Գեմերեկ, ավան (գյուղ, գյուղաքաղաք, քաղաք) Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի Թոնուսի գավառակում, Սեբաստիա քաղաքից 80 կմ հարավ-արևմուտք, Հալիս գետից 3 կմ հարավ, Կեսարիա տանող ճանապարհի վրա։

Ավան
Գեմերեկ
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթՍեբաստիայի վիլայեթ
ԳավառակԹոնուսի գավառակ
Այլ անվանումներԳամիրի, Կեմերեկ, Գամրակ, Գեմրեկ, Գյամրակ, Կամարակ, Կամրակ, Կեմերակ, Կեմերաք, Կեմերեկ, Կեմերիկ
Մակերես1110,7 կմ²
ԲԾՄ1204 մետր
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն24 828 մարդ (2018)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը)
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
Ժամային գոտիUTC+3
Գեմերեկ (Աշխարհ)##
Գեմերեկ (Աշխարհ)

Հանդիսացել է գավառակի գլխավոր բնակավայրերից մեկը։ Գյուղի շրջակայքում կային ավելի քան 30 ավերված գյուղեր, որոնք ժամանակին եղել են հայաբնակ։

Անվանումներ խմբագրել

Ենթադրվում է, որ Գեմերեկ անվանումը ծագում է Գամիրք (Կիմմերների անունից) երկրի անունից։

Պատմություն խմբագրել

Հիմնել են կիլիկիահայերը՝ XVI դարի սկզբին։ Կառուցված է երկու բլուրների միջև՝ ընդարձակ հովտում, մի հին կամարակապ աղբյուրի մոտ, որից և ծագել է ոչ շատ տարածված Կամարակ տարբերակը։ Գեմերեկի հարավում ձգվում են Խնձորի լեռները։ Ուներ յոթ թաղ, որոնք բաժանվում էին երկու մասի՝ բարձրադիր թաղերը միասին կոչվում էին վերի թաղ, իսկ ձորաբերանի թաղերը՝ վարի։ Տները կառուցված էին սանդղաձև։ Հաճախ մեկի տանիքը մյուսի համար դառնում էր ճանապարհ։

XIX դարի սկզբներին և 1895-1896 թվականներին բնակավայրի հայությունը համառ դիմադրություն է ցույց տվել օսմանցի ջարդարարներին։

1915 թվականին ավանում ապաստանել էին մոտակա 9 գյուղերի հայերը։ 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ բնակավայրի մայերը զանգվածային կոտորվել են մոտակայքում գտնվող Շեյթան դերեսի կոչված ձորում։ Շատ քիչ փրկվածները տեղափոխվել են Արևելյան Հայաստան և բնակություն հաստատել Երևանում (Զեյթուն թաղամասում) և այլուր։ Հատուկենտ փրկվածներ վերահաստատվել են Կեմերեկում, ուր 1946 թվականին հաշվվում էր 40 տուն (245 անձ) հայ բնակիչ։

Բնակչություն խմբագրել

1913 թվականին Գեմերեկն ուներ 1252 տուն բնակիչ, որից 902-ը՝ հայ, 350-ը՝ թուրք։ 1914 թվականին ուներ 1300 տուն բանկիչ, որից ավելի քան 900-ը՝ հայեր, իսկ մնացածը թուրքեր, որոնց մասամբ հայախոս էին։ Հայերի մեծ մասը գաղթել էին Խարբերդից, Կյուրինից, Հաճընից և Կիլիկիայի այլ շրջաններից։

1915 թվականին հայ բանկչության թիվը կազմում էր 7000 մարդ, որոնք հայտնի էին իրենց աշխատասիրությամբ և խիզախությամբ։

Հայերը խոսում էին կեսարիայի բարբառով։

Տնտեսություն խմբագրել

Հայերը հմուտ գորգագործներ, ջուլհակներ, ներկարարներ ու կաշեգործներ էին։ Նրանց արտադրանքը լավ համբավ ուներ նաև շրջակա բնակավայրերում։ Հայերը զբաղվում էին արհեստներով և առևտրով։

Պատմամշակութային կառույցներ խմբագրել

Գեմերեկն ուներ Ս. Աստվածածին և Ս. Լուսավորիչ անուններով եկեղեցիներ։ Ս. Աստվածածինը քար ու կրից կառուցված մի հոյակապ շինություն էր։ Նրա շքեղ ու մեծ սյունազադր գավիթի վրա խոյանում էր քարաշեն հսկայական զանգակատունը։ Ավանում է գտնվել նաև Ս. Գևորգ անունով վանքը։

Կրթություն խմբագրել

Ավանում գործում էր Արամյան և Լուսինյան վարժարաննները, որտեղ սովորում էին 200 տղա աշակերտներ։ Բացի այդ կար աղջիկների 2 դպրոց և ուսումնասիրաց միություն[1]։

Անվանի մարդիկ խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 833

Աղբյուրներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 359