է 1960 թվականին և երեք տարի անց կառուցվել է նոր մարզադաշտ։ Նրա պաշտոնական անվանումը եղել է «Մարզադաշտ Լևսկի», բայց ակումբի երկրպագուները նրան անվանում էին «Գերենա»՝ քաղաքի շրջանի անունով, որտեղ նա գտնվում է։ Մարզադաշտը բացվել է 1963 թվականի մարտի 10-ին Բուլղարիայի ֆուտբոլի առաջնության հանդիպմամբ, որում «Լևսկի»-ն ընդունում էր Պլևեն քաղաքի «Սպարտակ» ակումբը (4:0)։ Մարզադաշտը այն ժամանակ ուներ 110×80 մ չափսերով դաշտ, թեթև ատլետիկայի ճանապարհ և ընդունում էր 38 000 դիտորդ։ Մարզադաշտի գլխավոր տրիբունան ծածկած էր[2]։

Մարզադաշտի լուրջ վերանորոգումը իրականացվել էր 1969 թվականին՝ Սոֆիայի «Լևսկի» և «Սպարտակ» ֆուտբոլային ակումբների միավորումից հետո[2]։

1986 թվականին հյուսիսային տրիբունայի վրա կառուցվել է տեղեկատվական ցուցատախտակ, ինչպես նաև լուսավորության չորս կայմ։

1991 թվականին մարզադաշտը անվանափոխվել է ակումբի լեգենդար հարձակվող Գեորգի Ասպարուհովի պատիվ, որը մահացել էր 1971 թվականին ավտովթարում։ Գեորգի Ասպարուհովի հուշարձանի կանգնեցված է մարզադաշտի գլխավոր մուտքի մոտ։

Մարզադաշտի վերանորոգում

խմբագրել
 
Մարզադաշտի «Ա» սեկտոր

1992 թվականին մարզադաշտը փակվել է ընդհանուր վերանորոգման համար, որի ժամանակ հեռացվել են նստատեղերը՝ հնարավորություն ընձեռնելով ընդունել միջազգային ֆուտբոլային խաղեր։ «Լևսկի»-ն ստիպված էր հյուրեր ընդունել «Վասիլ Լևսկի» ազգային մարզադաշտում։ Վերանորոգումը կանգնեցվել է 1993-1997 թվականներին Բուլղարիայում տնտեսական ճգնաժամի պատճառով։ 1998 թվականին ստեղծվել է մարզադաշտի զարգացման ֆոնդ, որում «Լևսկի»-ի հազարավոր երկրպագուներ նվիրաբերել են իրենց գումարները շինարարական աշխատանքների շարունակման համար, որը հնարավորություն է տվել մարզադաշտը պաշտոնապես բացել 1999 թվականի մայիսի 5-ին։ Այդ օրը «Լևսկի» ընդունում էր Լովեչ քաղաքի «Լիտեքս» ակումբը Բուլղարիայի առաջնության որոշիչ խաղում, որը ավարտվել է «Լևսկի»-ին չբավարարող 0:0 հաշվով։ Հեռացվել է թեթև ատլետիկայի ճանապարհը, մարզադաշտի տարողությունը քչացել է մինչև 29 980 տեղ։

Վերջին վերանորոգումներ

խմբագրել
 
«Գեորգի Ասպարուհով» մարզադաշտի նոր տեղեկատվական ցուցատախտակը

2006 թվականին կանգնեցվել է նոր ցուցատախտակ «Լ» տառի տեսքով, որը «Լևսկի»-ի խորհրդանիշն է[3]։ 2007 թվականի վերջին փոփոխվել է մարզադաշտի գազոնը և կանգնեցվել են ոռոգման, ցամաքեց և տաքացման նոր համակարգեր[4]։

Ռեկորդներ

խմբագրել

Մարզադաշտի ամենաշատ հաճախելիությունը եղել է 60 000 մարդ։ Գրանցվել են 2 դեպք՝ 1970 թվականի մարտի 4-ին, երբ «Լևսկի»-ն ընդունում էր Զաբժե քաղաքի լեհական «Գուրնիկ» ակումբին 1969-70 Գավաթակիրների գավաթի քառորդ եզրափակչում[5]։ Նաև 1973-74 Բուլղարիայի առաջնության խաղում ընդդեմ Բլագոևգրադի «Պիրին (ֆուտբոլային ակումբ, Բլագոևգրադ)» ակումբի, որը բուլղարական առաջնությունում մայրաքաղաքային և մարզային ակումբների միջև հաճախելիության ռեկորդ է[6]։

Կառույց

խմբագրել

Մարզադաշտի հիմնական բնութագրումներ[7]՝

Կառուցման թվական՝ 1963

Տարողություն՝ 29 200 նստատեղ

Տեղեկատվական ցուցատախտակ՝ 1, էլեկտրոնային, բազմագույն

Լուսավորվող խաղեր՝ 4

Խաղային դաշտի չափսեր՝ 105×68 մ

Գազոն՝ բնական, խոտային, ոռոգման համակարգով

Տրիբունաներ

խմբագրել

Տրիբունաների քանակ՝ 4

Սեկտորներ՝ 26

VIP-օթյակներ՝ 3

Մուտքեր՝ 12

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. GeoNames — 2005.
  2. 2,0 2,1 Manov, Georgi (1999). 85 Years Levski - Encyclopedia Reference Book 1914-1999 (85 години «Левски» - енциклопедичен справочник 1914-1999). Sofia: RIK Levski (РИК Левски).
  3. «Взривиха сектор «Г» на "Герена"» (բուլղարերեն). Topsport.bg. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
  4. «Ремонтът на «Георги Аспарухов» ще струва 1,5 млн. евро» (բուլղարերեն). Topsport.bg. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
  5. «КНК - 1969/1970 г» (բուլղարերեն). Официальный сайт ПФК «Левски». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
  6. «Левски: 95 факта за 95-годишнината» (բուլղարերեն). Спорта.бг. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
  7. «Стадионът» (բուլղարերեն). Официальный сайт ПФК «Левски». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեորգի Ասպարուհով (մարզադաշտ)» հոդվածին։