Պովիլաս Լուկշիս, (հուլիսի 7, 1979(1979-07-07)[1], Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ) լիտվացի ֆուտբոլիստ ով խաղում է լիտվական I Lyga-յի Utenis Utena ակումբում հարձակվողի դիրքում ։ Նա 1995-1996 թվականների մրցաշրջանի ընթացքում տեղափոխվել է Էկրանաս ֆուտբոլային ակումբ։ 2005 թվականին Լուկշիսը օգնել է Էկրանասին հաղթել A Lyga-ն՝ Լիտվայի ֆուտբոլի առաջնությունը։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում նա խփել է 19 գոլ և երրորդ լավագույն ռմբարկուն էր լիգայում։ 2006 թվականին Էկրանասը զբաղեցրել է երկրորդ տեղը՝ զիջելով չեմպիոն դարձած «Կաունաս» ֆուտբոլային ակումբին։ 2006 մրցաշրջանի ընթացքում Լուկշիսը խփել է 13 գոլ և եղել է վեցերորդ լավագույն ռմբարկուն։ 2013 թվականի հուլիսին Լուկշիսը միացել է Լիտվայի ֆուտբոլի առաջնության Ռիգայի «Դաուգավա» ֆուտբոլային ակումբին[2]։ Լիգայի 14 հանդիպումների ընթացքում, 12 գոլ խփելով, նա դարձել է ակումբի լավագույն ռմբարկուն և օգնել է «Դաուգավա» ֆուտբոլային ակումբին հասնել վերջինիս պատմության մեջ իր լավագույն արդյունքին՝ առաջնությունում զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը։ 2014 թվականի մարտին Լուկշիսը տեղափոխվել է Լեհաստանի ֆուտբոլի առաջին լիգայի «Wigry Suwałki» ակումբ[3]։

Պովիլաս Լուկշիս
Povilas Lukšys
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Լիտվա
Ծննդյան ամսաթիվ 1979 թվականի հուլիսի 7
Ծննդավայր Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ
Հասակ 1.77
Քաշ 79 կիլոգրամ
Դիրք Հարձակվող
Պատանեկան կարիերա
0000
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
0000 0 (0)
0000 0 (0)
0000 0 (0)
0000 0 (0)
Ազգային հավաքական
0000 0 (0)
Մարզչական կարիերա
0000
0000
0000
0000
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Լուկշիսը Լիտվայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում ընգրկվել է 4 անգամ[4]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «A.Višņakovs pievienojas "Spartakam", Rīgas "Daugavai" kārtējais lietuvietis». 2013 թ․ հուլիսի 12.
  3. «Vaičulis paraksta Lietuvā, Ibe pārcelsies uz Rumāniju». 2014 թ․ մարտի 7.
  4. Lauzadis, Almantas 'Almis' (2009 թ․ օգոստոսի 13). «Lithuanian National Team All Players». Almantas 'Almis' Lauzadis. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 6-ին.