Գեղամ Գևորգյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Գևորգյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Գեղամ Գրիգորի Գևորգյան (ապրիլի 29, 1958, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ գիտնական, մաթեմատիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1992), պրոֆեսոր (2004)։ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2000), 2010 թվականի դեկտեմբերի 28–ին ընտրվել է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամ[1]։ 2019 թվականի մայիսի 30-ին ընտրվել է Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար[2]։
Գեղամ Գևորգյան | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 29, 1958 (66 տարեկան) Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Հայաստան |
Մասնագիտություն | մաթեմատիկոս |
Հաստատություն(ներ) | Երևանի պետական համալսարան |
Գործունեության ոլորտ | իրական անալիզ, հարմոնիկ անալիզ և օրթոգոնալ շարքեր |
Ալմա մատեր | Երևանի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և պրոֆեսոր |
Տիրապետում է լեզուներին | հայերեն, անգլերեն և ռուսերեն |
Պարգևներ |
Կենսագրություն
խմբագրելԾնվել է 1958 թվականի ապրիլի 29-ին Երևան քաղաքում։ 1975 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանին կից ֆիզիկամաթեմատիկական թեքումով հատուկ դպրոցը։ 1980 թվականին ավարտել է նույն համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետը։ 1980-1984 թվականներին եղել է ԵՊՀ ուսումնական լաբորատորիայի վարիչ։ 1984 թվականից մինչև 1992 թվականը՝ օպտիմալ կառավարման տեսության և մոտավոր մեթոդների ամբիոնի դոցենտ, 1992-1997 թվականները՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։ 1997 թվականից մինչև 2004 թվականը՝ ԵՊՀ մաթեմատիակական անալիզի ամբիոնի վարիչ, 2004 թվականից՝ մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան, միաժամանակ, 2002-2004 թթ.՝ ՀՀ ԳԱԱ նախագահության գիտկազմակերպական վարչության պետ։ 2008 թվականից մինչև 2019 թվականը եղել է ԵՊՀ գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր, որից հետո՝ 2019 թվականի մայիսի 30-ից՝ ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար[3]։
1982 թվականին դարձել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, թեկնածուական թեզը՝ «Չափելի ֆունկցիաների օրթոգոնալ շարքերով և մարտինգալներով ներկայացումը և միակությունը»։ 1992 թվականից ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, դոկտորական թեզը՝ «Եռանկյունաչափական և Ֆրանկլինի շարքերի զուգամիտության և միակության խնդիրներ»։ 2010 թվականից ՀՀ ԳԱԱ ադադեմիկոս։
Աշխատանքները վերաբերում են եռանկյունաչափական, Ուոլշի, Հաարի, Ֆրանկլինի և այլ օրթոգոնալ շարքերի միակության, զուգամիտության և այդ շարքերով մոտարկումների հարցերին։ Հեղինակ է ուսումնական դասագրքերի։ ՀՀ ԳԱԱ «Մաթեմատիկա» տեղեկագրի խմբագրական խորհրդի (2002) անդամ[4], ԵՊՀ Գիտական տեղեկագիր հանդեսի Ֆիզմաթ գիտություններ սերիայի խմբագրական խորհրդի անդամ[5]։
Ունի ավելի քան 90 գիտական հոդված տարբեր երկրների գիտական հեղինակավոր հանդեսներում[6]։
Դասավանդել է Մոտավոր հաշվման մեթոդներ, Մաթեմատիկական անալիզ, Օպտիմալ կառավարման տեսություն, Իրական անալիզ, Մոմենտների պրոբլեմ, Օրթոգոնալ շարքեր և Եռանկյունաչափական շարքեր դասընթացները։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։
Ամուսնացած է, ունի 3 դուստր և 1 որդի։
Մրցանակներ
խմբագրել- Հայաստան համահայկական հիմնադրամի մրցանակ, 1994
- Անանիա Շիրակացու մեդալ (2009)[7]։
- ՀՀ նախագահի մրցանակ («Որոշ օրթոգոնալ շարքերի զուգամիտության և միակության հարցեր» գիտական հոդվածների համար), 2018[8][9]
Երկեր
խմբագրել- Գ. Գ. Գևորգյան, Լ. Հ. Գալստյան, Ա. Կ. Թասլաքյան, Գ. Վ. Միքայելյան, Կ. Ա. Նավասարդյան, Մաթեմատիկական անալիզի խնդրագիրք | մաս I և II, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2014 թ., 265 էջ, 263 էջ։ Չորրորդ լրամշակված հրատարակություն։
- Գ. Գ. Գևորգյան, Ա. Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր | 12-րդ դասարանի համար, «Էդիթ պրինտ», Երևան, 2011։
- Գ. Գ. Գևորգյան, Ա. Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր | 10-րդ դասարանի համար, «Էդիթ պրինտ», Երևան, 2009։
- Գ. Գ. Գևորգյան, Ա. Ա. Սահակյան, Հանրահաշիվ և մաթեմատիկական անալիզի տարրեր | 9-րդ դասարանի համար, «Էդիթ պրինտ», Երևան, 2001։
- Գ. Գ. Գևորգյան, Լ. Հ. Գալստյան, Ա.Կ. Թասլաքյան, Գ. Վ. Միքայելյան, Կ.Ա. Նավասարդյան, Մաթեմատիկական անալիզի խնդրագիրք | առաջին մաս, երրորդ հրատ., Երևան 2007։
- Գ. Գ. Գևորգյան, Լ. Հ. Գալստյան, Ա. Կ. Թասլաքյան, Գ. Վ. Միքայելյան, Կ. Ա. Նավասարդյան, Մաթեմատիկական անալիզի խնդրագիրք | «Էդիթ պրինտ», Երևան, հ. 2, 2005, 265 էջ։
- Գ. Գ. Գևորգյան, Լ. Հ. Գալստյան, Ա. Կ. Թասլաքյան, Գ. Վ. Միքայելյան, Կ. Ա. Նավասարդյան, Մաթեմատիկական անալիզի խնդրագիրք | «Էդիթ պրինտ», Երևան, I և II հատոր, 2-րդ հրատարակություն, 2004 թ., յուր. 270 էջ։
- Գ. Գ. Գևորգյան, Լ. Հ. Գալստյան, Ա. Կ. Թասլաքյան, Գ. Վ. Միքայելյան, Կ. Ա. Նավասարդյան, Մաթեմատիկական անալիզի խնդրագիրք | «Էդիթ պրինտ», Երևան, հ. 1, 2003 թ., 260 էջ։
- Գ. Գ. Գևորգյան, Լ. Հ. Գալստյան, Ա. Կ. Թասլաքյան, Գ. Վ. Միքայելյան, Կ. Ա. Նավասարդյան, Մաթեմատիկական անալիզի խնդրագիրք | Երևան, 1-ին հրատարակություն, II հատոր 1998 թ., 260 էջ[10]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
- ↑ «ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի ընտրվեց ...».
- ↑ «Ակտուարական մաթեմատիկայի և ռիսկերի կառավարման ամբիոն - Գեղամ Գրիգորի Գևորգյան». ԵՊՀ. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». greenstone.flib.sci.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Հրապարակումների մի մասը math.sci.am կայքում
- ↑ Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
- ↑ «ԵՊՀ ՊՐՈՌԵԿՏՈՐ ԳԵՂԱՄ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ ԵՎ ԴԱՍԱԽՈՍ ԿԱՐԵՆ ՔԵՌՅԱՆՆ ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ». ԵՊՀ - Yerevan State University. 2018 թ․ հունիսի 5. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հունիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 1-ին.
- ↑ «Գեղամ Գևորգյան». www.presidentprize.am (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 11-ին.
- ↑ «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ քարտարան- Գեղամ Գևորգյան». opac.flib.sci.am (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 11-ին.
Աղբյուրներ
խմբագրելՎիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գեղամ Գևորգյան» հոդվածին։ |