Անդրյուս Գեդգաուդաս

ֆուտբոլիստ
(Վերահղված է Գեդգաուդաս Անդրյուսից)

Անդրյուս Գեդգաուդաս (լիտ.՝ Andrius Gedgaudas, սեպտեմբերի 18, 1978(1978-09-18)[1], Կաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), լիտվացի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։

Անդրյուս Գեդգաուդաս
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 18, 1978(1978-09-18)[1] (45 տարեկան)
ԾննդավայրԿաունաս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
Քաղաքացիություն Լիտվա
Մասնագիտությունֆուտբոլիստ

Կենսագրություն խմբագրել

Ակումբային կարիերա խմբագրել

Նրա առաջին պրոֆեսիոնալ ակումբը «Ատլանտաս»-ն էր։ Ավելի ուշ խաղացելէ էր Լեհաստանի «Վիդզև» ակումբի համար։ Ինչից հետո վերադարձել է հայրենիք, որտեղ խաղացել է «Ատլանտաս»-ի համար։ 2001 թվականից մինչև 2002 թվականը խաղում էր դոնեցկի «Մետալլուրգ» ակումբում։

2003 թվականին տեղափոխվեց «Կաունաս» ակումբ։ 2004 թվականի Լիտվայի առաջնության արդյունքներում հաղթել է «Կաունաս»-ը։ Գեդգաուդասին համարում էին մրցաշարի լավագույն խաղացող, նա Լիտվիայի ֆուտբոլային ֆեդերացիայում քվեարկության ժամանակ հավաքել էր 229 միավոր, և առաջ անցել Պովիլաս Լուկշիսից և իր թմի գործընկեր Մանտաս Սեվենասից[3]։ Ապա խաղացել է «Թոմ», «Ատլանտաս»,և «Ինտեր» (Բաքու) ակումբներում։ 2008/09 մրցաշրջանի ընթացքում խաղացել է գերմանական «Ռայն-ամ-Լեխ» ակումբում։

2013 թվականի մրցաշրջանում խաղացել է Լիտվայի առաջին լիգայի «Klaipedos Granitas» ակումբում։

Կարիերա ազգային հավաքականում խմբագրել

Գեդգուասը խաղում էր Լիտվայի մինչև 19 տարեկանների պատանեկական ազգային հավաքականում և մինչև 21 տարեկանների երիտասարդական ազգային հավաքականում[4]։ Լիտվայի ազգային հավաքականում խաղացել է 2003-2007 թվականներին, խաղացել է 12 խաղ և խփել է 1 գոլ ազգային հավաքականի կազմում։

Նվաճումներ խմբագրել

Ակումբային խմբագրել

  • Լիտվայի չեմպիոն՝ 2004
  • Ադրբեջանի առաջնության արծաթե մեդալակիր՝ 2009/10
  • Ադրբեջանի գավաթի եզրափակչի խաղացող՝ 2008/09

Անհատական խմբագրել

  • Լիտվայի առաջնության լավագույն խաղացող՝ 2004

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 FBref.com(բազմ․)
  2. 2,0 2,1 2,2 90minut.pl (польск.) — 2003.
  3. «Лучшим игроком первенства Литвы стал Гедгаудас». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.
  4. «Профиль на официальном сайте УЕФА». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 24-ին.