Գեղեցկուհիները վազքի մեջ

(Վերահղված է Գեղեցկուհին վազքի մեջից)

Գեղեցկուհիները վազքի մեջ (անգլ.՝ Hot Pursuit), 2015 թվականին թողարկված ամերիկյան կատակերգություն։ Ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստն է Էն Ֆլեթչերը, իսկ գլխավոր դերերում են Ռիզ Ուիզերսփունը և Սոֆիա Վերգարան։ Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2015 թվականի մայիսի 1-ին։

Գեղեցկուհիները վազքի մեջ
անգլ.՝ Hot Pursuit
Երկիր ԱՄՆ
Ժանրբադի մուվի, կինոկատակերգություն և մարտաֆիլմ
Թվական2015, հունիսի 11, 2015[1], մայիսի 14, 2015[2] և ապրիլի 30, 2015[3]
Լեզուանգլերեն
ՌեժիսորԱն Ֆլետչեր
ՊրոդյուսերՌիզ Ուիզերսփուն, Դանա Ֆոքս և Բրունա Պապանդրեա
ԴերակատարներՌիզ Ուիզերսփուն[4], Սոֆյա Վերգարա[4], Մեթյու դել Նեգրո[4], Մայքլ Մոսլի[4], Ռոբերտ Կազինսկի[4], Ջոնս Ռիչարդ Տիմատի[4], Խոակին Կոսիո[4], Ջոն Քերոլ Լինչ[4], Ջիմ Գեֆիգան[4], Մայք Բիրբիլիա[4], Վինսենթ Լարեսքա[4], Դևիդ Ջենսեն[4], Մարկուս Լայլ Բրաուն[4], Ան Ֆլետչեր[4], Զաք Վուդլի[4] և Էվալունա Մոնտաներ
ՕպերատորՕլիվեր Սթափլթոն
ԵրաժշտությունՔրիստոֆ Բեք
ՄոնտաժՓրիսցիլա Նեդ Ֆրենդլի
Պատմվածքի վայրՏեխաս
Նկարահանման վայրԼոս Անջելես և Օռլեան շրջան
ԿինոընկերությունՄետրո Գոլդվին Մայեր
Տևողություն87 րոպե
Պաշտոնական կայքէջ

Սյուժե խմբագրել

Չափից ավելի բարեխիղճ սպա Կուպերը հպարտանում է առաջին հայացքից հեշտ թվացող իր պարզ առաջադրանքով։ Կուպերը պետք է ուղեկցի մի մաֆիոզի կնոջ՝ Դանիելլային, և Սան Անտոնիոյից հասցնի Դալաս։ Այնտեղ Դանիելլան և նրա ամուսինը պետք է ցուցմունք տան թմրաբարոնի դեմ։ Սակայն երբ Կուպերը հանդիպում է Դանիելլա Ռիվային, պարզ է դառնում, որ առաջադրանքը այդքան էլ հեշտ չէ։ Կոլումբիացի գեղեցկուհին միանգամից աչքի է ընկնում իր համակրելի կազմվածքով և կամակորությամբ։ Մինչ Կուպերն ու Դանիելլան համաձայնության էին գալիս, թե որքան բարձրակրունկ կոշիկ կարող է վերցնել մաֆիոզի կինը, ոստիկաններն ու պարոն Ռիվան գնդակոծության տակ են ընկնում։ Այսպիսով Դանիելլան այրի է դառնում, իսկ ակնկալված «թեթև զբոսանքը» Սան Անտոնիոյից Դալաս վերածվում է ողջ մնալու և թաքնվելու վազքի։

Դերասան դերը ֆիլմում
Ռիզ Ուիզերսպուն Ռոուզ Կուպեր
Սոֆյա Վերգարա Դանիելլա Ռիվա
Մետյու Դել Նեգրո Խաուզեր
Մայքլ Մոսլի Դիքսոն
Ռիչարդ Ջոնս Ջեքսոն
Ռոբերտ Կազինսի Ռենդի
Ջոն Քերոլ Լինչ Էմմետ
Խոակին Կոսիո Վինսեթ Կորտես
Ջիմ Հեֆֆիգան Ռեդ
Մայք Բիրբիգլիա Սթիվ
Վինսեթ Լարեսկա Ֆիլիպ Ռիվա
Դեվիդ Ջենսեն Ուեյն

Նկարահանումներ խմբագրել

Սկսվել են 2014 թվականի մայիսից, Նոր Օռլեանում։

Հետաքրքիր փաստեր խմբագրել

Ֆիլմի սկզբնական անվանումը եղել է «Մի կապվիր Տեխասի հետ» («Don't Mess with Texas»)։

Ֆիլմի բոլոր նկարահանումները տեղի են ունեցել Լուիզիանա նահանգի Նոր Օռլեան քաղաքում։

Ծանոթագրություններ խմբագրել