Գեղամ Խուդավերդյան
Գեղամ Մանասի Խուդավերդյան (սեպտեմբերի 27, 1957, Մրգավան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - մայիսի 26, 1992, Երասխ, Արարատի շրջան, Հայաստան), հայ ազատամարտիկ։
Գեղամ Խուդավերդյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 27, 1957 |
Ծննդավայր | Մրգավան, Արտաշատի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | մայիսի 26, 1992 (34 տարեկան) |
Մահվան վայր | Երասխ, Արարատի շրջան, Հայաստան |
Քաղաքացիություն | Հայաստան |
Կրոն | Հայ Առաքելական Եկեղեցի |
Երեխաներ | 3 երեխա՝ 1 աղջիկ՝ Անի, 2 տղա՝ Վահե, Դավիթ |
Կենսագրություն
խմբագրելՍովորել և ավարտել է Մրգավանի միջնակարգ դպրոցը։ Ուսումը շարունակել է Երևանի թիվ 42 պրոֆ․ ուսումնարանում և ստացել է որակյալ դերձակի կրթություն։ 1975-1977 թթ․ ծառայել է սովետական բանակում։ Աշխատել է Արտաշատ քաղաքի թիվ 2 շինվարչությունում, գալանտերեա-տրիկոտաժի ֆաբրիկայում։ 1980թ․ ամուսնացել է, ունի երեք երեխա՝ մեկ աղջիկ՝ Անի, երկու տղա՝ Վահե, Դավիթ։ Մասնակցել է Գորիսի, Կապանի, Երասխավանի, Քարակերտի ինքնապաշտպանական մարտերին։ 1992թ․ մայիսի 26-ին Երասխավանում, մարտադաշտում վիրավոր ընկերներին օգնելիս, թշնամու գնդակից վիրավորվում և մահանում է։ Թաղված է Մրգավան գյուղի գերեզմանատանը։ Մրգավանի փողոցներից մեկը կոչել են Գեղամ Խուդավերդյանի անունով։ Գյուղի կենտրոնում՝ մշակույթի տան դիմաց կանգնեցված է Գեղամ Խուդավերդյանի կիսանդրին, որի բացման արարողությունը տեղի է ունեցել 2009 թվականի մայիսի 7-ին։
Գրականություն
խմբագրելԵրևան-Արտաշատ, «Անահիտ» հրատարակչություն, «Մեր քարեղեն ոգին» (խմբ․ Յուրա Պետրոսյան), 1996, էջ 67-68