Արտաշես Գեղամյան

հայ քաղաքական գործիչ
Վիքիպեդիայում կան հոդվածներ Գեղամյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Արտաշես Մամիկոնի Գեղամյան (դեկտեմբերի 2, 1949(1949-12-02), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), ՀԽՍՀ և ՀՀ պետական, քաղաքական, կուսակցական գործիչ, ՀՀ Ազգային ժողովի 1-3,5-րդ և 6-րդ գումարումների պատգամավոր։

Արտաշես Գեղամյան
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 2, 1949(1949-12-02) (74 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունՀԱՊՀ
Մասնագիտությունպետական, քաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԵրևանի քաղաքապետ, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի փոխարինող, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր և Երևանի քաղաքապետ
ԿուսակցությունՀայաստանի կոմունիստական կուսակցության և Ազգային միաբանություն
ԱնդամությունԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողով
 Artashes Geghamyan Վիքիպահեստում

Կենսագրություն խմբագրել

1971 թվականին ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետը։ Ճարտարագետ-էլեկտրիկ։ 1988-1990 թթ. եղել է ԽՄԿԿ կենտկոմին առընթեր Հասարակական գիտությունների ակադեմիայի ունկնդիր (Մոսկվա)։

Ամուսնացած է։ Ունի երկու զավակ։ Պահեստազորի կապիտան է։

Աշխատանքային գործունեությունը խմբագրել

  • 1971-1978 թթ. աշխատել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի էլեկտրատեխնիկական ֆակուլտետի կոմերիտական կազմակերպության ազատված քարտուղար, Կարելիայի Ինքնավար Հանրապետությունում Հայաստանի հանրապետական ուսանողական շինջոկատի հրամանատար, ՀԼԿԵՄ կենտկոմում հրահանգիչ, Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտի կոմերիտական կազմակերպության առաջին քարտուղար, ՀԼԿԵՄ կենտկոմի ուսանող երիտասարդության բաժնի վարիչ։
  • 1979-1987 թթ. Հայաստանի կոմկուսի կենտկոմի ապարատում աշխատել է հրահանգիչ, սեկտորի վարիչ, տեսուչ, կենտկոմի առաջին քարտուղարի օգնական, կուսակցական-կազմակերպական աշխատանքների բաժնի վարիչի առաջին տեղակալ։
  • 1987-1989 թթ.` ՀԿԿ Երևանի Մաշտոցի կուսշրջկոմի առաջին քարտուղար։
  • 1989-1990 թթ. եղել է Երևանի քաղաքապետ։
  • 1991-1995 թթ.` «Անդրնավթգազշին» ԲԸ դիտորդական խմբի անդամ, հիմնադրել է «Պրոմեթևս» հայկական ունիվերսալ սակարանը, «21-րդ դար» ՍՊԸ-ն, եղել է այդ հիմնարկների գլխավոր տնօրեն։

Քաղաքական գործունեությունը խմբագրել

  • 1997 թվականին հիմնադրել և գլխավորում է «Ազգային Միաբանություն» կուսակցությունը։
  • 1998, 2003 և 2008 թթ. եղել է ՀՀ նախագահի թեկնածու։
  • 1995-1999 թթ.՝ ԱԺ պատգամավոր (թիվ 7 ընտրատարածք)։ ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ։
  • 1999-2003 թթ.` ԱԺ պատգամավոր (համամասնական ընտրակարգ, «Իրավունք և միաբանություն» դաշինք)։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ։ «Իրավունք և միաբանություն» խմբակցության ղեկավար։
  • 2003-2007 թթ.` ԱԺ պատգամավոր /համամասնական ընտրակարգ, ԱՄ կուսակցություն/: ԱՄ խմբակցության ղեկավար։ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության, «Պառլամենտականները գլոբալ գործողության համար» միջազգային խորհրդարանական կազմակերպության անդամ։ Եվրախորհրդարանի ամբիոնից հանդես է եկել հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և նորանկախ երկրներում ժողովրդավարության զարգացման հարցերով զեկուցումներով։
  • 2012 թվականի մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից[1]։
  • 2017 թվականի ապրիլի 2-ին պատգամավոր է ընտրվել ՀՀԿ ցուցակով։
  • 2019 թվականից այլևս պատգամավոր չէ։
Նախորդող
Էդուարդ Ավագյան
Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ
Արտաշես Գեղամյան

10 նոյեմբերի 1989 թ. - 2 հոկտեմբերի 1990 թ.
Հաջորդող
Համբարձում Գալստյան

Երկեր խմբագրել

  • Հոդվածներ, հարցազրույցներ, ելույթներ։ Երևան, 2005։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
 Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Գեղամյան» հոդվածին։
 Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Գեղամյան» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արտաշես Գեղամյան» հոդվածին։