Ասլան (Հալիդ) Ալիևի Մասխադով (չեչեներեն՝ Масхадов Іаьлин кІант Аслан, սեպտեմբերի 21, 1951(1951-09-21)[1][2], Շոկայ, Օսակարովսկի շրջան, Կարագանդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 8, 2005(2005-03-08)[1][2], Tolstoy-Yurt, Գրոզնենսկի շրջան, Չեչնիա, Ռուսաստան), չճանաչված Իչկերիայի Չեչենական Հանրապետության պետական և ռազմական գործիչ։ 1990-ական թվականների սկզբին մասնակցել է Իչկերիայի Չեչենական Հանրապետության Զինված ուժերի ստեղծմանը և դաշնային ուժերի դեմ գործողություններում գլխավորել է զինյալներին, իսկ 1997 թ.-ից 2005 թվականներին եղել է Իչկերիայի Չեչենական Հանրապետության նախագահ։ Սպանվել է 2005 թվականի մարիտ 8-ին ԱԴԾ-ի հատուկ գործողության արդյունքում[4][5]։

Ասլան Մասխադով
չեչեներեն՝ Аслан Али кӏант Масхадан
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 21, 1951(1951-09-21)[1][2]
ԾննդավայրՇոկայ, Օսակարովսկի շրջան, Կարագանդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էմարտի 8, 2005(2005-03-08)[1][2] (53 տարեկան)
Մահվան վայրTolstoy-Yurt, Գրոզնենսկի շրջան, Չեչնիա, Ռուսաստան
Գերեզմանանհայտ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Իչկերիայի Չեչենական Հանրապետություն
Կրոնիսլամ, սուննի իսլամ և սուֆիզմ[3]
ԿրթությունՄիխայլովսկայայի ռազմական հրետանային ակադեմիա և Թբիլիսիի հրետանային բարձրագույն հրամանատարական ուսումնարան
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԻչկերիայի Չեչենական Հանրապետության նախագահ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«ԽՍՀՄ Զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 2-րդ աստիճանի շքանշան «ԽՍՀՄ զինված ուժերում Հայրենիքին ծառայելու համար» 3-րդ աստիճանի շքանշան «ԽՍՀՄ Զինված ուժերի 60-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «ԽՍՀՄ Զինված ուժերի 70-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ Մեդալ «անբասիր ծառայության համար» Medal "For Impeccable Service", 1st class «Անբասիր ծառայության համար» II աստիճանի մեդալ և «Անբասիր ծառայության համար» III աստիճանի մեդալ
Ստորագրություն
Изображение автографа
 Aslan Maskhadov Վիքիպահեստում

Հյուսիսային Օսիայի Գերագույն դատարանում Նուրփաշա Կուլաևի գործով դատավճռում, հաստատվել է նրա մասնակցությունը Բեսլանի ահաբեկչական հարձակմանը[6]։

Կենսագրություն խմբագրել

Ծնվել է սեպտեմբերի 21, 1951(1951-09-21)[1][2], Շոկայ, Օսակարովսկի շրջան, Կարագանդայի մարզ, Ղազախական ԽՍՀ, ԽՍՀՄ - մարտի 8, 2005(2005-03-08)[1][2], Tolstoy-Yurt, Գրոզնենսկի շրջան, Չեչնիա, Ռուսաստան, որտեղ նրա ընտանիքը տեղափոխվել էր 1944 թվականի տեղահանության արդյունքում։

1957 թվականին (այլ տվյալներով 1959 թվականին) չեչենների և իչկիրների վերաբնակեցումից հետո վերադառնում է Չեչենայի Նադտերեչնի շրջանի Զեբիր Յուրտ գյուղ։ 1966 թվականին մտել է ՀԼԿԵՄ։ 1968 թվականին ավարտել է Նադտերեչնի գյուղի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանը։

Ուսումը և զինվորական ծառայությունը խմբագրել

1969 թվականին ընդունվել է Թբիլիսիի բարձրագույն հրետանային հրամանատարական ուսումնարանը, որն ավարտել է 1972 թվականին։ Հետագայում՝ 1972-1978 թվականներին ծառայել է Արևելյան զինվորական շրջանում[7], որը տեղակայված է Խանկայսկի շրջանի Պլատոնովկա գյուղում, Խանկա լճի ափին[8]։ Զբաղեցրել է կրակային դասակի հրամանատարի, հրետանային դիվզիայի շտաբի պետի, դիվիզիայի հրամանատարի տեղակալի պաշտոններ։ 1972 թվականից Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ է[9]։

1978 թվականին ընդունվել է Լենինգրադի Միխաիլովի զինվորական հրետանային ակադեմիան, որը գերազանցությամբ ավարտել է 1981 թվականին : Ըստ փաստաթղթերի ակադեմիայում նրան անվանում էին Օսլան, իսկ կուրսընկերները նրան Օլեգ էին անվանում[10]։ Նշվում է, որ այդ ժամանակ նա չի պատականել իսլամին և անտարբեր չի եղել խմիչքի հանդեպ[10]։

1981 թվականին ուղարկվում է Զինված ուժերի հարավային խումբ (Հունգարիա), որտեղ հերթականությամբ զբաղեցրել է դիվիզիայի հրամանատարի, գնդի շտաբի պետի, իսկ հետո 198-րդ ինքնագնաց հրետանային գնդի 19-րդ գվարդիական տանկային դիվիզիայի հրամանատարի պաշտոնները։ Ծառայակիցների վկայություններով նրա գունդը հաճախակի պարգևատրվել է շրջանի ռազմական խորհրդի փոխանցիկ դրոշով[11]։

Ծառայությունը Լիտվիայում խմբագրել

1986 թվականին նշանակվել է Մերձբալթյան զինվորական շրջանի 379-րդ ինքնագնաց հրետանային գնդի 107-րդ մոտոհրաձգային դիվիզիայի հրամանատար (Լիտվա, ք. Վիլնյուս)։ Նրա գունդը Մերձբալթյան զինվորական շրջանում եղել է լավագույնը։

1989 թվականին Մասխադովի հրամանատարության տակ գտնվող զորամասը դիվիզիայում դառնում է առաջինը, իսկ 1990 թվականին ճանաչվել է լավագույնը մարտական և քաղաքական պատրաստվածության մակարդակով Մերձբալթյան զինվորական շրջանում։

1990 թվականին նշանակվել է հրետանային դիվիզիայի հրամանատար, ընտրվել է կուսակցական կոմիտեի քարտուղար և սպայական ժողովի նախագահ։ 1991 թվականին գլխավորել է Վիլնյուսի կայազորի հրթիռային և հրետանային զորքերի շտաբը։ Նրա զինվորները պաշտպանել են Վիլնիյուսի հեռուստակենտրոնը ՕՄՕՆ-ի հարձակումից, սակայն նրանք ուղակիորեն չեն մասնակցել գործողությանը։ Ինքը Մասխադովը այս դեպքերից մի քանի օր առաջ հեռացել էր Վիլնյուսից[12]։

Պարգևատրվել է «ԽՍՀՄ Զինված ուժերում հայրենիքին ծառայության համար» II, III աստիճանի շքանշաններով[13]։ Խորհրդային բանակից ազատվելու պահին նա ունեցել է գնդապետի կոչում։

Դուդաևի շտաբում խմբագրել

1992 թվականի դեկտեմբերին Չեչնիայի և Ինգուշիայի սահմանին իրավիճակի սրումից հետո, Մասխադովը Ռուսաստանի զինված ուժերից թոշակի է անցնում և տեղափոխվում Գրոզնի, որտեղ Ջոխար Դուդաևի հրամանով նշանակվում է Չեչնիայի քաղաքացիական պաշտպանության ղեկավար, իսկ շուտով նշանակվում է Իչկերիայի Չեչենական Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ։

1993—1994 թվականներին գլխավորել է հակադուդաևյան ընդդիմության դեմ մարտական գործողությունները Ուռուս-Մարտանովսկի, Նադտերեչնի, Գուդերմեսի շրջաններում։ 1994 թվականի մարտին Դուդաևի հրամանով նա նշանակվում է Իչկերիայի Չեչենական Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ։

Առաջին չեչենական պատերազմ խմբագրել

Առաջին չեչենական պատերազմի ժամանակ Մասխադովը պլանավորել և ղեկավարել է չեչենական զինված խմբավորումների մեծաթիվ խոշոր ռազմական և դիվերսիոն գործողություններ։

1994 թվականի դեկտեմբերից մինչև 1995 թվականի հունվարը Գրոզնիում գլխավորել է նախագահական նստավայրի պաշտպանությունը։ Մասխադովի պլանով ռուսական տանկերին թույլ են տալիս մտնել քաղաք, որից հետո հարվածներ հասցրին այնպես, որ խփված տանկերը փակեցին նահանջի ճանապարհները, իսկ հետո տների բարձր հարկերից խփվեցին այն տանկերը, որոնք կարող էին մանևրել նեղ փողոցներում։ Ըստ որոշ տվյալների նա քաղաքը լքել է այն ժամանակ, երբ այն վերածվել է ավերակների։ 1995 թվականի փետրվարին Դուդաևը Մասխադովին շնորհում է դիվիզիայի գեներալի կոչում[14]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Munzinger Personen (գերմ.)
  3. https://fr.wikipedia.org/wiki/Tch%C3%A9tch%C3%A9nie
  4. Սպանվել է Ասլան Մասխադովը
  5. Զոհված չեչեն զինյալներ, 2005 թվականի մարտի 9
  6. Կուլաևի դատը կշարունակվի հինգշաբթի օրը, 2006 թվականի մայիսի 17}}
  7. [1] 14.03.2005
  8. Ասլան Մասխադովը Խանկայսկում 17.06.2005
  9. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  10. 10,0 10,1 Ալյոնա Բոբրովիչ Զինյալների ղեկավարը աբստամբություն է բարձրացրել Լիտվիայում 10.03.2005
  11. «Масхадов: Голубь мира или ворон раздора?». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
  12. Режиссёр трагедии 13 января 1991 года в Вильнюсе: Я планировал жертвы // «Обзор», Литва
  13. Ասլան Մասխադովի մահը Արխիվացված 2008-02-14 Wayback Machine 2005 թվականի մարտի 9
  14. «Профиль — еженедельный деловой журнал». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 22-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասլան Մասխադով» հոդվածին։