Գեղեցիկ Կույս Մարիամ Կրուժլովայից
Գեղեցիկ Կույս Մարիամ Կրուժլովայից (լեհ.՝ Madonna z Krużlowej), լորենուց քանդակված գոթական արձան[2], որ նախկինում գտնվել է Կրուժլովա Վիժնյա (լեհ.՝ Krużlowa Wyżnia) գյուղի եկեղեցում (Փոքր Լեհաստան վոևոդություն, Նովի Սոնչ պովյատ, Գրիբուվ գմինա), 1889 թվականին արձանն այնտեղ հայտնաբերել են Վլադիսլավ Լուշկևիչն ու Ստանիսլավ Վիսպյանսկին։ 1899 թվականին արձանը ձեռք է բերվել Կրակովի Ազգային թանգարանի կողմից[3]։
Գեղեցիկ Կույս Մարիամ Կրուժլովայից | |
---|---|
տեսակ | քանդակ |
քանդակագործ | անհայտ |
տարի | մոտ 1400 |
բարձրություն | 118 սանտիմետր |
լայնություն | 45,5 սանտիմետր |
ժանր | religious sculpture as genre? |
նյութ | փայտ[1] |
գտնվում է | Bishop Ciolek Palace? |
հավաքածու | Կրակովի ազգային թանգարան |
հիմնական թեմա | Աստվածամայրն ու Որդին |
պատկերված են
| |
կայք | |
Madonna z Krużlowej Վիքիպահեստում |
Նկարագրություն
խմբագրելՔանդակն ստեղծվել է, այսպես կոչված, մեղմ ուշ գոթական ոճով և «Գեղեցիկ Աստվածամայրերի» օրինակ է, որոնք վերաբերում են միջազգային գոթիկային։ Արձանն ստեղծվել է 15-րդ դարի սկզբում անհայտ անձի կողմից։
Արձանն ունի 119 սմ բարձրություն, և այն կարելի է դիտել միայն երեք կողմից, քանի որ հետևի կողմից փոս է փորված, որպեսզի կանխվի փայտի ճաքելը հետագայում։
Արձանը ներկայացնում է Կույս Մարիամին՝ գրկած մերկ մանկանը, ում ձեռքին խնձոր կա։ Մարիամը կանգնած է կոնտրապոստ ձևով։ Աստվածամոր հագուստը, որի ծալքերը ներկայացված են ամենայն մանրամասնությամբ, բնավ չի աղավաղում նրա մարմնակազմվածքը։
Պատմություն
խմբագրելԵնթադրվում է, որ արձանը նախատեսված էր Կրակովի եկեղեցիներից մեկում տեղադրվելու համար և Կրոժլովա Վիժնյա գյուղի եկեղեցի է տեղափոխվել միայն 17-րդ դարում, երբ նորաձևության պահանջով քաղաքի եկեղեցիներում սկսել են տեղադրվել բարոկկո ոճի արձաններ։
Պատմական փաստաթղթերում արձանն առաջին անգամ հիշատակվում է 1607 թվականին, իսկ հաջորդ հիշատակությունը վերաբերում է 1766 թվականին։ Արձանն սկզբում գտնվել է եկեղեցու գլխավոր սրահում, այնուհետև տեղադրվել է գավթում, իսկ երբ արձանը վնասվել է փայտաթրթուրների կողմից, այն տեղափոխվել է եկեղեցու ձեղնահարկ։
Արձանը գտնվել է շատ վատ վիճակում։ Այն ծածկված է եղել ներկի բազմաթիվ շերտերով. երբ հերթական շերտն սկսել է թափվել, այն քերել են ու նորից ներկել։ Կրակովում արձանը ցուցադրվել է Սուկեննիցի թանգարանում, իսկ 1924 թվականից՝ Կրակովի քաղաքապետարանի աշտարակում։ Գերմանացիների կողմից քաղաքի գրավումից հետո այն տեղադրվել է նահանգապետ Հանս Ֆրանկի գրասենյակում, որ գտնվում էր Վավելի ամրոցում։
2007 թվականի հոկտեմբերից արձանը պատկանում է Էրազմ Ցիոլեկի թանգարանին։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ http://culture.pl/en/work/the-madonna-of-kruzlowa
- ↑ Krzysztof Mordyński (12/2008). «Արխիվացված պատճենը» (PDF). "Spotkania z Zabytkami". Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 4 września 2009-ին.
{{cite web}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Culture.pl
Գրականություն
խմբագրել- Tadeusz Chrzanowski, Marian Kornecki, Sztuka Ziemi Krakowskiej, Kraków 1970.
Արտաքին հղումներ
խմբագրելՎիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղեցիկ Կույս Մարիամ Կրուժլովայից» հոդվածին։ |