Գեղամ Աբրահամյան (քանդակագործ)

հայ քանդակագործ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Գեղամ Աբրահամյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Աբրահամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Գեղամ Անդրանիկի Աբրահամյան (փետրվարի 6, 1988(1988-02-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ քանդակագործ։

Գեղամ Աբրահամյան
Ծնվել էփետրվարի 6, 1988(1988-02-06) (36 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ԿրթությունՓանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ (2007) և Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա (2012)
Մասնագիտությունքանդակագործ և ուսուցիչ
ԱշխատավայրՀայաստանի գեղարվեստի պետական ակադեմիա

Կենսագրություն խմբագրել

2002-2007 թվականներին սովորել է Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջում, 2008-2012 թվականներին՝ Երևանի գեղարվեստի ակադեմիայում։

2012 թվականից սովորում է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի քանդակի բաժնի մագիստրատուրայում[1]։

Ցուցահանդեսներ խմբագրել

  • 2010 «Ազատություն գոչեցի» խորագրով ցուցահանդես
  • 2010 Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես, Երևանի ՄԱԿ-ի գրասենյակ
  • 2010 Միջազգային խաղաղության օրվան նվիրված ցուցահանդես, Երևանի ՄԱԿ-ի գրասենյակ
  • 2010 Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված ցուցահանդես, Երևանի ՄԱԿ-ի գրասենյակ
  • 2010 Աղքատության վերացման միջազգային օր, ցուցադրումը Երևանի ՄԱԿ-ի գրասենյակում
  • 2010 Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհվածների հիշատակման օր, Երևանի ՄԱԿ-ի գրասենյակ
  • 2011 Սիրո տոնին նվիրված ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն
  • 2011 Եգպա-ի 65-ամյակին նվիրված ցուցահանդես, Հայաստանի նկարիչների միություն
  • 2011 «Աստիճան» խորագրով ցուցահանդես, Ալբերտ և Թով Բոյաջյան ցուցասրահ
  • 2011 «Բացահայտենք նոր տաղանդներ» խորագրով ցուցահանդես, Երևանի քաղաքապետարան
  • 2011 Fragment խորագրով ցուցահանդես, Golden Tulip հյուրանոց
  • 2011 «Աստիճան դեպի երկինք» խորագրով ցուցահանդես, Ռուսական արվեստի թանգարան (Երևան)[2][3]
  • 2012 Երիտասարդ ստեղծագործողների հանրապետական ցուցահանդես Հայաստանի նկարիչնեի միություն
  • 2013 «Երկխոսություն» անհատական ցուցահանդես, Ալբերտ և Թով Բոյաջյան ցուցասրահ
  • 2014 «էմանացիա», Հայաստանի նկարիչնեի միություն[4][5]

Մրցանակներ խմբագրել

  • Լավագույն քանդակ Հայաստանի նկարիչների միությունում Մովսես Գորգիսյանին նվիրված հանրապետական մրցույթ- ցուցահանդեսում, 2012
  • Հայաստանի նկարիչների միությունում «Մի կտոր կրակ» մրցույթ-փառատոնում առաջին մրցանակ 2012
  • Տարվա լավագույն դիպլոմային աշխատանք, Արա Սարգսյանի անվան մրցանակ, 2012
  • «Սիպոզիում» Մոսկվայի Բուռգանովի տուն-թանգարանում, լավագույն քանդակ, 2013

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «Պետությունը կողքներիս չի կանգնում»
  2. ««Աստիճան դեպի երկինք»». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  3. Ռուսական արվեստի թանգարանում բացվելու է «Աստիճան դեպի երկինք» ցուցահանդեսը
  4. «Ցուցահանդես մթության մեջ` «էմանացիա»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2014 թ․ մայիսի 7-ին.
  5. «Էմանացիա». քանդակի ցուցահանդես

Արտաքին հղումներ խմբագրել