Գենդերային բռնության դեմ ակտիվ գործողությունների 16 օր

«16 օր» գլոբալ արշավ, կանանց և աղջիկների նկատմամբ բռնության դեմ պայքարի միջազգային արշավ է[1] ։ Քարոզարշավը անցկացվում է ամեն տարի նոյեմբերի 25-ից, Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվանից, մինչև դեկտեմբերի 10-ը, Մարդու իրավունքների պաշտպանության օրը ։

Lord House Settlement համայնքի կանայք երթ են անում գենդերային բռնության դեմ ակտիվ գործողությունների 16 օրվա բացման արարողության ժամանակ: Լուսանկար՝ ՄԱԿ-ի կանայք/Մարնի Գիլբերտ

1991 թվականին քարոզարշավը նախաձեռնվել է Ռատգերսի համալսարանի Կանանց գլոբալ առաջնորդության կենտրոնի (CWGL) Գլոբալ կանանց առաջնորդության ինստիտուտի կողմից և սկզբում կոչվել է «գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյա արշավ»[2][3] ։

1991 թվականից սկսած՝ արշավին մասնակցել է ավելի քան 6000 կազմակերպություն մոտ 187 երկրներից[4]։

Կարևոր ամսաթվեր

խմբագրել

Թեմաներ

խմբագրել

Ամեն տարի գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյա քարոզարշավը կա՛մ ներկայացնում է նոր թեմա, կա՛մ շարունակում է հին թեման ։ Թեման նվիրված է գենդերային անհավասարության կոնկրետ բնագավառի վրա և նպատակ ունի բարձրացնել իրազեկությունն ու ազդեցությունն այս խնդիրների վրա ։ Կանանց գլոբալ առաջնորդության կենտրոնը ամեն տարի ուղարկում է «Գործողությունների շարք»՝ մանրամասնելով, թե ինչպես կարող են անդամները ներգրավվել և քարոզչություն իրականացնել՝ փոփոխությունների հասնելու համար[5] ։

  • 1991 թվականի առաջին քարոզարշավի թեման էր «Կանանց նկատմամբ բռնությունը մարդու իրավունքների խախտում է» ։ Կանայք ամբողջ աշխարհից միավորվել են Կանանց գլոբալ առաջնորդության կենտրոնի հետ՝ Կանանց առաջնորդության առաջին միջազգային ինստիտուտում[6] ։ Թեման կրկին օգտագործվել է 1992 թվականին[7]։
  • 1993 թվականին երրորդ քարոզարշավի երկրորդ թեման էր՝ «Ժողովրդավարությունը ընտանիքում», «Ընտանիքների ժողովրդավարություն», «Ժողովրդավարություն բոլորի համար»[8]։
  • 1994 թվականի թեման վերադարձրեց առաջին թեման փոքր փոփոխություններով ։ Վերնագիրն է՝ «Գիտակցում, հաշվետուություն, գործողություն. կանանց նկատմամբ բռնությունը խախտում է մարդու իրավունքները»[9] ։
  • 1995 թվականի թեման՝ «Վիեննա, Կահիրե, Կոպենհագեն և Պեկին. մարդու իրավունքների տունդարձը կնոջը», նվիրված էր չորս խոշոր համաժողովներին, այդ թվում՝ Պեկինում Կանանց նվիրված չորրորդ համաշխարհային համաժողովը (1995 թվականի սեպտեմբեր), որը դարձավ «ՄԱԿ-ի երրորդ խոշոր համաժողովը Վիեննայում Մարդու իրավունքների համաշխարհային կոնֆերանսից հետո (1993 թվական)» և « …հետևում է Բնակչության և զարգացման միջազգային կոնֆերանսին (Կահիրե, 1994 թվական) և սոցիալական զարգացման համաշխարհային գագաթնաժողովին (Կոպենհագեն, 1995)[10] ։
  • Որպես 1995 թվականի. թեմաների և վերջին տարիների խոշոր համաժողովների շարունակություն, 1996 թվականի թեման էր «Մարդու իրավունքների տունդարձը կնոջը. իրականացնել մեր տեսլականը»[11] ։ 1997 թվականի քարոզարշավը կոչվում էր «Պահանջիր մարդու իրավունքները տանը և աշխարհում»[12]։
  • 1998 թվականի քարոզարշավի թեման էր մարդու իրավունքների հարգանքի մշակույթի ձևւավորումը[13]։
  • 1999-ի քարոզարշավի թեման էր «Ազատություն բռնությունից խոստումի իրագործում» ։
  • 2000 թվականի թեման էր «Քարոզարշավի 10-ամյակի տոնակատարություն», որի ընթացքում մասնակիցները քննարկեցին քարոզարշավի վերջին 10 տարիների ձեռքբերումները և ամրապնդեցին դրանք ։ Կենտրոնը նաև խնդրեց մասնակիցներին ուղարկել իրենց դոկումենտացիան՝ քարոզարշավի ջանքերը փաստագրող ծրագիր նախաձեռնելու համար[14] ։
  • 2001 թվականի քարոզարշավի թեման էր «Ռասիզմ և սեքսիզմ. այլևս ոչ մի բռնություն»[15]։
  • 2002 թվականի արշավի թեման էր Կառուցել այնպիսի մշակույթ, որը կասի ոչ կանանց նկատմամբ բռնությանը[16]։
  • 2003 թվականի «Կանանց նկատմամբ բռնությունը խախտում է մարդու իրավունքները. դինամիկայի պահպանումը Վիեննայից տասը տարի անց (1993-2003 թվականներ)» քարոզարշավը կենտրոնացած էր Վիեննայի հռչակագրի ընդունումից հետո 10 տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների վերանայման վրա, որը դարձել է Վիեննայում կայացած Մարդու իրավունքների համաշխարհային համաժողովի (1993 թվական) և ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի կողմից կանանց նկատմամբ բռնության վերացման մասին հռչակագրի (2003 թվական) ընդունման արդյունքը[17] ։
  • 2004–2005 թվականների քարոզարշավը կոչվում էր «Կանանց առողջության համար, աշխարհի առողջության համար. այլևս ոչ մի բռնություն» և կենտրոնացած էր «Կանանց նկատմամբ բռնության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի հատում»[18] ։
     
    16 օր ակտիվություն՝ կանանց նկատմամբ բռնության տարբեր ձևերի մասին իրազեկվածություն բարձրացնելու համար
    2006 թվականի «Տոնեք 16 տարին 16 օրով. զարգացնել մարդու իրավունքները <--> վերջ տալ կանանց նկատմամբ բռնությանը» արշավը մեծարեց ոչ միայն նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան արշավին, այլև նրանց, ովքեր իրենց կյանքը տվեցին կամ բռնության ենթարկվեցին գենդերային անհավասարության դեմ պայքարում[19] ։
  • 2007 թվականի քարոզարշավը կոչվում էր «Իրականացման պահանջ, խոչընդոտների հաղթահարում. վերջ տալ կանանց նկատմամբ բռնությանը»[20] ։
  • 2008 թվականի քարոզարշավը կոչվում էր «Մարդու իրավունքներ կանանց համար <--> Մարդու իրավունքներ բոլորի համար. UDHR60», որը նվիրված էր Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 60-ամյակին[21]։
  • 2009 թվականի թեման էր «Հանձնառություն, գործողություն, պահանջ. մենք ԿԱՐՈՂ ենք վերջ տալ կանանց նկատմամբ բռնությանը»[22] ։
  • 2010 թվականի թեման նշանավորել էր «գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյա քարոզարշավի» 20-ամյակը և կոչվում էր «Բռնության կառուցվածքները. բացահայտելով միլիտարիզմի և կանանց նկատմամբ բռնության հատումները»[23] ։
  • 2011-2014 թվականների արշավի թեման էր՝ «Տանը խաղաղությունից մինչև համաշխարհային խաղաղություն. մարտահրավեր նետենք ռազմականությանը և վերջ դնենք կանանց նկատմամբ բռնությանը»[24] ։
  • 2015 և 2016 թթ քարոզարշավի թեման էր «Տանը խաղաղությունից մինչև համաշխարհային խաղաղություն. կրթությունն անվտանգ դարձնել բոլորի՛ համար»[25][26] ։
  • 2019 թվականին մեկնարկել է բազմամյա թեման՝ «Գենդերային բռնության դադարեցում աշխատանքի ոլորտում»՝ C190 МОТ վավերացմանն աջակցելու համար[27] ։
  • 2020 թվականին շարունակվել է բազմամյա թեման՝ «Վերջ դնել գենդերային բռնությանը աշխատանքի ոլորտում» ։ Հատուկ ուշադրություն է դարձվել ոչ ֆորմալ ոլորտում աշխատող կանանց, ովքեր ամենաշատն են տուժել COVID-19 համավարակից[28]։
  • 2021 թվականին լրանում է արշավի 30-ամյակը ։ Թեման նվիրված էր ընտանեկան բռնությանը և աշխատանքի ոլորտին[29] ։ Մեկնարկվեց նաև հատուկ հոբելյանական թեմա՝ վերջ դնել ֆեմիցիդին[30] ։
  • 2022 թվականին շարունակվել է «Վերջ դնել ֆեմիցիդին» թեման՝ հատուկ ուշադրություն դարձնելով կանանց այն խմբերին, որոնք ավելի խոցելի են ֆեմիցիդների նկատմամբ[31]։

Ծանոթագրություն

խմբագրել
  1. «From Awareness to Accountability». Global 16 Days Campaign (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  2. «WHO | 16 Days of Activism Against Gender Violence». www.who.int. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  3. «16 days of activism». UN Women www.unwomen.org. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 6-ին.
  4. «About». 16 Days Campaign (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 29-ին.
  5. «The Annual Themes». The Center for Women's Global Leadership. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին.
  6. «16 Days of Activism Against Gender Violence – Violence Against Women Violates Human Rights». The Center for Women's Global Leadership. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 8-ին.
  7. «Second Annual Campaign of 16 Days of Activism Against Gender Violence». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  8. «Third Annual 16 Days of Activism Against Gender Violence Campaign». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  9. «Awareness, Accountability, Action: Violence Against Women Violates Human Rights». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  10. «16 Days of Activism Against Gender Violence 1995». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  11. «Sixth Annual Campaign: 16 Days of Activism Against Gender Violence 1996». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  12. «Demand Human Rights in the Home and in the World». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  13. «Building a Culture of Respect for Human Rights». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  14. «Celebrating the 10th Anniversary of the Campaign». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  15. «Racism and Sexism: No More Violence». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  16. «16 Days of Activism Against Gender Violence Themes». The Center for Women's Global Leadership. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին.
  17. «Violence Against Women Violates Human Rights: Maintaining the Momentum Ten Years After Vienna (1993–2003)». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  18. «For the Health of Women, For the Health of the World: No More Violence». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  19. «Celebrate 16 Years of 16 Days». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  20. «Demanding Implementation, Challenging Obstacles: End Violence Against Women». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  21. «16 Days of Activism Against Gender Violence: 2008». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  22. «Commit, Act, Demand: We CAN End Violence Against Women». The Center for Women's Global Leadership. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  23. «Theme Announcement (2010)». The Center for Women's Global Leadership. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին.
  24. «16 Days Campaign Analytical Summary 2014». The Center for Women's Global Leadership. 2014. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 2-ին.
  25. «16 Days against Gender-based Violence». www.usaid.gov. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 8-ին.
  26. «Take Action Kit – 2015». The Center for Women's Global Leadership. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ դեկտեմբերի 18-ին.
  27. «Center for Women's Global Leadership Launches 2019 #Global16DaysCampaign Advocacy Guide». Global 16 Days Campaign (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 20. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  28. «2020 Global 16 Days Campaign Advocacy Guide and Social Media Toolkit». Global 16 Days Campaign (ամերիկյան անգլերեն). 2020 թ․ նոյեմբերի 13. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  29. «2021 Campaign Advocacy Guide». Global 16 Days Campaign (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  30. «2021 Femicide Guide». Global 16 Days Campaign (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին.
  31. 2022 Global 16 Days Campaign Announcement (անգլերեն), Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ օգոստոսի 25-ին, Վերցված է 2022 թ․ օգոստոսի 25-ին